00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զայցևի հավաքածուն ու Ազնավուրի երգերը․ նորաձևության տոնը Երևանում հաջողվեց

© Sputnik / Asatur YesayantsНеделя моды "Golden Lace" в рамках VII ювелирной выставки Yerevan Show. Вячеслав Зайцев
Неделя моды Golden Lace в рамках VII ювелирной выставки Yerevan Show. Вячеслав Зайцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ Երևանում «Ոսկե ժանյակ» նորաձևության շաբաթը բացեց հայտնի դիզայներ Վյաչեսլավ Զայցևը: Միջոցառումը կտևի երեք օր. այդ ընթացքում երևանցիներին կներկայացվեն հայ և արտասահմանցի դիզայներների հավաքածուները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի, — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Երևանցիները հագնվում են գեղեցիկ և ճաշակով, մանավանդ՝ աղջիկները։ Այս մասին իրենց գրառումներում նշում են Հայաստան այցելած օտարերկրացի բլոգերները։ Իսկ Միլա Դեմենկովան, որը բավականին հաջողակ բլոգեր է և ճանապարհորդ, պատմելով Հայաստանի մասին, ընթերցողների այսպիսի խորհուրդ է տալիս.

«Մարդիկ լավ են հագնված ու ճանապարհորդի հագուստով քեզ անհարմար ես զգում Երևանում։ Ես Հայաստան և Վրաստան էի գնում սարեր մագլցելու նպատակով, այդ պատճառով հետս քաղաքին հարմար հագուստ չէի վերցրել։ Շատ իզուր։ Մի կրկնեք իմ սխալը և ձեզ հետ գոնե ջինսե պատշաճ տաբատ վերցրեք, եթե դուք չեք ուզում սպիտակ ագռավ դառնալ»։

Վերջին ժամանակաշրջանում նորաձևության աշխարհին լուրջ հայտ են ներկայացրել նաև հայ մոդելավորողները, որոնց քանակը շատ արագ աճում է։ Ոմանց տաղանդն ու յուրահատկությունն ընդունում է ոչ միայ հայաստանյան, այլև արտասահմանյան հանրությունը։ Մայրաքաղաքում մեկը մյուսի հետևից սկսել են հայրենական ապրանքանիշների խանութներ բացվել, ու թեև դրանք զանգվածային պահանջարկ չունեն, այդուհանդերձ միայն գոյության փաստը վկայում է, որ պահանջարկ կա։

Неделя моды Golden Lace в рамках VII ювелирной выставки Yerevan Show. Вячеслав Зайцев - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Զայցևի արցունքներն ու Նորաձևության երևանյան շաբաթը

Նույնիսկ մի քիչ տարօրինակ էր, որ երկրում նորաձևության կանոնավոր ցուցադրություններ չէին անցկացվում։ Հենց այդ պատճառով էլ «Golden Lace» նորաձևության շաբաթը ոչ միայն աննախադեպ, այլ նաև սպասված միջոցառում էր։

Տպավորիչ սկիզբն ու աննշան թերությունները

Ցուցադրության առաջին օրից հետո Sputnik Արմենիայի թղթակիցը հարցեր ուղղեց հանդիսատեսին։ Մեծամասնությունը խոստովանեց, որ ցուցադրությունը տպավորիչ էր, ոմանք էլ դժգոհեցին կազմակերպչական աշխատանքների թերություններից։

Դե ինչ, հնարավոր է: Չենք վիճում։ Կառուցողական քննադատությունն օգնում է կատարելագործվել։ Սակայն քննադատելուց առաջ ուշադրություն դարձնենք մի կարևոր փաստի վրա՝ սա առաջին փորձն էր, ընդ որում՝ հաջողված։

Ցուցադրության կազմակերպիչ, «AFD — International Fashion Day»-ի հիմնադիր Նաիրա Նիազյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ցանկացած միջոցառում անցկացնելը շատ բարդ է։

«Ես հասկանում եմ՝ ինչու նախկինում Նորաձևության շաբաթներ չի անցկացվել։ Այսպիսի շոու կազմակերպելը հեշտ գործ չէ։ Մինչև վերջին օրը կային խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանային», — ասաց նա։

Նաիրան նաև նշեց, որ իր կարծիքով կայացած ցուցադրությունը մեծ խթան կդառնա մեզ մոտ նորաձևության ոլորտը զարգացնելու համար։

«Թեև ցուցադրություն կազմակերպելը հեշտ չէր, կարծում եմ՝ միջոցառման բացումը շատ գեղեցիկ ստացվեց։ Նորաձևության շաբաթը սկսնակ ու հայտնի դիզայներներին հնարավորութուն կտա ներկայացված լինելու մի հարթակում, որը նախկինում գոյություն չուներ։ Իսկ արտասահմանյան մի շարք հայտնի դիզայներների մասնակցությունը մշակութային երկխոսության սկիզբ կդառնա աշխարհի բազմաթիվ երկրների հետ», — ընդգծեց նա։

Նաիզյանը նաև հայտնեց, որ Զայցևն ու նրա թիմը մի քանի ամիս պատրաստվել են երևանյան ցուցադրությանը՝ չանտեսելով շոուի որևէ մանրուք։

Ինչևէ, «Golden Lace»-ն իսկապես լուրջ քայլ էր հայկական նորաձևության ոլորտում, և եթե միջոցառումը, ինչպես կազմակերպիչներն են խոստանում, շարունակական բնույթ կրի, մոտ ապագայում մեր երկրում այս ոլորտը զգալի փոփոխություններ կապրի։

Կենդանի լեգենգը՝ Երևանում

«Yerevan Fashion Week»-ի հատուկ հյուրը լեգենդար ռուս նկարիչ-մոդելավորող Վյաչեսլավ Զայցևն էր, որը հատուկ երևանյան ցուցադրության համար լավագույն աշխատանքներն էր ընտրել իր «Իմպրովիզացիա» և «Ոսկեդար» հավաքածուներից:

Вячеслав Зайцев. Неделя моды Golden Lace в рамках VII ювелирной выставки Yerevan Show - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Զայցև. «Հայկական խոհանոցը փորձություն է կազմվածքի համար»

«Լավագույն նմուշները բերել եմ, որ ձեզ ուրախացմեմ», — մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց հայտնի դիզայները։

Նրա հավաքածուն երևանյան հանդիսատեսին ներկայացվեց աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի երաժշտության ներքո: Եվ դա պատահակն չէր. Զայցևը մտածված ընտտրություն էր կատարել։

«Ես շատ եմ սիրում (Ազնավուրին — խմբ․) և միշտ, որքան ինձ հիշում եմ, օգտագործում եմ նրա երաժշտությունը, քանի որ երգերը շատ հուզիչ են, հիանալի, և նրա ձայնը հիասքանչ է», — ասաց նա։

Ի դեպ, չնայած պատկառելի տարիքին և հոգնածությանը, Զայցևը հաճույքով շփվեց հայ լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Նույնիսկ նորաձևության հետ կապված գործնական խորհուրդներ տվեց։

Русская версия

Լրահոս
0