00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առաջին Տաթևիկ». Անսովոր համերգ` հայտնի երգչուհու հիշատակին

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы и балета им. Александра Спендиаряна
Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերային հայտնի երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100 ամյակի առթիվ Երևանում համերգ կանցկացվի։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Առաջին Տաթևիկ» համերգ-միջոցառումը, որը նվիրված է Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյա հոբելյանին, կանցկացվի մայիսի 20-ին Երևանում։

Միջոցառման կազմակերպիչ Տաթևիկ Հարությունյանի խոսքով` համերգի գաղափարի հեղինակը Սազանդարյանի թոռնուհին էր` Զարուհի Խանջյանը, որն արդեն հեռացել է կյանքից։

«Զարուհի Խանջյանը, ցավոք, վաղաժամ մահացել է։ Եվ այսօր մենք նրա ընտանիքի օգնությամբ փորձել ենք ամեն ինչ կազմակերպել այնպես, ինչպես նա էր որոշել։ Միջոցառումը հետաքրքիր ու ինքնատիպ է լինելու, նման չի լինելու երաժշտական մյուս միջոցառումներին», — ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ համերգի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, որը փորձել է պատկերավոր ներկայացնել յուրաքանչյուր ստեղծագործությունը. օպերային լիբրետոներն ուղեկցվելու են տեսահոլովակներով։

«Ծրագրում ներառված են նաև դրվագներ ֆիլմերից, որոնք նվիրված են հայտնի օպերային երգչուհուն։ Միջոցառման մյուս առանձնահատկությունն այն է, որ համերգի ժամանակ խոսքեր չեն հնչելու, հաղորդավարներ չեն լինելու. այնպես է մտածված, որ տպավորություն ստեղծվի, թե Տաթևիկն ինքն է վարում իր երեկոն», — ընդգծեց Հարությունյանը։

Տաթևիկ Սազանդարյան
Татевик Сазандарян - Sputnik Արմենիա
Տաթևիկ Սազանդարյան

Նրա խոսքով` նախասրահում ներկայացված է լինելու բացառիկ լուսանկարների ցուցահանդես Տաթևիկ Սազանդարյանի անձնական արխիվից։

«Այդ լուսանկարները դեռ ոչ մի տեղ չեն ցուցադրվել», — ասաց միջոցառման կազմակերպիչը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն իր հերթին նշեց, որ նվագախմբի համար մեծ պատիվ է հանդես գալ Տաթևիկ Սազանդարյանին նվիրված համերգին։

«Ծրագիրը բավականին հետաքրքիր է։ Կհնչեն ստեղծագործություններ Տաթևիկի երգացանկից` Սպենդիարյան, Հարությունյան, Վերդի, Պուչինի։ Լավագույն օպերային արիաները կհնչեն վաղը երեկոյան», — ասաց նա` հույս հայտնելով, որ միջոցառման ձևաչափը դուր կգա հանդիսատեսին։

«Կարծում եմ` վաղն իսկական տոն է լինելու», — ասաց նա։

Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0