00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը փորձն է. հայաստանյան թանգարանների աշխատակիցները կմեկնեն Եվրոպա

© Sputnik / Asatur YesayantsЛусине Харатян, Айк Мкртчян и Айкуи Авагян
Лусине Харатян, Айк Мкртчян и Айкуи Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Հայաստանում կիրականացվեն ծրագրեր, որոնց շնորհիվ հայաստանյան թանգարանների աշխատակիցները կկարողանան վերապատրաստվել Գերմանիայում և Ռումինիայում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանում գործող թանգարանների աշխատակիցները ձգտում են վերապատրաստվել ու ընդօրինակել արտասահմանյան գործընկերների փորձը, Sputnik Արմենիա մամուլի միջազգային կենտրոնում լրագրողներին հայտնեց է «ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը։

Վերջին տարիներին թանգարանային կրթության զարգացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել վերապատրաստման դասընթացներին ու նաև մասնագիտական ձեռնարկների հրատարակմանը։

«Այս տարի մենք կրթական այց ենք կազմակերպում դեպի Գերմանիա, որի շրջանակում մի քանի թանգարանների աշխատակիցներ կկարողանան ծանոթանալ այդ երկրի թանգարանային գործունեությանը, մասնավորապես` կրթական ոլորտում։ Իսկ թանգարանային աշխատակիցների մյուս մասը կուղևորվի Ռումինիա։ Մասնագետները կտեղեկանան, թե ինչպես է այնտեղ անցում Թանգարանային գիշերը», — նշեց Խառատյանը։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Խառատյան
Лусине Харатян - Sputnik Արմենիա
Լուսինե Խառատյան

Նրա խոսքով` Հայաստանի թանգարանները դրամաշնորհներ կստանան կրթական ծրագրերի իրականացման համար։

Ըստ Խառատյանի` Եվրոպայում վերապատրաստման դասընթացներ անցած աշխատակիցները պարտավորվում են հայրենիք վերադառնալուն պես աշխատել իրենց թանգարաններում նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանն իր հերթին պատմեց Թանգարանային կրթության կենտրոնի մասին, որը ստեղծվել է 2014 թվականին ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մկրտչյան
Айк Мкртчян - Sputnik Արմենիա
Հայկ Մկրտչյան

«Այս տարիների ընթացքում անցկացվել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր միջոցառումներ, համագործակցություն ենք հաստատել եվրոպական «Նեմո» թանգարանների ցանցի հետ, որի ներկայացուցիչները Երևան են այցելել և իրենց փորձը փոխանցել հայկական թանգարանների աշխատակիցներին։ Վարպետության դասընթացներին մասնակցել է թանգարանների ավելի քան 80 աշխատակից։ Հենց այդ ժամանակ էլ հայ մասնագետներին առաջարկվել է մեկնել Եվրոպա, մասնավորապես` Ռումինիա` գործընկերների փորձը ընդօրինակելու համար», — նշեց Մկրտչյանը` հավելելով, որ այս տարի կազմակերպությունը սկսել է համագործակցել նաև Գերմանական թանգարանների ասոցիացիայի հետ։

Կրթական նախագծին կմասնակցի հայկական թանգարանների 13 աշխատակից` Երևանից, Վանաձորից և Գյումրիից։

Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանն էլ ավելացրեց, որ իրենց թանգարանը վաղուց է կրթական տարբեր ծրագրեր իրականացնում։

© Sputnik / Asatur YesayantsՀայկուհի Ավագյան
Айкуи Авагян - Sputnik Արմենիա
Հայկուհի Ավագյան

«Մենք ուսումնասիրում ենք նաև ընտանեկան այցելությունները թանգարան, քանի որ Հայաստանում այդ մշակույթը զարգացնելու կարիք ունի, մանավանդ` մարզերում», — ասաց նա։

Ծրագրի կազմակերպիչները հույս ունեն, որ այն կլինի երկարաժամկետ և բարի ավանդույթ կդառնա։

Русская версия

Լրահոս
0