00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«... Խուսափելով աղետից». հայկական արվեստը նոր ռազմավարություն է փնտրում

© Sputnik / Asatur YesayantsРаботы художника Арчи Галенца
Работы художника Арчи Галенца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 7-ից 16-ը գործում է Հարություն (Արչի) Գալենցի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը և խորհրդանշում է հայկական միասնական արտ–հարթակի ձևավորման մեկնարկը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Թերթերի և ամսագրերի հոդվածներ, արտասովոր ֆոտոէտյուդներ, սոցիալական ուղղվածության պաստառներ, օբյեկտների հետաքրքիր շարք, որոնք ինքը` նկարիչն անվանել է «Ոչ կարմիր դրոշներ», ինչպես նաև աթոռ ու գրտնակ… Ահա այսպիսի բազմազան և ոչ միանշանակ է հանդիսատեսին ներկայանում նկարիչ, արվեստագետ, համակարգող Արչի Գալենցի ցուցահանդեսը։

Արչին արվեստի երկու ականավոր գործիչների` հորական կողմից նկարիչ Հարություն Գալենցի և մորական կողմից քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի թոռն է։

© Sputnik / Asatur YesayantsԱրչի Գալենց
Арчи Галенц - Sputnik Արմենիա
Արչի Գալենց

Արվեստագետի գեղանկարչական փորձը ոչ միայն հարուստ է ու բազմազան, այլև, այսպես ասած, բազմազգ։  Նա ծնվել ու մեծացել է Մոսկվայում, սովորել Երևանում, իսկ ուսումն ու ստեղծագործական գործունեությունը շարունակել Բեռլինում։ Հենց այստեղ է հիմնել ու արդեն շուրջ տասը տարի ղեկավարում InteriorDAsein արտ–ցուցասրահը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ու տաղանդավոր նկարիչներին ցուցադրել իրենց աշխատանքները։ Բացի այդ, արտ–ցուցասրահի միջոցով Գալենցը Եվրոպայում ներկայացնում է հայկական ժամանակակից արվեստը։

Ասոցիացիա արվեստը ներկայացնելու համար

«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» ցուցահանդեսը Գալենցի առաջին անհատական ցուցահանդեսը չէ Երևանում։ Նկարչի խոսքով`  ցուցահանդեսը հենց այնպես չի կազմակերպվել, այլ կոնկրետ նպատակ ունի։

«2008 թվականին ես հիմնեցի արտ–ցուցասրահը։ Այն կոմերցիոն պատկերասրահ չէ, թանգարան չէ, այլ հենց նկարչի տարածք, որտեղ տարբեր ցուցադրություններ են անցկացվում… Այս ցուցահանդեսը տասնամյա փորձ ունի և տեղի նկարչական հանրությանը դիմում է անկախ ասոցիացիա ստեղծելու կոչով», – պատմում է արվեստագետը։

© Sputnik / Asatur Yesayants«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» - Sputnik Արմենիա
1/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
© Sputnik / Asatur Yesayants«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» - Sputnik Արմենիա
2/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
© Sputnik / Asatur Yesayants«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» - Sputnik Արմենիա
3/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
© Sputnik / Asatur Yesayants«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» - Sputnik Արմենիա
4/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
© Sputnik / Asatur Yesayants«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից» - Sputnik Արմենիա
5/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
1/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
2/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
3/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
4/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»
5/5
«Ժամանակացույց. Խուսափելով աղետից»

«Henaket» աշխատանքային անունը կրող ասոցիացիայի գործարկումը նախատեսվում է իրականացնել աշնանը։ Այն միասնական մշակութային հարթակ է լինելու Հայաստանի և սփյուռքի արվեստագետների համար, որի նպատակն է երկարաժամկետ ուսումնասիրությունն ու հայկական վիզուալ արվեստի ներկայացմանն աջակցելը։

«Շփման համար տարրական դաշտ է պետք ստեղծել, որի անհրաժեշտությունն այսօր կա։ Կազմակերպությունն իր վրա կվերցնի արտերկրում հայկական վիզուալ  արվեստը ներկայացնելու պատասխանատվությունը, առավել ևս, որ այս տիրույթի գոյության տասը տարիների ընթացքում  ես լավ կապեր եմ հաստատել մամուլի հետ, այսինքն ցուցահանդեսները, որոնք անցկացվում են այնտեղ, լուսաբանում են Բոստոնում, Պրահայում, Բեռլինում….», – նշում է նկարիչը։

Գեղարվեստական վերարտադրությունը` որպես դիվանագիտության մաս

Գալենցի կարծիքով` ժամանակակից արվեստը մի կողմից ճանաչման, մյուս կողմից` հասարակության համախմբման համար նախատեսված կարևոր գործիք է։

«Սակայն կա նաև երրորդ կողմը. արվեստը դիվանագիտության մի մասն է։ Դրանում ես համոզվել եմ հենց Գերմանիայում։ Այդ երկիրն արվեստն ակտիվորեն օգտագործում է որպես դիվանագիտության մի ուղղություն։ Գերմանիայի արտգործնախարարությունը ֆինանսավորում և համակարգում է երկրի սահմաններից դուրս իրականացվող բոլոր մշակութային նախագծերը», – պատմում է նկարիչը։

Томас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна - Sputnik Արմենիա
Փինաջյան. հայկական փոթորիկ ամերիկյան արվեստում կամ դարի բացահայտումը

Գալենցը կարծում է, որ Հայաստանը նույնպես մշակութային քաղաքականություն և կոնկրետ ռազմավարություն պետք է ունենա սեփական արվեստն արտասահմանում ներկայացնելու համար։

«Միջազգային հարթակներում, այդ թվում նաև Վենետիկի հեղինակավոր բիենալեում մեր երկիրը միշտ ներկայացված է ինչ–որ անջատ նախաձեռնությունների մակարդակով, որոնց նպատակը բոլորին զարմացնել է, բայց որոնք իրենցից հետո ոչ վերլուծություններ են թողնում, ոչ էլ լուրջ կատալոգներ», – նշում է նա։

Արվեստագետը խոստովանում է, որ երկար ժամանակ փորձել է կապեր հաստատել Հայաստանի մշակույթի նախարարության և Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն ապարդյուն։ Այսօր նա մտադիր է հասարակական հետաքրքրություն ստեղծել այդ նախաձեռնության նկատմամբ, որպեսզի պետությունն ուշադրություն դարձնի դրան։

«Մինչև մի դեսպանի հետ կապեր ես հաստատում, նա փոխվում է։ Անձնական փորձից հասկանում եմ, որ մինչև հանրության շրջանում հետաքրքրություն չլինի, պետությունն այս կամ այն նախաձեռնությանը չի աջակցի»,– ընդգծում է Գալենցը։

Ցուցահանդեսի գրավիչ վերնագիրը պատահական չէ. ցուցասրահում ներկայացված է արվեստագետի ու Մշակույթի նախարարության 7 տարվա նամակագրությունը, որ բացահայտում է մեր հանրապետության մշակութային քաղաքականության թերությունները։

Русская версия

Լրահոս
0