10:16 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Մաքսիմ Վենգերով

Ինչպես Մաքսիմ Վենգերովը կորցրեց Ստրադիվարիուսի ջութակը և ինչու սիրեց հայերին

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
4610

Հայաստանում է իսրայելցի ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը։ Նա մասնակցելու է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնին։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հյուրընկալվել էին մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ու Մաքսիմ Վենգերովը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի–Sputnik. Հանրահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը երեք անգամ կորցրել է Ստրադիվարիուսի ջութակը։ Այսօր արդեն հումորով է պատմում այդ դեպքերը, որտեղ և ինչպես՝ հերթականությամբ։

«Մի անգամ մոռացել եմ գնացքի մեջ, մի անգամ` մինչև գնացք նստելը, գնացք նստեցի, հետո իջա ու վազեցի մոտ 20 րոպե, բայց միշտ, փառք Աստծո, գտել եմ, մի անգամ էլ կորցրել եմ ռեստորանում ու կրկին ինքս եմ գտել»,– պատմեց Վենգերովը։

Ամեն անգամ Հայաստան գալիս իսրայելացի ջութակահարը առանձնակի ոգևորություն է ապրում։ Մշակութային երկիր Հայաստան գալը նա համարում է մեծ պատիվ։

«Հայաստանում լինելն ինձ համար հսկայական տոն է։ Վերջին համերգին, հիշում եմ, հայ հանդիսատեսն ինձ այնպես դիմավորեց, ինչպես ռոք համերգներին են անում, այնպես էին ծափահարում։ Ես ինքս շատ էմոցիոնալ եմ, այնպես որ, այստեղ ներդաշնակության մեջ եմ հանդիսատեսի հետ»,– ժպիտով պատմեց երաժիշտը։

Այնուհետև ասուլիսի մասնակիցներն անդրադարձան «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի անցկացման թեմային։ Ինչպես նշեց Սերգեյ Սմբատյանը, վաղը կայանալիք մեծ համերգի նախաշեմին էմոցիոնալ շեմը հատել են։

Сергей Смбатян и Майсим Венгеров
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Սմբատյանը և Մաքսիմ Վենգերովը

«Այն, որ Մաքսիմ Վենգերովն այսօր Հայաստանում է, այն էլ`այս փառատոնին մասնակցելու համար, մեծ հաջողություն է մեզ համար։ Համաշխարհային իրադարձություն  է, որ նա կներկայանա գալա համերգին։ Վաղը մենք կիմանանք նաև մրցույթի հաղթողների անունները»,– ասաց նա։

Վենգերովն իր հերթին հայտնեց, որ տարբեր երկրներում է լսել այս մրցույթ–փառատոնի մասին, դրա համար էլ մեծ սիրով համաձայնել է մասնակցել։ Նա վստահ է, որ այս մրցույթի շնորհիվ ի հայտ կգան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ։

Գլխավոր թեմաներ