04:26 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գեղարդ

Նախագահի ցուցումով Գառնին ու Գեղարդավանքը նոր փայլ կստանան

© Sputnik/ Arpi Beglaryan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
22230

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և Գեղարդավանք՝ ծանոթանալու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացքին: Ծրագրի մասին խոսեցին Արմեն Ամիրյանն ու Վաչե Գաբրիելյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի-Sputnik. Զարգացնել ենթակառուցվածքները և ապահովել զբոսաշրջության աճ, ինչն էլ ուղիղ համեմատական է տեղական տնտեսության բարելավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կիրականացվի ներդրումային ծրագիր: Արդեն իսկ որոշ համայնքներում նախագծային աշխատանքներ են տարվել: Այդ համայնքների թվում է Գառնին: Այն առավել գրավիչ են դարձնելու զբոսաշրջիկների ու տեղի այցելուների համար:

«Գառնիում նախատեսում ենք ճանապարհների վերականգնում: Կտեղադրվի լուսավորություն Քարերի սիմֆոնիայի մոտ: Նաև Խոսրովի արգելոցից ճանապարհ կկառուցվի դեպի Քարերի սիմֆոնիա: Ճանապարհն ունի թերություններ Ողջաբերդի հատվածում: Այս խնդրի լուծման փիլիսոփայությունը հետևյալն է՝ անընդհատ վերանորոգումներով կայուն պահել ճանապարհային վիճակը»,- ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

Նախագահի ցուցումով՝ Գառնին դարձնելու են զբոսաշրջիկների համար հարմար ու հաճելի հանգստավայր:

«Այս ծրագիրը, որը հաստատեց Ազգային ժողովը, ենթադրում է 55 միլիոն դոլարի ներդրում: Այս տարի կտարվեն նախապատրաստական աշխատանքներ, իսկ մյուս տարվանից կսկսվեն բուն շինարարական աշխատանքները: 1-2 տարում նախատեսում ենք ավարտել այն»,- հավելեց Վաչե Գաբրիելյանը:

Նա նշեց, որ Գառնու ճոպանուղու գոյությունն այս ծրագրով նախատեսված չէ, սակայն հանրային-մասնավոր գործակցության արդյունքում հնարավոր կլինի կյանքի կոչել այն:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն էլ ներկայացրեց այս թեմայով ՀՀ նախագահի հետ զրույցի այլ մանրամասներ:

«Քննարկվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվ ներգրավումը տաճարի հանրահռչակման գործին, մասնավորապես, երեկոյան ժամերին լուսավորության ու վիրտուալ իրականության ստեղծումը: Հանձնարարական եղավ նաև Գառնու տաճարի հարևանությամբ գտնվող բաղնիքի վերանորոգման վերաբերյալ»,- ասաց Ամիրյանը:

Արմեն Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ Գառնու տաճարի հարակից տարածքում կկառուցվի թանգարան, որը կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ: Նրա վստահեցմամբ՝ այս բոլոր աշխատանքները կնպաստեն զբոսաշրջության աճին, հատկապես, որ այս տարվա չորս ամիսների կտրվածքով արձանագրվել է 37 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և Գեղարդավանք
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և Գեղարդավանք

1 / 5
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և Գեղարդավանք

«Ինչ վերաբերում է Գեղարդավանքին, ապա այն պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, այստեղ մեր անելիքները սահմանափակվում են մշակութային հատվածով, բայց պետք է ասեմ, որ ինչպես Գառնիում, այնպես էլ Գեղարդավանքում, անպայման, կլինեն մշակութային միջոցառումներ: Մասնավորապես, կկառուցվեն շարժական բեմեր, որոնք ազգային, մշակութային ծրագրերն առավել հետաքրքիր կդարձնեն»,- ասաց նա:

Գառնու համայնքի պատմամշակութային արժեքները հանրությանը ներկայացնելու և զբոսաշրջությունը խթանելու համար համայնքապետարանը մշակել է ներդրումային ծրագիր, որով Գառնու հեթանոսական տաճարի հարևան տարածքից դեպի Ջութակասար, Հավուց Թառ վանական համալիր կձգվի ճոպանուղի: Սա վերոնշյալ ծրագրում չի նախատեսվում, բայց, ինչպես վստահեցրին կառավարության անդամները, դա ևս կիրագործվի:

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25