00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական իմպրեսիոնիզմը կցուցադրվի մոսկովյան թանգարանում

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոցРепродукция картины "Церковь Кармравор"
Репродукция картины Церковь Кармравор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուները մարտի 25-ից հունիսի 4-ը կցուցադրվեն Մոսկվայում, Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցադրության ընթացքում կներկայացվի ավելի քան 20 հայ իմպրեսիոնիստի 58 աշխատանք:

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»

«Այցելուները կկարողանան տեսնել աշխարհահռչակ վարպետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները: Մեծն հայ նկարիչը Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի աշակերտն էր, Կուզմա Պետրով-Վոդկինի համակուրսեցին: Կներկայացվեն նաև լայն հասարակությանը ոչ այնքան հայտնի նկարիչների գործեր, որոնք իրենց գեղեցկությամբ չեն զիջում Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի, Պիեր Օգյուստ Ռենուարի, Կամիլ Պիսսարոյի, Կլոդ Մոնեի ստեղծագործություններին: Դրանք Եղիշե Թադևոսյանի աշխատանքներն են, որն առանցքային կերպար է հայկական արվեստում»,- Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ցուցադրության կազմակերպիչները:

Եղիշե Թադևոսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության և «Արվեստի աշխարհ» միավորման գործունեությանը, ընկերություն է արել Վասիլի Պոլենովի և Միխայիլ Վրուբելի հետ:

Մոսկովյան հասարակությանը կներկայացվեն նաև Սեդրակ Առաքելյանի`նուրբ, պոետիկ նկարչի կտավները, որոնցում համադրվում են վառ կոլորիտը և ծավալների փափուկ մոդելումը: Ներկայացված կլինեն նաև Վահրամ Գայֆեճյանի աշխատանքները, որը Կոնստանտին Կորովինի հետ դեկորացիաներ է ստեղծել Մեծ թատրոնի ներկայացումների համար:

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, հայերից շատերը Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սովորել են իրենց ժամանակի առաջատար վարպետների` Վասիլի Պոլենովի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի մոտ:

Հայկական իմպրեսոինիզմը բացառիկ է, քանի որ ցուցադրում է բազմադարյա ազգային մշակութային ավանդույթների հանդեպ նվիրվածությունը, ներկայացնում հարազատ երկրի, հայկական փոքրիկ փողոցների և գյուղերի գեղեցկությունը:

Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնի է իր ազգային խոհանոցով ու հայկական կոնյակով, Արշիլ Գորկու ազդեցիկ կտավներով ու Սերգեյ Փարաջանովի գլուխգործոցներով: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը ներկայացնում է Հայաստանի մասին ոչ այնքան հայտնի էջը` հայ իմպրեսիոնիստներին, որոնք կարողացել են լավագույնը կլանել Մոսկվայում և Փարիզում:

Թանգարանի տնօրեն Յուլիա Պետրովայի կարծիքով՝ հանդիսատեսը պետք է ծանոթանա տարբեր դպրոցների իմպրեսիոնիզմին:

«Մեկ տարի առաջ թանգարանը բացելիս մենք հայտարարեցինք ռուսական իմպրեսիոնիզմի ֆենոմենի մասին և պնդում ենք, որ այդ ուղղությունը գոյություն է ունեցել նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է պատմել, թե ինչպես է իմպրեսիոնիզմը զարգացել տաբեր երկրների արվեստում: Դա մեր ծրագրի մի մասն է: Հայկական իմպրեսիոնիզմը, որի հետ մենք վերջերս ենք ծանոթացել, լիովին եվրոպական է: Կարծում եմ՝ մեր այցելուները չէին տեսել ու չէին էլ սպասում այդպիսի Հայաստան տեսնել», — ասաց Պետրովան:

Նա նշեց, որ կցուցադրվի նուրբ գեղանկարչություն, որը թեթևության, օդի, տարածության, հանգստության և խաղաղության զգացողություն է հաղորդում։

Русская версия

Լրահոս
0