00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ տենոր Գեղամ Գրիգորյանի պատրաստած ուտեստներից յուրաքանչյուրը գլուխգործոց էր

© ArmenpressГегам Григорян
Гегам Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը մահացավ մեկ տարի առաջ։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նրա ընկերները, ինչպես նաև մշակույթի և արվեստի գործիչները հավաքվել էին` հարգանքի տուրք մատուցելու մեծ տենորի հիշատակին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Կոմիտասի անվան պանթեոնում տարածվել էր խնկի և թարմ ծաղիկների բույրը, որոնք դրված էին հայտնի տենոր, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի շիրմին։

«Գեղամի հետ ծանոթացել եմ Պետերբուրգում 30 տարի առաջ, մեկնել էինք հյուրախաղերի։ Երեկոյան, համերգից հետո կնոջս, Գեղամի և Գերգիևի (դիրիժոր` Վալերի Գերգիև) հետ ռեստորան գնացինք։ Մեր ընկերությունը սկսվեց այդ պահից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը։

Դիրիժորի հուշերում Գեղամ Գրիգորյանը մնացել է որպես կենսուրախ մարդ, որի հետ կարելի էր զրուցել ամեն ինչից, նրա հետ կարելի էր կատակել, վիճել, խորհել։ Օրբելյանը հիշում է, թե ինչպես էին Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ կլիմայի փոփոխության և այլ ժամային գոտու պատճառով տանջվում անքնությունից։ Գիշերվա երեքին հանդիպեցին հյուրանոցի թեյարանում և զրուցեցին մինչ առավոտ։

© Sputnik / Asatur YesayantsԿոնստանտին Օրբելյան
Константин Орбелян - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ մոտ ապագայում Գրիգորյանի և նրա առաջին կնոջ` Իրենա Միլկյավիչուտեի կատարմամբ մի քանի ձայնասկավառակ կթողարկվի։

«Ամբողջ աշխարհը կզարմանա, որ բացի Լուչիանո Պավարոտիից և Պլասիդո Դոմինգոյից, հայերն ու աշխարհը նաև Գեղամ Գրիգորյան ունեին», — ասաց Օրբելյանը։

Իր գործին սիրահարված հայտնի տենորը յուրաքանչյուր աշխատանքի մեջ հոգի էր դնում։ Նրա անունը հավերժացել է երաժշտության աշխարհում, որտեղ նա կապրի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն մարդն ու արվեստը։ Նրա ընկերներն ու գործընկերները հիշում են, որ Գրիգորյանը տարբերվում էր ոչ միայն իր ձայնով, այլև խոհարարական հմտություններով։ Ասում են` նրա պատրաստած յուրաքանչյուր ուտեսը գլուխգործոց էր։

© Asatur YesayantsԳեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։ - Sputnik Արմենիա
1/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։

2/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։ - Sputnik Արմենիա
3/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
© Asatur YesayantsԳեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։ - Sputnik Արմենիա
4/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
1/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
2/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
3/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։
4/4
Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերները հարգանքի տուրք մատուցեցին մեծ տենորի հիշատակին։

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյանն էլ նշեց, որ Գրիգորյանը տարբերվում էր մարդու մեջ տաղանդ բացահայտելու ունակությամբ։

«Մի օր վիճեցինք, նեղացել էինք իրարից։ Հանկարծ Գեղամը զանգահարեց ինձ և ասաց, որ Կաթողիկոսը նրան պետք է շքանշան հանձնի, և ուզում է, որ հենց ես նրան նվագակցեմ։ Դե, ես էլ բնականաբար համաձայնեցի», — ասաց Ջավադյանը։

Ջավադյանի և Գրիգորյանի միջև հաճախ էին տարաձայնություններ լինում, որոնք շատ արագ հարթվում էին։ Գրիգորյանից երկար նեղացած մնալ հնարավոր չէր, քանի որ բոլոր խնդիրները կարողանում էր լուծել բարի խոսքով։

Այսօր Երևանում հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգ կանցկացվի։

Русская версия

Լրահոս
0