10:44 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Sputnik Արմենիան շարունակում է հետևել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին և ներկայացնել ամենաուշագրավը Հայաստանին համաշխարհային ճանաչում բերող մշակութային այդ միջոցառումից։

ԵՐԵՎԱՆ, 12 Հուլիս — Sputnik, Կարեն Ավետիսյան. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի չորրորդ օրն ազդարարվեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովի մեկնարկով:

Ելույթով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ոսկե ծիրան»
© Sputnik / Asatur Yesayants

Առավոտյան մամլո ասուլիսների ժամանակ իր ֆիլմը ներկայացրեց իրանցի հայտնի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆը, որի «Անկաշառը» ֆիլմը Կաննի հոբելյանական 70-րդ կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ճանաչվել է լավագույնը: Ռեժիսորը հայտարարեց, որ դեռ չգիտի, թե Իրանում ինչպես կընդունեն իրեն, քանզի ֆիլմը ցուցադրում է Իրանում տիրող սոցիալական անարդարությունը:

Ռոտերդամի կինոփառատոնում լավագույնը ճանաչված  «Ցանկալի Դուրգան» ֆիլմի ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանը ներկայացրեց իր ֆիլմը, որը հասցրել էին դիտել բազմաթիվ կինոսիրողներ և լրագրողներ, ինչի մասին վկայեցին հնչած բազում հարցերը:

Օրվա երկրորդ կեսին ռուս հանրահայտ կինոգետ Կիրիլ Ռազլոգովի մասնակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանը ԽՍՀՄ կինոարտադրության կառուցվածքում և հետխորհրդային շրջանում» թեմայով: Այնուհետև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ ռեժիսոր Թոմ Ֆասարթը:

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը
© Sputnik / Asatur Yesayants

«Մոսկվա» կինոթատրոնում հարգանքի տուրք մատուցվեց կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակին:

Այնուհետև Հյու Հադսոնի «Ալտամիրա» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Բրիտանական կինոյի շաբաթ»-ը: Ռեժիսորը պարգևատրվեց  «Փարաջանովյան թալեր» մրցանակով:

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Գրիգոր Հարությունյանի «Ծերունին և քաղաքը», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Հոն Սան-Սուի «Հաջորդ օրը» կինոնկարները:

Ժան-Պիեռ Մելվիլի վերջին ֆիլմերից մեկը՝ «Կարմիր շրջան»-ը, բացեց «Ֆրանսիական կինոյի օրը»:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում, ներկայացվեցին Փոլ Ֆիգենի «Որտեղ ես մտադիր լինել» և Անդրեյ Լոշակի «Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման» ֆիլմերը:

Չորրորդ օրն ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

Գլխավոր թեմաներ