00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոզե Այզենի լուսանկարչությունը

© Розе АйзенԲեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները
Բեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի և գերմանացիների կենսակերպի և մտածելակերպի միջև տարբերությունն ահռելի է։ Գերմանացիները պրագմատիկ և սթափ մտածելակերպի տեր ժողովուրդ են` «ավելորդ» հույզերից զուրկ։ Նրանց արվեստը նույնպես հաճախ դառնում է չափազանց մտածողական, հիմնավոր և ռացիոնալ։ Իսկ մենք ավելի ցրված, զգացմունքային և հաճախ ոչ հետևողական ենք։

Հասմիկ Շամցյան, Sputnik

Արդեն 25 տարի Բեռլինում բնակվող Լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները միանգամից հնարավոր չէ հասկանալ, կամ դրանց սահմանում տալ։ Դրանք կարծես երազներից մարմնավորում ստացած կերպարներ են, որոնք դիտորդին ներքաշում են սյուռեալիստական սյուժեների հորձանուտը։ Նրա լուսանկարչական կոլաժները հասկանալու համար անհրաժեշտ է մոռանալ սովորականի մասին և ընկղմվել հեքիաթի մեջ։ Սա այս արտասովոր կնոջ արվեստը հասկանալու բանալիներից մեկն է։ Նա անձամբ է խոստովանում. «Հեքիաթը ոչ մի կերպ ինձանից դուրս չի գալիս»։

Марка, погашенная к 150-летию Аршака Фетвачяна - Sputnik Արմենիա
Արշակ Ֆեթվաճյանը և Առաջին հանրապետության թղթադրամները

«Նկարչությամբ զբաղվելու ցանկություն միշտ էլ եղել է, սակայն չի հաջողվել։ Իմ ողջ մանկությունն ու պատանեկությունը կապված են եղել Վիլհելմ Կլաս Հեդայի «Մոշի կարկանդակով նախաճաշ» կտավի հետ», որը կախված էր մեր երևանյան տանը։ Տեսնելով այն Դրեզդենի պատկերասրահում, ես լաց եղա. իմ ողջ կյանքն անցավ աչքերիս առաջ, ֆիլմի պես։ Արվեստի նկատմամբ ունեցած հսկայական սերը մորիցս եմ ժառանգել, նա մշտապես փոխում էր մեր տան «պատկերը» ։ Նա սիրում էր նաև ամսագրերից և թերթերից լուսանկարներ կտրել և կոլաժներ պատրաստել։ Եվ ահա այդ հասարակ նկարները իմ էսթետիկ դաստիարակության և զարգացման մեջ մեծ դեր խաղացին»,– պատմում է Ռոզեն։

© Розе АйзенԲեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները
Բեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
1/10
Բեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները
© Розе АйзенԲեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները
Բեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
2/10

3/10

4/10

5/10

6/10

7/10

8/10

9/10

10/10

Նա գերադասում է աշխատել առանց համակարգիչ ու թվերի, առանց արհեստական լույսի` միայն արև, նույնիսկ ամենապարզունակ լուսանկարչական մոնտաժ չի կիրառում։

«Իմ աշխատանքում ամենակարևորը արևի բնական լույսն է։ Բավական է տեսնել այն առավոտյան, և ինձ մոտ մտքեր են առաջանում։ Ցավոք, Գերմանիայում նոյեմբերից սկսած մինչև ձմռան վերջ շուտ է մթնում, ցերեկը ժամը չորսից։ Ցուրտ է, խոնավ և մութ աշնանն ու ձմռանը։ Եվ դա միակ բանն է, որին ես մինչ օրս չեմ կարողանում ընտելանալ»։

Ռեժիսոր Արմեն Ռոնովը կրակով նկարելու արտասովոր տեխնիկա է կիրառում - Sputnik Արմենիա
Հայ նկարիչը «կրակի հետ է խաղում»

Ամենատարբեր առարկաներից` հայտնի նկարիչների աշխատանքներից կտրատած նկարներից, հայտնի դերասան և դերասանուհիների լուսանկարներից, կենցաղային իրերի և սննդամթերքի լուսանկարներից իրական դրվագներ ստեղծելով՝ Ռոզաննան հրաշքով գտնում է արևի այն շողն անկյան տակ, որն էլ հենց այս առարկաները միավորում է մի նկարի մեջ։ Հենց այդ պատճառով էլ նրա լուսանկարներում հանկարծակի հանդիպում են հարթություններ, որոնք, ֆիզիկայի օրենքների համաձայն, կարծես չպետք է հանդիպեին, ինչպես էշերի հայտնի նկարներում։ Միանգամից հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես են դրանք ապրում եռաչափ տարածքում, այնքան նուրբ և վարպետորեն է արված կոմպոզիցիան։ Սնկից աճող Մատնաչափիկը, եգիպտացորենի մեջ թաղված Գոյայի մերկ մախան, սնկի կամ պղպեղի նյութակազմի խորության մեջ թաքնված կլիմտովյան տիկինը կամ գավաթի մեջ ասպետի հետ զրույցի բռնված կնոջ շրջազգեստի տակից աճող ոչ համաչափ սունկ… Այս ամենն, իրականում, գրավիչ է, խորհրդավոր, էրոտիկ, զգացմունքային և քնարերգական։

Կյանքի երեք տասնամյակ անցավ տարբեր նշանների ներքո։ 80-ականները նվիրված էին Երևանի ռադիոյին, որտեղ այդ ժամանակ Ռոզաննան խմբագիր էր աշխատում և «Կվադրո» երաժշտական ծրագրի հաղորդավար։ Այնուհետև կյանքը կտրուկ շրջվեց, և ահա Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանը դարձավ 1946 թվականին Անյա Բրեմերի հիմնադրած հայտնի բեռլինյան պատկերասրահներից մեկի գեղարվեստական ղեկավար։ Այստեղ ցուցադրվում էին այնպիսի հայտնի գերմանացի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, ինչպես Մաքս Բեքմանը, Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Հայնս Տրեքեսը, Հանս Ուլմանը, Ֆոլկմար Խազեն և մյուսները։ Այնուհետև նա աշխատեց որպես ռուսական արվեստի մասնագետ և թարգմանչուհի աճուրդի տանը։ Մեծ սիրո արժանացան այն լուսանկարները, որոնց մեջ Ռոզե Այզենը բացարձակ այլ իմաստ ներդրեց։

«Բեռլինում ես ապրում եմ 25 տարի։ Սա հարուստ քաղաք է, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ։ Միլիոնավոր հնարավորություններ կան ինքնարտահայտման համար։ Այստեղ ամբողջ Եվրոպայից ապրում է, եթե չեմ սխալվում, տասը հազար արվեստագետ։ Ստեղծագործական ներշնչանք և նոր ձևեր փնտրելու համար այստեղ ժամանելը վերջին ժամանակների միտումն է։ Այդ առումով Փարիզը զիջում է Բեռլինին։ Գերմանացիների և հայերի կենսակերպի և մտածելակերպի միջև հսկայական տարբերություն կա։ Գերմանացիները պրագմատիկ և սթափ մտածելակերպի տեր ժողովուրդ են` «ավելորդ» հույզերից զուրկ։ Նրանք մտածում են կառուցվածքային և պարզ։ Նրանց արվեստը նույնպես հաճախ դառնում է չափազանց մտածողական, հիմնավոր և ռացիոնալ։ Իսկ մենք ավելի ցրված, զգացմունքային և, հաճախ, ոչ հետևողական ենք։ Հավանաբար, հենց այդ տարբերությամբ է պայմանավորված մեր համատեղ հետաքրքրությունը։ Մենք նրանց համար կարծես գունագեղ, գեղատեսիլ կտավ լինենք։ Երբ ես միանում եմ նրանց աշխարհին, նրանք ընկալում են ինձ որպես արևադարձային, էկզոտիկ միրգ։ Սակայն մեզ մոտ հրաշալի հարաբերություններ են հաստատվել։ Մեզ հետաքրքիր է միմյանց հետ»։

Լուսանկարչական աշխատանքին Ռոզե Այզենը սովորել է հայտնի ռուս կինոռեժիսոր և օպերատոր Ալեքսանդր Գուտմանի մոտ, իսկ նկարչությունն իր կյանքում միշտ է եղել, և առաջին տեղը միշտ հոլանդացիներն էին զբաղեցնում, որոնց նա շատ է սիրում, ամեն անգամ հիշատակում է զրույցների ընթացքում` Վերմեյեր, Հեդու, Սնեյդեր… Այստեղից էլ նրա սերը բարոկկոյի ոճի, ամենաանհավանական ձևերով միրգ ու բանջարեղենի կիրառման նկատմամբ։ Իսկ սիրելի ուղղությունը` Vanitas–ն է։

Художница Миланда де Монт (Григорян) - Sputnik Արմենիա
Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) վերադարձն ակունքներին

«Հոլանդական արվեստը հիմնվում էր «անցողիկի մելանխոլիայի» սկզբունքների վրա և իմ կյանքում մեծ դեր խաղաց», – շարունակում է նա։ – «Vanitas–ի թեման` երկնայինի անիմաստ լինելու, ունայնության, անդառնալի մահվան, գեղեցիկի երկրային հաճույքների անցողիկությունը։ «Անցողիկի մելանխոլիան»` այդպես էր կոչվում իմ ցուցահանդեսներից մեկը, որը բաղկացած էր բարոկկոյի ոճում արված 10 աշխատանքներից։ Շատ բան ես անում եմ ենթագիտակցորեն, ինտուիտիվ։ Ամեն ինչի, ինչպես նաև այս պահի վաղանցիկությունը, շատ կարևոր է ինձ համար։ Իր լուսանկարներում ես հաճախ եմ օգտագործում վարպետների` Մոդիլյանի, Ջորջոնե, Կաբանե, Պիկասո, աշխատանքներից դրվագներ և ստեղծում սեփական պատմությունս։ Ես վերցնում եմ, ավելի ճիշտ, կտրում–առանձնացնում եմ նրանց կտավների հերոսներին և տեղադրում սեփական պատմության մեջ։ Յուրաքանչյուր աշխատանք ինքնուրույն պատմություն է»։

Ու, թեև նկարչություն չի սովորել, Ռոզե Այզենը հրաշալի կերպով այն համադրել է լուսանկարչության հետ։ Այնպես որ, այսօր նա «նկարչություն է» անում լուսանկարչական սարքով։ Զուր չէ գերմանացի քննադատ և արվեստագետ Մատիաս Մյուլեր–Լենտրոդը նրա ոճն անվանել լուսանկարչություն։ Նրա աշխատանքներում կարելի է հանդիպել Տիցիանի, Ռենուարի, Մոդիլյանիի, Վալոտոնի, Կաբանելի, Կլիմտի հերոսուհիներին, ինչպես նաև համաշխարհային կինոյի աստղեր` Լիզ Թեյլորին, Սոֆի Լորենին, Ան Մանյանին, Բրիգիտա Միրին, Մարինա Վլադիին, Ժան Մարեին, Մորիս Ռոնեին, որոնք դարձան Ռոզե Այզենի Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում երկու տարի առաջ անցկացված ցուցահանդեսներից մեկի «մասնակից»։

«Ես փորձում եմ իմ լեզվով պատմել կանանց և տղամարդկանց պատմությունները, սիրո պատմություններ, անցած սիրո, մարդկային հարաբերությունների պատմությունները»,– ասում է Ռոզեն։

Որոշ աշխատանքներ պարզ են ու հասկանալի, մյուսները մանրակրկիտ ուսումնասիրության, ֆանտազիայի գործադրման և կռահելու կարիք ունեն, և վերջում` սեփական մեկնաբանության։ Այդպես են ծնվում տարբեր աշխարհներն ու պատմությունները, որոնք ջանում է պատմել Ռոզե Այզենը։ Հանդիսատեսի մոտ հարց առաջացնելն ու նրա սեփական տարբերակները կատարվածի մասին ներկայացնելն է Ռոզեի վերջնական նպատակը։

Русская версия

Լրահոս
0