21:34 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հովհաննես Այվազովսկի

Ի՞նչ էր խնդրել թուրք սուլթանը Այվազովսկուց

© Sputnik/ Сергей Мальгавко
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
123132

19-րդ դարի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի առթիվ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստ է ներկայացնում նրա կյանքից։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայտնի ծովանկարիչն անձամբ ծանոթ էր թուրքական սուլթանի հետ։ Նրանց ծանոթացրել էր հայկական ծագում ունեցող օսմանյան ճարտարապետ, Ստամբուլի բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ Սարգիս Բալյանը։

«Այվազովսկին ընկերություն է արել հայտնի օսմանյան ճարտարապետ Սարգսի հետ՝ Բալյանների ցեղից։ Ծովանկարիչը նվիրել է իր աշխատանքներից, որը ճարտարապետը ցույց էր տվել թուրքական սուլթանին», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի արվեսի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։

Սուլթանը, որին կտավներն անչափ տպավորել էին, հրավիրեց Այվազովսկուն Կոնստանդնուպոլիս։ Այն ժամանակ նկարիչն արդեն հայտնի էր Եվրոպայում, և դա սուլթանի աչքերում բարձրացնում էր նրա հեղինակությունը։

Սուլթանը Այվազովսուն մի քանի կտավ պատվիրեց։ Կարճ ժամանակահատվածում վարպետը նկարեց 20 կտավ, որոնցում պատկերված էր Ստամբուլն ու ծովը։ Սուլթանը շռայլորեն վճարեց Այվազովսկուն իր աշխատանքների դիմաց ինչպես ճոխ նվերներով, այնպես էլ բարձր պարգևներով։

«Այվազովսին ծանր էր տանում 19-րդ դարի վերջում սուրթան Աբդուլ Համիդի օրոք իրագործված հայերի կոտորածը։ Նա ծովը նետեց թուրք իշխանի բոլոր նվերները ու իր արվեստը նվիրեց իր ժողովդի ողբերգությանը», — ասաց Խաչատրյանը։

Մեծ ծովանկարիչը ծովը նետեց ոչ միայն նվերներն, այլ նաև բարձր պարգևները՝ «Մեջիդիե» ու «Օսմանիե» շքանշանները, որոնք նրան անձամբ սուրթանն էր հանձնել:

1894-1896 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից ցնցված՝ նա մի շարք կտավներ է ստեղծում՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլն։

Այսօր նկարչի որոշ աշխատանքներ գտնվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում։

Այվազովսկին նաև ուրիշ քաղաքներ էր նկարում։ Նրա վրձնին են պատկանուն 19-րդ դարի Թիֆլիսի բնապատկերները։ Նա հյուրընկալվել է ազնվական հայկական Թամամշևների տանը, ուր ավելի քան տասը նկար է ստեղծել։ Մի վարկածի համաձայն՝ Այվազովսկին Թիֆլիսում կանգ էր առել Հայաստան գալու ճանապարհին։ Սակայն հանգամանքները թույլ չտվեցին նրան հայրենիք հասնել։

«Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում» հայտնաբերեցի Թբիլիսիի պատկերասրահներից մեկում։ Մեզ հաջողվեց այն Հայաստան վերադարձնել՝ փոխանակելով երեք այլ՝ Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Հակոբյանի կտավների հետ», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ծովանկարչի գրեթե յոթ հազար կտավներից, որոնք պահպանվում են աշխարհի 12 քաղաքներում, միայն 75 են նվիրված հայկական թեմային։ Սեպտեմբերի 14-ին Ազգային պատկերասրահում կայանալիք ընդարձակ ցուցահանդեսին նկարչի կտավները ցուցադրվելու են ութ սրահներում։ Կտավների մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվելու։

 

Գլխավոր թեմաներ