17:55 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հոգևոր համերգ` Գառնիում

Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում

Агентство по охране памятников истории и культуры
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Զբոսաշրջիկներն ու մեր հայրենակիցները խիստ տպավորված էին Գառնիի տաճարի մոտ Հայաստանի պետական կամերային երգչախմբի երեկ կայացած համերգով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գիշերային գեղարվեստական  լուսավորությամբ,  երեկ Գառնի տաճարի  պատերի  ներքո,  մեկ ժամից ավելի  հոգևոր երաժշտություն էր հնչում: Հայաստանի  պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար  և  դիրիժոր,  ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  Ռ. Մլքեյան) համերգն էր: Այն  նախաձեռնել  էր  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծատայություն» ՊՈԱԿ-ը:

Կամերային երգչախմբի  հիասքանչ  կատարումը  տպավորել էր  օտարերկրացի  զբոսաշրջիկներին,  նաև  մեր հայրենակիցներին:  Նրանց խոսքերով  խորհրդանշական ու շատ  տպավորիչ է  Կոմիտաս  լսել  պատմական  հուշարձանի տարածքում` գիշերային լուսավորության  ֆոնին:

ԱՄՆ-ից  ժամանած Լյուսի Նազարյանը  Հայաստանում, նաև Գառնիում  հաճախ է լինում:  Երեկ, սակայն, նրան  տաճար էր բերել անցկացվող միջոցառումը. նա երգչախմբի  երկրպագուներից  է: ԱՄՆ-ից ժամանած մեկ այլ հայրենակցի` Գրիգոր Նազարյանի  խոսքով  հրաշալի  գաղափար է Գառնիում հոգևոր համերգ կազմակերպելը:

Միջոցառումը  տպավորել  էր  նաև  համերգին  մասնակցելու համար Երևանից Գառնի հասած Մոնիկա Գրիգորյանին ու Սվետլաննա  Հակոբյանին: Նրանց  համոզմամբ` նախաձեռնությունը նաև կրթական նշանակություն ունի: Երիտասարդ սերունդը  ծանոթանում է իր հոգևոր արժեքներին, գնահատում  իր պատմությունը,  ազգային  հարուստ ժառանգությունը:

Նախաձեռնության ու համերգի մասին իր տպավորություններով է կիսվել նաև Հայաստանի  պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Ռոբերտ Մլքեյանը հրաշալի է համարել  տաճարի պատերի ներքո  հոգևոր  երաժշտության  հնչեցնելու  գաղափարը:

  • Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Агентство по охране памятников истории и культуры
  • Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Агентство по охране памятников истории и культуры
  • Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ
    Агентство по охране памятников истории и культуры
1 / 3
Агентство по охране памятников истории и культуры
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիի տաճարի մոտ

ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչը  վերհիշել է  շուրջ  12 տարի առաջ  Գառնի տաճարի  դիմաց անցկացված շքեղ համերգը, որին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի  պետական կամերային երգչախումբը: Ռ. Մլքեյանը չի չբացառել  նաև  նմանօրինակ միջոցառման անցկացումը  «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց-թանգարանի տարածքում:

Գլխավոր թեմաներ