10:21 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ժորա Սարգսյանն ու Ագուստին Պեսնոնը

Հայաստանում և Արցախում կիթառի օրեր կանցկացվեն

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 29-ից հուլիսի 9-ը։ Համերգներ կկայանան նաև Հայաստանի սահմաններից դուրս։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Կիթառի միջազգային փառատոնում միշտ նոր երաժշտություն է հնչում, ծրագիրը երբեք չի կրկնվում։ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այս մասին ասաց Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը։

Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտի դահլիճում,  ելույթ կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտները, այդ թվում` Ժորա Սարգսյանը, ինչպես նաև Paris Guitar Foundation-ի նախագահ, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը:

«Փառատոնի շրջանակում Պեսնոնը վարպետության դասեր կտա։ Վաղը մենք կմեկնենք Գանձասար (Արցախ), իսկ հուլիսի 1-ին ելույթ կունենանք Ջերմուկում շախմատիստների միջազգային մրցույթի բացմանը։ Հուլիսի 4-ին հանդես կգանք  Կամերային երաժշտության դահլիճում Սանկտ Պետերբուրգից ժամանած կիթառահար Վլադիմիր Կիրոսիրովի հետ, որը նաև վարպետության դասեր կանցկացնի», – ասաց Սարգսյանը։

Հուլիսի 5-ին տեղի կունենա հայ–վրացական համատեղ համերգ. Վրաստանից Հայաստան ժամանած երաժիշտները հանդես կգան հայ կիթառահարների հետ։ Սա կիթառի մինի նվագախումբ ստեղծելու առաջին փորձն է։

П/к, посвященная III международному фестивалю гитарной музыки
© Sputnik/ Asatur Yesayants
Կիթառի փառատոնին նվիրված ասուլիսի բանախոսները

«Նախկինում դասական կիթառն այդքան էլ տարածված չէր Հայաստանում։ Միայն հատուկենտ մարդիկ էին տիրապետում այդ գործիքին։ Սակայն այնպես ստացվեց, որ վերջին տասը տարվա ընթացքում հետաքրքրությունը կտրուկ ավելացավ, կիթառահարների թիվը` նույնպես։ Այսօր գրեթե ամեն դպրոցում կիթառի դասեր կան», – ասաց նա` պատասխանելով Sputnik  Արմենիայի հարցին, թե ինչպես է ծնվել նման փառատոն անցկացնելու գաղափարը։

Կազմակերպիչները հույս ունեն փառատոնային հարթակում նոր տաղանդներ հայտնաբերել և օգնել նրանց  պրոֆեսիոնալ կարիերա ստեղծելու գործում։

Սարգսյանի խոսքով` փառատոնից հետո արտիստները կխոսեն նաև հետագա համագործակցության վերաբերյալ։

Paris Guitar Foundation–ի նախագահ, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Ագուստին Պեսնոնը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում։

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, լսել եմ այս փառատոնի մասին։ Հայ երաժիշտները հրաշալի  տպավորություն են թողել, և այս փառատոնը նրանց հետ ծանոթանալու լավ հնարավորություն է», – ասաց Պեսնոնն` ավելացնելով, որ հայկական երաժշտությունն անկեղծ է ու միաժամանակ հզոր և ազդեցիկ։

Կիթառի առաջին փառատոնը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվել է 2015 թվականին Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի և Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Փառատոնի նպատակն է Հայաստանում դասական կիթառի արվեստի զարգացումն ու միջազգային հարթակ դուրս գալը։

Русская версия

Գլխավոր թեմաներ