00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագիտությունը՝ կին և դիրիժոր

© Armenuhi MkhoyanДжемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри
Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կան մասնագիտություններ, որոնք մինչև վերջերս «կանացի» չեն համարվել: Եթե այսօր դիրիժորական վահանակի մոտ կարելի է կանանց ավելի շատ հանդիպել, ապա տարիներ առաջ այս մասնագիտությունն ընտրած կանայք քիչ էին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ջեմա Քաղցրիկյանն արդեն երկար տարիներ ղեկավարում է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը. համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Դստեր մասնագիտության ընտրության մեջ հոր դերը մեծ է եղել: Հայրը արվեստագետ չէր, բայց արվեստին նվիրված մարդ էր ու լավ ձայն ուներ, ինչ էլ դստերն արվեստին կապելու պատճառ դարձավ: Ի դեպ, Ջեմա Քաղցրիկյանի տատիկի քեռին աշուղ Շերամն էր:

Քաղցրիկյանը սովորել է Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դասական վոկալ բաժնում, բայց այդ տարիներին պահպանողական գյումրեցին դասական երգիչներին այլ աչքով էր նայում, և այդ էր պատճառը, որ տիկին Ջեման զուգահեռ սովորեց դիրիժորական ֆակուլտետում՝ հայտնի դիրիժոր Լաուրա Աղաջանյանի դասարանում: Գուցե տարօրինակ թվա, բայց Գյումրիում կին դիրիժորներ շատ են եղել, այն էլ` բավական լավ ու փորձառու, թեև նրանք հիմնականում երգչախմբեր են ղեկավարել, իսկ տիկին Ջեման նվագախմբային առաջին դիրիժորն է եղել:

«Պարտադրված դարձա դիրիժոր, քանի որ մեր նվագախումբը մնացել էր առանց գեղարվեստական ղեկավարի ու դիրիժորի»,- պատմում է տիկին Ջեման:

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը հիմնադրվել է 1986 թվականին, մինչև 2000 թվականը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը եղել է Ջիվան Խաչատրյանը:

Այս գործում կայանալու համար տիկին Ջեմային օգնել է այն փորձը, որը ձեռք է բերել մինչ այդ տարբեր երգչախմբեր ղեկավարելու ժամանակ:

© Личный архив Д.КахцрикянՋեմա Քաղցրիկյանի ղեկավարած նվագախումբը
Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри - Sputnik Արմենիա
Ջեմա Քաղցրիկյանի ղեկավարած նվագախումբը

«Այս գործի վարպետ դառնալու համար պետք է սկսել հենց դպրոցական երգչախմբերից»,- վստահեցնում է նա:

Մինչ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պատասխանատու աշխատանքը ստանձնելը, երբ 1988 թվականի երկրաշարժի պատճառով կորցրել էր բնակարանը, նա պատսպարվել էր Տեքստիլագործների մշակույթի պալատի հետնամասում, հենց այդ նույն պալատում էլ համույթը փորձեր էր անցկացնում: Հավանաբար դա էլ եղավ ճակատագրական, և օրերից մի օր նախ ղեկավարեց համույթի երգչախումբը, իսկ 2000 թվականին, երբ համույթի ղեկավարը մեկնեց ԱՄՆ ու որոշեց մնալ այնտեղ, արդեն ղեկավարեց ողջ համույթը:

«Բավական դժվար էր, այդ տարիներին նախկին ղեկավարը մեկնել էր՝ իր հետ տանելով բոլոր պարտիտուրաները, և Գյումրիում ոչ մի բան չէր մնացել: Շատ դժվար էր, բայց կամաց-կամաց հնարավոր եղավ վերականգնել ծրագիրն ու կրկին ոտքի հանել համույթը»,- հիշում է տիկին Ջեման:

Նվագախումբը նրա շնորհիվ տարբերվեց այլ համույթներից ծրագրային բազմազանությամբ. Գյումրու համն ու հոտը պահող նվագախումբ է՝ խորհրդային ավանդույթները շարունակող, ազգային երգի բազմաձայն մշակմամբ, այն, ինչ այսօր քիչ համույթներ են «հանդգնում» անել: Սա է նվագախմբի պրոֆեսիոնալիզմի գաղտնիքը:

Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, խնդիրներ էլ կան:

«Նվագախմբի առաջնային խնդիրներից է քարաշեն կառույցը, փորձասենյակի կառուցումը և նվագախմբին կից երաժշտական ստուդիայի հիմնումը: Դժվար է պարապել այս պայմաններում»,- նշում է տիկին Ջեման՝ ցույց տալով այն տնակը, որտեղ համույթն իր փորձերն է անցկացնում։

© Armenuhi MkhoyanДжемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри
Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри - Sputnik Արմենիա
1/4
Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри
© Личный архив Д.КахцрикянՋեմա Քաղցրիկյան
Ջեմա Քաղցրիկյան - Sputnik Արմենիա
2/4
Ջեմա Քաղցրիկյան
© Личный архив Д.КахцрикянՋեմա Քաղցրիկյան
Ջեմա Քաղցրիկյան - Sputnik Արմենիա
3/4
Ջեմա Քաղցրիկյան
© Личный архив Д.КахцрикянԳյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ելույթը
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ելույթը - Sputnik Արմենիա
4/4
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ելույթը
1/4
Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри
2/4
Ջեմա Քաղցրիկյան
3/4
Ջեմա Քաղցրիկյան
4/4
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ելույթը

Նա հավատում է, որ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն օրերից մի օր նորմալ պայմաններ կունենա՝ աշխատելու ու փորձեր անցկացնելու համար:

Փոքր տարիքում տիկին Ջեման երազել է հայոց լեզվի ուսուցչուհի կամ բժշկուհի դառնալ, բայց ճակատագիրն այլ հունով է ընթացել, ավելին` այսօր հենց նույն դիրիժորական վահանակի մոտ նաև նրա որդին է` Կարենը, որը ևս մեծ սիրով ու նվիրվածությամբ է կատարում այդ աշխատանքը: Հիմա՝ տարիներ անց, տիկին Ջեման հասկանում է՝ հայրը դստեր ապագան ճիշտ էր կանխագուշակել:

Լրահոս
0