14:35 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Երաժշտություն

Մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը

Пресс-служба м/к "Возрождение"
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
5810

2017թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ-ն:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցելու է ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ՝ շուրջ 35 երկրից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից: Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:

Իրականացրած աշխատանքների արդյունքում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների ամենասիրված, ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջև միջազգային մշակութային երկխոսության և ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաև կարևոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:

Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժևորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սկսնակ և կայացած երաժիշտների համատեղ ելույթները հավաստելու են հայ ժողովրդի ստեղծարար ուժի անպարտելիության և համամարդկային արժեքներին ձգտելու հաստատակամության մասին:

Գլխավոր թեմաներ