00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամիրյանի ու երաժշտի զրույցի արդյունքը կամ Թումանյանի տուն–թանգարանի ռեանիմացիան

© Sputnik / Gohar SargsyanДом-музей Ованнеса Туманяна
Дом-музей Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հովհաննես Թումանյանի` Դսեղում գտնվող տուն–թանգարանը նոր շունչ կստանա ու մեծ թափ կառնի։ Ամերիկահայ բարերարը ներդրումներ է արել ենթակառուցվածքների ստեղծման համար։ Աշխատանքներին ծանոթանալու համար Դսեղ է մեկնել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ ապրող մարդը տարիներ շարունակ փոքրիկ բիզնես է հիմնել։ Փայտաշեն զուգարան է սարքել, ցուցանակի վրա էլ գրել` 100 դրամ։ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասում է` ամոթ էլ է ասել, բայց նորմալ զուգարան չունենալու պատճառով թանգարանը շատ այցելուներ է կորցրել։

© Sputnik / Gohar SargsyanԹանգարանին կից զուգարանը
Дом-музей Ованнеса Туманяна. Туалет - Sputnik Արմենիա
Թանգարանին կից զուգարանը

«Աշակերտները Երևանում հավաքվում են, 4-5 ժամ ճանապարհ գալիս, իջնում են, առաջին հերթին սանհանգույց փնտրում։ Ամեն անգամ ամոթով ենք նրանց այդ տեղը ցույց տվել»,- պատմեց Վարդանյանը։

Հիմա հայտնվել է բարերար, որի տրամադրած միջոցներով ոչ միայն զուգարան, այլև փոքրիկ սրճարան, հուշանվերների ու թումանյանական գրքերի կրպակ կստեղծվի։

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես. Փարիզ մեկնելու ճանապարհին հանդիպեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու երաժիշտ Աշոտ Տիգրանյանը։ Ի՞նչ պետք է խոսեին մշակույթի երկու գործիչները, եթե ոչ հենց մշակույթի ու ոլորտում առկա խնդիրների մասին։ Զրույցը գլորվեց ու հասավ Թումանյանի տուն-թանգարանին։ Ամիրյանը ներկայացրեց բացերը, ցանկալի անելիքները, Գրիգորյանն էլ խոստացավ` ներդրում կանեմ։

«8 միլիոն դրամի ներդրում եմ իրականացրել։ Ես միայն նվիրատվություն եմ արել, բիզնես գործունեություն չեմ իրականացնում»,- ասաց Գրիգորյանը, որն արդեն հասցրել էր հիմնադրամ ստեղծել Հայաստանում։

Մշակույթի նախարարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին ու գոհունակություն հայտնեց։

«Շինարարությունը գրեթե ավարտված է, մնացել են կոսմետիկ հարդարման աշխատանքները, մինչև սեպտեմբերի վերջ կավարտվի։ Զուգահեռ գաղափար ստեղծվեց, որ Թումանյանի 150-ամյակին ընդառաջ կազմակերպենք քանդակագործների սիմպոզիում»,- ասաց նախարարը։

Սկսնակ քանդակագործներն էլ համարյա ավարտին են հասցրել թումանյանական հերոսների քանդակները։ Դսեղի շրջանաձև այգուց այդ հերոսները հերթով, շարքով-կարգով կուղեկցեն դեպի տուն-թանգարան։

© Sputnik / Gohar SargsyanՂուկաս Եղիազարյան
Гукас Егиазарян - скульптор одного из персонажей произведения Ованнесса Туманяна - Sputnik Արմենիա
Ղուկաս Եղիազարյան

«Սա իմ առաջին աշխատանքն է։ Ուզում էի լավ բան անել Դսեղի համար, որոշեցի կերտել «Թմկաբերդի առումը» պոեմի աշուղի արձանը»,-ասաց քանդակագործ Ղուկաս Եղիազարյանը։

Իսկ Թումանյանի տուն-թանգարանի բակում սնամեջ, վտանգ ներկայացրած ու հատված ծառերի բների վրա էլ տեղ են գտել թումանյանական փայտյա հերոսները։ Բայց բնություն ու կանաչ սիրող Դսեղի այս հատվածն առանց ծառի չի մնա։ Թանգարանի առաջիկա ծրագրերում նաև այս հարցն է ներառված։

© Sputnik / Gohar SargsyanՓայտյա արձաններ
Փայտյա արձաններ - Sputnik Արմենիա
1/2
Փայտյա արձաններ
© Sputnik / Gohar SargsyanՓայտյա արձաններ
Փայտյա արձաններ - Sputnik Արմենիա
2/2
Փայտյա արձաններ
1/2
Փայտյա արձաններ
2/2
Փայտյա արձաններ
Լրահոս
0