22:43 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Ֆեդոսեև

Վլադիմիր Ֆեդոսեև. «Կնոջս շնորհիվ չթողեցի երաժշտությունը»

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
3402

Ռուս դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը Երևան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» XVIII միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու համար։ Դիրիժորը հաջողության իր բանաձևն ունի. ասում է` լավագույն ընկերն իր կինն է եղել միշտ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. «Երևանյան հեռանկարներ» XVIII միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Այս տարի փառատոնի հյուրերն են դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը և Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը։

«Երևանում լինելը մեծ ուրախություն և պատասխանատվություն է, իսկ հայկական մշակույթը հոգեհարազատ է մեզ։ Երաժշտությունը պետք է միավորի մարդկանց և օգնի հաղթահարել աշխարհում առկա բացասական երևույթները», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ֆեդոսեևը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում էլ շեշտեց, որ դիրիժորը պետք է անչափ սիրի իր մասնագիտությունը։ Ըստ նրա` դիրիժորի աշխատանք կատարելը մի բան է, կոչումով դիրիժոր լինելը` բոլորովին այլ բան։

  • Վլադիմիր Ֆեդոսեև
    Վլադիմիր Ֆեդոսեև
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Վլադիմիր Ֆեդոսեև
    Վլադիմիր Ֆեդոսեև
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Վլադիմիր Ֆեդոսեև
    Վլադիմիր Ֆեդոսեև
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Վլադիմիր Ֆեդոսեև
    Վլադիմիր Ֆեդոսեև
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
Վլադիմիր Ֆեդոսեև

Ֆեդոսեևն իր գործընկերներին երկու խմբի է բաժանում`միապետներ և մարդիկ, ովքեր վայելում են երաժիշտների սերն ու հարգանքը։

«Ես երկրորդ խմբից եմ։ Միապետը կարող է հաջողության հասնել, բայց երաժիշտը երբեք չի նվագի այնպես, ինչպես կնվագեր, եթե ճնշում չլիներ։ Ամեն մեկն իր սիրտն ու հոգին ունի», – ասաց Ֆեդոսեևը։

Նրա կարծիքով` դասական երաժշտությունը ազգություն չի ճանաչում. կան զգացմունքներ, որոնց մարդու սիրտն է արձագանքում։ Մաեստրոյի խոսքով` միշտ չէ, որ իրեն սիրով են  դիմավորել, քանի  որ նրան ժողովրդական արվեստի ծնունդ են համարել, ինչը խորհրդային տարիներին «երկրորդ կարգի» արվեստ է համարվել։

«Ինձ ասում էին` քո ժողովրդական նվագախմբի հետ տեղդ նստիր ու մի խառնվիր դասական երաժշտությանը։ Ես պատրաստվում էի ամեն ինչ թողնել ու հեռանալ։ Ու այդ քայլին չդիմեցի միայն կնոջս շնորհիվ, որովհետև նա միշտ քաջալերում էր ինձ», – ասաց Ֆեդոսեևը։

Հունիսի 15–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ այլ ստեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ամբողջ տարին գործող ամենամյա փառատոն է, որը Հայաստան է հրավիրում հայտնի դասական երաժիշտների, նվագախմբերի, անսամբլների և ոչ միայն: Փառատոնն իրականացնում է նաև հատուկ նախագծեր ՀՀ մշակույթի նախարարության և այլ կառույցների հետ համատեղ: 2015-ին փառատոնն իր ակադեմիան բացեց Բյուրականում, որտեղ վարպետության դասեր են անցկացնում հայտնի երաժիշտները:

Փառատոնը 2000 թվականին հիմնադրել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը (սկզբնական շրջանում կոչվել է «XXI-ի հեռանկարներ», իսկ 2010-ին վերաանվանվել «Երևանյան հեռանկարներ»): Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    6
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32