10:04 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սերգեյ Սմբատյան

Սմբատյան. «Համահայկական նվագախումբը մեծ նվիրումով է ներկայացնում Հայաստանը»

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
11530

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Համահայկական նվագախմբի առաջին ելույթը։ Մաեստրո Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Համահայկական նվագախումբ» նախագծին մասնակցում է 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտ 20 երկրներից:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-ի համերգում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Սերժ Թանկյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից:

Համերգը ղեկավարում են դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը։

«Այս նախագիծը ցույց է տալիս, թե որքան տաղանդավոր հայորդիներ կան աշխարհում, ինչ մեծ ներուժ ունի հայ ժողովուրդը։ Եվ այդ ներուժը համախմբվելով՝ կարող է ցանկացած նպատակ կյանքի կոչել, ցանկացած խնդրի լուծում տալ։ Սա միասնականության լավագույն օրինակ է։ Վստահ եմ՝ Համահայկական նվագախումբը մեծ նվիրումով է ներկայացնելու աշխարհին Հայաստանն ու հային»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը մեր մշակութային իրականության ձեռքբերումներից է։

Русская версия

Գլխավոր թեմաներ