00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ գետի փնտրտուքներով. «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը հասավ ԱՄՆ

© Личный архив Р.ПашинянаКадр из фильма о Геноциде армян – «Сынок, а где Евфрат?»
Кадр из фильма о Геноциде армян – «Сынок, а где Евфрат?» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցեղասպանության թեման յուրահատուկ կերպով, առանց լացուկոծի շոշափող «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը վերջերս ցուցադրվել է նաև Միացյալ Նահանգներում և մեծ ընդունելության արժանացել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում պատմել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ռուբեն Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, աշխատում է նաև որպես էքսկուրսավար։ Այն պատմությունը, որը նրան դրդել է ֆիլմ նկարահանել, պատահել է աշխատանքային գործունեության ընթացքում։ ԱՄՆ–ից ժամանած 90–ամյա մի սփյուռքահայ եկել էր Հայաստան ու ամենուր փնտրում էր այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Եփրատը։

Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
«Խոստում». Հոլիվուդը Հայոց ցեղասպանության մասին

«Սկզբից ժպտալով, հետո կատակով, հետո մի քիչ զարմացած, հետո զայրացած պատասխանեցի, որ չէ էլի, Հայաստանում Եփրատ չկա։ Հետո մտածեցի` այս մարդը, որը սթափ տրամաբանում է բոլոր այլ դեպքերում, շատ լավ ամեն ինչ հիշում է, ինչու՞ պետք է Արևելյան Հայաստանում փնտրեր հայերի մահվան գետը։ Այս գեղարվեստական իրականության վրա ծնվեց ֆիլմի գաղափարը»,–պատմեց Փաշինյանը։

Հենց այդ ամերիկահայ պապիկը, որին «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմում մարմնավորում է ՀՀ վաստակավոր դերասան Վիգեն Ստեփանյանը, գլխավոր հերոսին ասում է` դու ինձանից ավելի երջանիկ ես, քանի որ քեզ համար Հայաստանն ու հայրենիքը նույնն են, մեզ համար` ոչ. մեզ պարտադրեցին ուրիշի հայրենիքն ընդունել։ Չնայած ուղղակիորեն այս ֆիլմը ցեղասպանության մասին չէ, բայց այստեղ կարմիր գծով անցնում է հենց ցեղասպանության թեման` հայրենիքից հեռու, կարոտը սրտում ապրող մարդու դիմանկարով։

«Նպատակն այն է, որ մենք պարզ, նորմալ, առանց դուդուկ, զուռնա, լաց, մոմ…հասարակությանը տեղեկացնենք այն, ինչ տեղի է ունեցել, որ դրսում հասկանան` ինչու են այսօր այս մարդիկ այսպես պայքարում ամեն սանտիմետրի համար։ Ամենակարևորն իմ ֆիլմում այն է, որ ցեղասպանությունը մեր գաղափարախոսության հիմնասյուներից է, չենք կարող դրա մասին չխոսել, բայց այդ պարագծի մեջ փակվել, մանավանդ արվեստում, չի կարելի»,–ասաց Փաշինյանը։

«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը Հայաստանից հետո ցուցադրվել է նաև ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի վարչական կենտրոն Փրովիդենսում, հետո` Մասաչուսեթս նահանգի կենտրոնում` Բոստոնում և Նյու Յորքում։ Փաշինյանի խոսքով` այս երկու տեղում էլ ֆիլմը մեծ ընդունելության է արժանացել։

«Ինձ շատ մոտենում էին ոչ թե հայերն, այլ ամերիկացիները, հարցեր էին տալիս։ Մարդիկ կան, որոնք իմացան ցեղասպանության մասին»,–պատմեց ֆիլմի ռեժիսորը։

Մինչ այդ, երբ Հայաստանում էր ցուցադրվել ֆիլմը, այստեղ Փաշինյանին ասում էին, որ «Տղաս, ու՞ր է Եփրատը» միայն սփյուռքի համար է, այնինչ փորձը ցույց տվեց հակառակը։

Ռուբեն Փաշինյանն ԱՄՆ–ում ֆիլմի ցուցադրության համար ունի հայազգի աջակիցներ։ Նրանք են` Նյու Յորքի «Սուրբ Լուսավորիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ Լագեսյանը, Բոստոնի «Ամերիկայի հայկական թանգարանի» տնօրեն Պերճ Չեքիջյանը, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը և այլք։

Ֆիլմի երկրորդ մասի նկարահանմանն էլ աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Լրահոս
0