00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

BBC. Հայաստանի ներդրումը համաշխարհային հոգևոր մշակույթում անգնահատելի է

Монастырский комплекс Нораванк
Монастырский комплекс Нораванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը, որի բնակչությունը 3 միլիոնից պակաս է, Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է, սակայն նրա տեղը համաշխարհային հոգևոր մշակույթի պատմության մեջ դժվար է թերագնահատել։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին, այդպիսով դառնալով աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, հայտնում է BBC-ին՝ համաշխարհային հոգևոր մշակույթի մեջ Հայաստանի ունեցած ներդրմանը նվիրված հոդվածում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն առանց կրճատումների։

Հոգևոր առաջնորդ

Լեգենդի համաձայն` Հայ Առաքելական եկեղեցին առաջինը գլխավորեց Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանի Խոսրով II թագավորին սպանած ազնվական Անագի որդին։ Գրիգորի հայրը մահապատժի էր ենթարկվել իր հանցագործության համար, բայց Գրիգորին հաջողվել էր փախչել Կապադովկիա, որտեղ նրան դաստիարակեց եպիսկոպոս Ֆիրմիլիան։

Մեծանալով` Գրիգորը վերադարձավ հայրենիք Հայաստանի արքային քրիստոնյա դարձնելու հույսով, նրա միջոցով՝ նաև ողջ հայ ժողովրդին։ Գրիգորի վերադարձի մասին իմանալով` սպանված Խոսրով II-ի որդի Տրդատ III-ը Գրիգորին բանտ նստեցրեց` պահանջելով հրաժարվել հավատքից։ Գրիգորը մերժեց։

Բանտարկության 13 տարուց հետո Գրիգորը կարողացավ Տրդատին համոզել իր հավատքի ուժի զորության մեջ` նրան ևս քրիստոնյա դարձնելով։ 301 թվականին Տրդատ III-ը քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակեց։

Անցյալի հետքերը

Գառնու ամրոցը կառուցվել է Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում գտնվող Գառնու գյուղի մոտակայքում գտնվող անդունդի եզրին։ Տրդատ I կողմից I դարում կառուցված վանքը նախորդում է քրիստոնեության տարածմանն ու նվիրվել հեթանոսական Արևի աստծուն։

© Hrach HovhannisyanԳառնու տաճարը
Храм Гарни - Sputnik Արմենիա
Գառնու տաճարը

Գառնին Հայաստանի սակավաթիվ պահպանված հեթանոսական վանքերից մեկն է։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո հեթանոսական վանքերից շատերն ավերվեցին։ Այսօր այն հայկական հեթանոսության խորհրդանիշն է։ Ամեն տարի այստեղ այցելում է ավելի քան 136 հազար մարդ։ Գառնին Հայաստանի զբոսաշրջային ամենաշատ պահանջարկ ունեցող տեսարժան վայրերից է։

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք

Երևանից դեպի արևմուտք գտնվում է Վաղարշապատը, որը հայտնի է որպես Հայաստանի «սուրբ մայրաքաղաք»։ Այստեղ է գտնվում Սուրբ Գայանե եկեղեցին։ Այն կառուցվել է 630 թվականին և մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակը, եկեղեցին կառուցվել էր Տրդատ III-ի հրամանով մահապատժի ենթարկված Գայանեի մահապատժի վայրում։ Տրդատը նրան պատժել էր իրենից շուտ քրիստոնություն ընդունելու համար։

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Սուրբ Գայանե եկեղեցիՍուրբ Գայանե եկեղեցին
Церковь Сурб Гаяне  - Sputnik Արմենիա
Սուրբ Գայանե եկեղեցին

Գայանեն դասվեց սրբերի շարքը։ Նրա գերեզմանը գտնվում է իր անվան վանքում։

Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանքը կառուցվել է 642 թվականին՝ ստորգետնյա բանտի վրա, որտեղ 13 տարիների ընթացքում պահվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

© Asmik KocharyanԽոր Վիրապ եկեղեցական համալիրը
Кадры фильма Лоскутки на ветке (Telas en las ramas) - Sputnik Արմենիա
Խոր Վիրապ եկեղեցական համալիրը

խոր

Այն գտնվում է Հայաստանից հարավ-արևելք՝ Արարատյան դաշտավայրում։ Այսօր Խոր Վիրապը նույնպես Հայաստանի տեսարժան վայրերից մեկն է։ Այստեղ հաճախ ամուսնության և մկրտության արարողություններ են անցկացվում։

Քարանձավային աղոթքներ

Գառնիից հյուսիս-արևելք գտնվում է Գեղարդի վանքը, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Վանքը կառուցվել է IV դարում՝ քրիստոնեության ընդունումից հետո, սակայն համալիրի մյուս կառույցները թվագրվում են XIII դարին։ Ի սկզբանե այն կոչվում էր Հայրիվանք, ինչը բառացիորեն նշանակում է «քարանձավում գտնվող վանք», քանի որ աղոթատեղիներից մի քանիսն արվել էր հենց քարանձավում` այդպիսով կարծես կազմելով ժայռային համալիրի շարունակությունը։

© gid.travelԳեղարդի վանքը
Монастырь Гегард - Sputnik Արմենիա
Գեղարդի վանքը

Լեգենդի համաձայն` վանքը Գեղարդ է կոչվել մոտավորապես այն ժամանակ, երբ այստեղ բերվեց սուրբ գեղարդը, որով խոցել էին Հիսուս Քրիստոսին։ Ասում են, որ այն պահվել է Գեղարդում 500 տարի, հետո Վաղարշապատի Մայր աթոռում, որտեղ պարբերաբար այն ցուցադրվում է հանրությանը մինչ օրս։

Մարտում օրհնված

Հայաստանի հարավում գտնվող Վայոց Ձոր մարզի Եղեգիս քաղաքում գտնվող Զորաց եկեղեցին կառուցվել է ХIV դարում, երբ երկիրը գտնվում էր մոնղոլների լծի տակ և պայքար էր տանում սիրիական մամլուքների դեմ։ Եկեղեցին բաղկացած է միայն խորանից և երկու կողային ավանդատներից։

© Valen1988Զորաց եկեղեցին
Церковь Зорац  - Sputnik Արմենիա
Զորաց եկեղեցին

Խորանը զգալիորեն ավելի բարձր է գտնվում, ինչը պատմաբաններին հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ մարտերից առաջ հայ հեծելազորը օրհնություն էր ստանում։

Փրկության գերեզմանատուն

Խաչքարերն առաջին հերթին խորհրդանշում էին կենդանի կամ մահացած հոգու փրկությունը։ Առաջին անգամ IX դարում ստեղծված խաչքարերը հաճախ կանգնեցվում էին քրիստոնեական դարձրած հեթանոսական վանքերում՝ որպես նոր հավատքի խորհրդանիշ։ Այսօր այդ քարերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։

© Rita WillaertՆորադուզի խաչքարերը
Хачкары села Норадуз  - Sputnik Արմենիա
Նորադուզի խաչքարերը


Գեղարքունիքի մարզի Նորադուզի գերեզմանատանը մեծ թվով խաչքար կա` ավելի քան 800, յուրաքանչյուրի վրա արված բացառիկ նախշազարդով։ Նորադուզի խաչքարերն արվեստի ամենավաղ նմուշներից են, որոնցից մի քանիսը պատկանում են X դարին։

Հին գերեզմանատուն

Նույնքան նման անգլիական Սթոունհենջին և նույնքան հին Քարահունջը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Երևանից հարավ։

© MapioՔարահունջ
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ

Պատմաբանները կարծում են, որ Քարահունջը նախապատմական գերեզմանատուն էր։ Բրոնզե դարում ընդունված էր մարդկանց թաղել քարանձավներում։ Այստեղ գտնվող 223 քարերի մեկ երրորդը կլոր մեծ անցքեր ունեն, ինչը պատմաբանների կարծիքով արված էր աստղագիտական դիտարկումների համար։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարանն է։

Русская версия

Լրահոս
0