00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օպերային երգիչների մրցույթ Երևանում. ժյուրիի անդամն ինքնատիպություն է ակնկալում

© Official siteИзабель Байракдарян
Изабель Байракдарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատրյանական մրցույթն առաջին անգամ կանցկացվի վոկալ մասնագիտությամբ՝ Երևանում համախմբելով երիտասարդ օպերային երգիչների աշխարհի տարբեր ծայրերից։ Ժյուրիի անդամ Իզաբել Բայրաքդարյանը գիտի, թե ինչը կարող է լինել մասնակիցների հաջողության գրավականը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Արամ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում հայտնի երաժիշտներ են ընդգրկվել։ Ժյուրիի կազմում է նաև կանադահայ մեծահամբավ օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը։ Նա առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, Պլասիդո Դոմինգոյի վոկալիստների մրցույթի հաղթող է, պարգևատրվել է Էղիսաբեթ Երկրորդ թագուհու ոսկե մեդալով, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների: Հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և նվագախմբերի հետ։

Իզաբել Բայրաքդարյանն ասում է, որ դեռ հիշում է այն օրերը, երբ ինքն էր մասնակցում մրցույթների ու երգում։ Ուստի շատ լավ հասկանում է Խաչատրյանի մրցույթի մասնակիցներին, նրանց անհանգստությունը։

«Ինձ թվում է հաջողության գրավականը մեկին մյուսի հետ համեմատելը չէ, այլ ընդունելը, որ յուրաքանչյուրի ճանապարհն ու ճակատագիրն այս մոլորակի վրա առանձին և անկախ են միմյանցից։ Հույս ունեմ, որ այս փիլիսոփայությունը կօգնի յուրաքանչյուր մասնակցի, որպեսզի նրանք մրցույթի ընթացքում ցույց տան իրենց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը, քանի որ վերջիվերջո հենց դրանով են նրանք տարբերվելու: Մրցույթները կյանքի դասեր են տալիս, հորդորում են լինել բարի մյուսների, սեփական անձի նկատմամբ, պահպանել ներքին խաղաղությունն ու երբեք չկորցնել սեփական անհատականությունը»,- խոսելով մրցույթից և մասնակիցներից իր ակնկալիքների մասին՝ ասում է Իզաբել Բայրաքդարյանը:

Նա նկատում է, որ մասնակիցներին գնահատելիս ուշադրություն է դարձնելու վստահությանն ու տեխնիկային, բայցև՝ ինքնատիպությանը։ Երգչուհին նշում է, որ իր համար հաղորդակցությունը նույնպես առաջնային կարևորությունն ունի. «Ես ուզում եմ զգալ, թե ինչպես է նրանց հոգին դիպչում իմ հոգուն, ես ուզում եմ տեսնել նրանց երջանկությունը, երբ նրանք երգում են, որովհետև սա պետք է լինի ազատագրող և հաճելի փորձառություն թե՛ նրանց և թե՛ մեզ՝ լսողներիս համար»:

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օրբելյան. հայկական օպերային թատրոնը կդառնա լավագույնը տարածաշրջանում

Անդրադառնալով այսօր երգեցողական արվեստի զարգացման միտումներին՝ Իզաբել Բայրաքդարյանն ընդգծում է, որ տարբեր մշակույթների երաժշտությունն ավելի ու ավելի մեծ ճանաչում ու ընդունելություն է ստանում: Ավանդաբար խիստ դասական աշխարհն ընդլայնում է իր հորիզոնները, ներկայացնում էկզոտիկ ներդաշնակություն, ռիթմեր և գործիքներ, որովհետև հանդիսատեսն այսօր բազմազան է և պահանջում է ավելի ընդգրկուն ձայն:

Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Այս տարի մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Մրցույթը մեծ ճանաչում և հեղինակություն ունի երաժշտական աշխարհում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է. այն անցկացվում է միջազգային չափանիշներով։

Русская версия

Լրահոս
0