09:58 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
27220

«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հեղինակային երգի փառատոն կանցկացնի Սևանում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանում հեղինակային երգի «շտաբ բնակարանը» ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ կարելի է «Բարդերի ակումբ» համարել։

Անվանի և նորանուն հեղինակ-կատարողների երգերը, կիթառի կենդանի հմայքն ու միջավայրը հին և նոր հանդիսատեսին ամեն ուրբաթ ակումբի ճամփան նորից բռնելու հաճելի առիթ են դառնում։ Եվ այսպես արդեն 8 տարի։

«Բարդերի ակումբի» համար 2017-ի առաջին տարեշրջանն էլ տպավորիչ էր, ձեռքբերումներով լի, հետևաբար վաստակել է մինչև աշուն հանգստի գնալու իրավունքը, ինչով էլ պայմանավորված էր ակումբում համերգաշրջանի եզրափակիչ հավաք-երեկոն։ Հանգստի գնալն էլ պայմանականորեն է ասված, քանի որ առջևում Սևանում կայանալիք փառատոնն է։

  • «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    «Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 5
© Sputnik / Asatur Yesayants
«Բարդերի ակումբի» տարեշրջանի փակումը

«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2015 թվականից կազմակերպում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը, որն այս տարի ընդգրկում է միջազգային շրջանակներ և արդեն իսկ հասցրել է բարդ ժանրի սիրահարների մեծ բանակ համախմբել իր շուրջ։

Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 14-16-ը, մասնակցության հայտագրումն արդեն իսկ մեկնարկած է։ Մշակութային նման նախագծերը ստեղծագործական հնարավորությունները բացահայտելու լավագույն առիթ են հատկապես երիտասարդների համար, քանի որ հենց նրանց կողմից է, որ հեղինակային երգն առանձնահատուկ սեր է վայելում։ Իսկ «Հուսո առագաստում» ոչ միայն փայփայում և գնահատում են այդ սերը, այլև անում ամեն հնարավորը նոր սերնդի մտքում և սրտում այն պահպանելու համար։

Գլխավոր թեմաներ