00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական հարցն» ուսումնասիրել են Կրասնոյարսկում

© Sputnik / Вячеслав ЛепихинПоказ фильма "Армянский вопрос" в Красноярске
Показ фильма Армянский вопрос в Красноярске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս շաբաթ Ռուսաստանի տարբեր քաղաքներում «Հայկական հարց» ֆիլմի ցուցադրությունն է տեղի ունենում։ Անդրեյ Բուրովսկու պատմավավերագրական ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված հայերի զանգվածային սպանության պատճառների ու հետևանքների մասին։

Ալյոնա Սավելևա, Sputnik.

Ցուցադրումները նվիրվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Sputnik-ի թղթակից Ալյոնա Սավելևան զրուցել է ֆիլմի հեղինակների հետ և պարզել է` ինչու է Կրասնոդարի բնակիչներին հետաքրքրում ցեղասպանության թեման, և ինչպես են հիմա ապրում հայերը Ռուսաստանում։

Կրասնոյարսկից Երևան

«Հայկական հարցի» պրեմիերան կայացավ Կրասնոյարսկում, քանի որ հենց այս քաղաքի հետ է կապված ֆիլմի հեղինակի գործունեությունը։ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ֆիլմ նկարահանելու գաղափարն, ի սկզբանե, առաջացավ գրող, պատմաբան և հնագետ Անդրեյ Բուրովսկու մոտ։

«Այս թեման ուսումնասիրելով` ես գտա ոչ միայն 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության մասին փաստեր, այլ այն ցեղասպանության, որը շարունակվում էր 1870 թվականից», — նշում է Բուրովսկին։ — «Ինձ այնպես զայրացրեց այդ սարսափելի իրադարձությունը, որ ես սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Պարզվեց, որ իսկական քաղաքակրթությունների պատերազմ էր։ Բանն այն է, որ XIX դարի վերջի և XX դարի սկզբի Թուրքիան իսլամական աշխարհի յուրօրինակ ֆորպոստ էր, որտեղ բնակչության կեսը կազմում էին քրիստոնյաների հետ գաղափարախոսական պայքար տանող արտագաղթածները (մուսուլմաններ, որոնք տեղափոխվել են քրիստոնյա երկրներից, այդ թվում նաև Ռուսական կայսրությունից»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է Հայոց ցեղասպանության թեման այդքան հաճախ արծարծվում հասարակության մեջ, նա ասաց, որ հակառակը, ավելի հազվադեպ է հիշվում, քան պետք էր։

«Պատճառը պարզ է. ինչպես մենք, այնպես էլ հայերը քրիստոնյա աշխարհի մարդիկ ենք։ Հայերը բնակվում են Ռուսաստանում դեռ XV դարից, մենք նրանց լավ ենք ճանաչում, նույնիսկ կենցաղային մակարդակով` նրանք մեր հարևաններն ու դաշնակիցն են։ Ինչ վերաբերում է պատմական նշանակությանը, ապա Ռուսաստանը հաղթական ճակատամարտ էր վարում Կովկասյան ճակատում (Առաջին համաշխարհային պատերազմ), որը լուծում էր ամբողջ քրիստոնյա աշխարհի աշխարհաքաղաքական հարցերը։ Ռուս զինվորները 1917 թվականին ջախջախեցին Օսմանյան կայսրությունը, սակայն գործին խառնվեցին բոլշևիկները, որոնք սկսեցին բարեկամություն անել նախկին հակառակորդների հետ։ Պատմական Հայաստանի միայն մի փոքր մասը հաջողվեց փրկել։ Երկրի սուրբ խորհրդանիշ Արարատ լեռը մնաց Թուրքիայի տարածքում։ Սակայն Ռուսաստանի գործողությունները Կովկասյան ճակատում հազարավոր հայերի կյանք փրկեցին»,-ասաց Բուրովսկին։

© Sputnik / Вячеслав Лепихин«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում, ռեժիսոր Անդրեյ Բուրովսկին
Показ фильма Армянский вопрос в Красноярске. Режиссер Андрей Буровский - Sputnik Արմենիա
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում, ռեժիսոր Անդրեյ Բուրովսկին

Ռեժիսոր Գրիգորի Ժգիլևը միացավ գործընթացին, երբ ֆիլմն արդեն նկարահանվել էր։

«Անդրեյ Միխայլովիչը հիմնովին ուսումնասիրեց հայկական հարցը և կարողացավ շատ հետաքրքիր և քիչ հայտնի փաստեր գտնել։ Սակայն մոնտաժով ուրիշ մարդ զբաղվեց, և առաջին տարբերակներն անհաջող ստացվեցին»,- պատմեց Ժգիլևը։- «Այդ ժամանակ Բուրովսկին հրավիրեց ինձ ավարտին հասցնել ֆիլմը։ Դիտելով սևագիրը, ես հասկացա, որ ամեն ինչ պետք է նորից սկսեմ, քանի որ հրաշալի սցենարը ներկայացվել էր 40 րոպեանոց ձանձրալի դրվագների տեսքով։ Արդյունքում լրացուցիչ նկարահանումներ արվեցին, որոնք ձգձգվեցին մի քանի ամիս։ Երաժշտության, կենդանի հարցազրույցների, համակարգչային գրաֆիկայի, կինոխրոնիկայի և մոնտաժի տարբեր ձևերի շնորհիվ, հաջողվեց հաղթել կադրից դուրս ձայնի միապաղաղությունը և ֆիլմն ավելի շարժուն դարձնել»։

«Հայկական հարցի» սցենարը գրվել էր 2015 թվականին։ Այդ ժամանակ էլ սկսվեցին նկարահանումները Հայաստանում և Ռուսաստանում, որոնք տևեցին մեկ տարի։ Ֆիլմը մի քանի անգամ վերամոնտաժվեց, վերջնական տարբերակը պատրաստ էր այս տարվա մարտին։

Ֆիլմը անցյալի, ներկայի և ապագայի մասին է

Հեղինակի խոսքով` «Հայկական հարցը» տարբերվում է Հայոց ցեղասպանության մասին մյուս ֆիլմերից նրանով, որ այստեղ հանդիսատեսին սպասում է խորը ընկղմում պատմության մեջ։ Ֆիլմը սկսում է հին ժամանակների՝ հայ ժողովրդի ծագման, քրիստոնեության ընդունման, ինքնության բացահայտման հանգամանքների և հարևանների հետ հարաբերությունների մասին պատմելուց։

«Ֆիլմում փորձում ենք գտնել Ցեղասպանության պատճառների բացատրությունը, ցույց ենք տալիս Ռուսաստանի դերն այդ իրադարձություններում, և իհարկե, անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հակամարտությանը»,- պատմեց Բուրովսկին։- «Այսինքն, «Հայկական հարցը» պատմում է այն մասին, թե ինչ է եղել, ինչ կա և ինչ է լինելու»։

Նկարահանումների ընթացքում 12 հարցազրույց է վերցվել Հայաստանի և Ռուսաստանի տարբեր գիտական գործիչներից։ Ֆիլմում ներառվել են նաև այն մարդկանց պատմությունները, որոնց ընտանիքներն առնչվել են ցեղասպանությանը։ Ինչպես ընդգծեց Անդրեյ Բուրովսկին, անհնար է գտնել մի հայի, որը չի առնչվել այդ տխուր իրադարձություններին։

Հատուկ ֆիլմի համար ձայնագրվել է շուրջ տասը հայկական ժողովրդական երգ՝ Կրասնոյարսկի Իվանով-Ռադկևիչի անվան արվեստի քոլեջում ուսանող դուդուկահար Ստաս Գրիգորյանի կատարմամբ։

«Մենք ուզում էինք, որ ռուս հանդիսատեսը զգա անդրկովկասյան գույներն ու ընկղմվի հայկական կոլորիտի մեջ։ Այդ պատճառով առաջին հերթին ես կապ հաստատեցի ժողգործիքների վրա նվագող երաժիշտների հետ։ Այնուհետև պայմանավորվեցի «Հայկական հարցում» Ռուսաստանում և արտերկրում հայտնի դուդուկահար Argishty-ի երեք ձայնագրությունների օգտագործման իրավունքը գնելու մասին, ինչպես նաև գտա մի շարք նախահեղափոխական և այլ հին երաժշտության ձայնագրություններ, որոնք կարելի էր ազատ օգտագործել ֆիլմում»,- մանրամասներ ներկայացրեց Գրիգորի Ժգիլևը։

Նկարահանումներն անցկացվեցին Ռուսաստանում և Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

«Նկարահանումներն իրականացրեցինք Երևանում, Սևանա լճում, Արարատյան դաշտավայրում` մենք ինքներս էինք ուզում տեսնել երկիրը և ցույց տալ այն հանդիսատեսին։ Մենք նույնիսկ նկարահանումներ ենք արել Ղարաբաղում։ Այժմ այնտեղ ամեն ինչ խաղաղ է, մարդիկ շարունակում են ապրել և աշխատել։ Սակայն պատերազմի հետքերը երևում էր անզեն աչքով` բավական է միայն ասել, որ հինգհարկանի շենքերում ջեռուցումն իրականացվում էր նավթավառներով»,- հիշում է ռեժիսորը։

Նկարահանման գործընթացն իրականացվում էր նաև Հայաստանի տարբեր թանգարաններում. Երևանի Ցեղասպանության թանգարանում, Արցախի պատմա- գավառագիտական թանգարանում և այլ նշանավոր վայրերում։

© Съемочная группа фильма "Армянский вопрос"«Հայկական հարցի» նկարահանումները
«Հայկական հարցի» նկարահանումները - Sputnik Արմենիա
1/5
«Հայկական հարցի» նկարահանումները
© Василий Силютин«Հայկական հարցի» նկարահանումները
«Հայկական հարցի» նկարահանումները - Sputnik Արմենիա
2/5
«Հայկական հարցի» նկարահանումները
© Sputnik / Вячеслав Лепихин«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում - Sputnik Արմենիա
3/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
© Sputnik / Вячеслав Лепихин«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում - Sputnik Արմենիա
4/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
© Sputnik / Вячеслав Лепихин«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում - Sputnik Արմենիա
5/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
1/5
«Հայկական հարցի» նկարահանումները
2/5
«Հայկական հարցի» նկարահանումները
3/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
4/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում
5/5
«Հայկական հարցի» ցուցադրությունը Կրասնոյարսկում

«Շարքային հայերը ըմբռնումով և հետաքրքրությամբ էին մոտենում հարցին։ Բնակիչներից շատերը ոչ միայն հետաքրքրասիրությամբ հետևում էին մեր նկարահանումներին, այլև ցանկանում էին մասնակցել դրանց, պատմել իրենց պատմությունները։ Այդ պատճառով հերոսների առումով խնդիր չենք ունեցել, հակառակը, մի շարք նյութեր մնացին, որոնք չընդգրկվեցին ֆիլմում»,- նշեց Բուրովսկին։

Կադրի մեջ մտան նաև ռուսական Սանկտ Պետերբուրգ և Կրասնոյարսկ քաղաքները։ Հեղինակների կարծիքով` նկարահանումները կարելի էր իրականացնել Ռուսաստանի ցանկացած հայտնի քաղաքում, քանի որ գրեթե ամենուր հայկական կազմակերպություններ և մշակութային կոթողներ կան`կապված այդ ժողովրդի հետ։

Кадр из фильма Обещание о геноциде армян - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմը դիտել են նաև Նյու Յորքում

«Կրասնոյարսկում աշխատանքները սկսելիս հանկարծակի հայտնաբերեցի, որ մեր քաղաքում բավականին մեծ և ամուր հայկական համայնք կա, որը հաջողությամբ պահպանում է իր ազգային մշակույթն ու ավանդույթները։ Հրաշալի պարային համույթ կա` «Արմենիա», որը հայկական պարեր է կատարում և այլ ստեղծագործ երիտասարդություն, երաժիշտներից մինչև նկարիչներ։ Հենց տեղի «Եղբայրություն» հայ միությունն օգնեց մեզ ֆիլմի հետագա առաջխաղացման հարցում։ Մասնավորապես, նրանք պայմանավորվեցին Կինոյի տան հետ ֆիլմի ցուցադրության մասին և պատմեցին մեր մասին Ռուսաստանի մյուս քաղաքների համայնքներին»,- պատմեց Ժգիլևը։

«Հայկական հարց» ֆիլմի ցուցադրությունն արդեն տեղի է ունեցել Կրասնոյարսկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սուրգուտում, Տյումենում, Եկատերինբուրգում, Յակուտսկում, Օմսկում և Տագանրոգում։ Ապրիլի 30-ին ֆիլմը երկրորդ անգամ կցուցադրվի Կրասնոյարսկում և Իվանովոյում։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում հատուկ ստեղծագործական երեկո և ֆիլմի ցուցադրություն կազմակերպել։

Русская версия

Լրահոս
0