00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական առաջին օպերայի տարեդարձը կամ ինչ կապ ունի Կոմիտասն «Անուշի» հետ

© Sputnik / Lilit HarutyunyanКомпозитор Армен Тигранян вместе с участниками оперы "Ануш"
Композитор Армен Тигранян вместе с участниками оперы Ануш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): 1912-ի ամառ: Երեկոյան չլուսավորված փողոցներում մարդիկ ջահերով երթի են դուրս եկել: Հուզված բազմությունը չի լռում, բայց նաև ոչինչ չի պահանջում: Նրանք ուղղակի երգում են...

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Հայկական առաջին օպերան 2017 թվականին դարձավ 105 տարեկան: Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա տաղանդավոր հայ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անմահ «Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ Ալեքսանդրապոլում (որտեղ և ծնվել է օպերայի հեղինակը), օգոստոսի 4-ին: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած:

Комитас - Sputnik Արմենիա
Ուշագրավ փաստ` Կոմիտասի երևանյան համերգի մասին

Գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատ ակուստիկա, 12 երաժշտից բաղկացած նվագախումբ, համեստ հագուստ և դեկորացիա: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին երգում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:

Ներկայացումից հետո էր, որ մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ՝ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա…

Հյուրախաղեր ամբողջ աշխարհում

Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ Անդրկովկասում: Օպերան հիացմունքով ընդունվեց և՛ Երևանում, և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում, և՛ Բաքվում: Իսկ արդեն 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում…

© Sputnik / Lilit Harutyunyan«Անուշ» և «Ալմաստ» օպերաների ցուցապաստառը
«Անուշ» և «Ալմաստ» օպերաների ցուցապաստառը - Sputnik Արմենիա
1/2
«Անուշ» և «Ալմաստ» օպերաների ցուցապաստառը
© Sputnik / К. Карташьян / Անցնել մեդիապահոցՀատված «Անուշ» օպերայից
Հատված «Անուշ» օպերայից - Sputnik Արմենիա
2/2
Հատված «Անուշ» օպերայից
1/2
«Անուշ» և «Ալմաստ» օպերաների ցուցապաստառը
2/2
Հատված «Անուշ» օպերայից

Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը: Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»:

Կոմպոզիտորն իր այս ստեղծագործությունը գրել էր 1908-1912 թվերին, բայց հետագա 30 տարիների ընթացքում նա բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ.

Այսօր էլ «Անուշը» Երևանի օպերայի և բալետի թատրոնի մշտական խաղացանկի մեջ է, իսկ արդեն 1983 թ.-ին Հայաստանում նկարահանվեց համանուն կինոօպերան:

Ինչո՞ւ Կոմիտասը չդարձավ «Անուշ» օպերայի հեղինակը

Բացի Արմեն Տիգրանյանից, ում վիճակված էր դառնալ հայկական օպերայի հիմնադիր, «Անուշ» օպերային անդրադարձել է ևս երեք կոմպոզիտոր, նրանցից մեկը Մեծն Կոմիտասն էր: Հենց նա առաջինը սկսեց աշխատել Թումանյանի հայտնի պոեմի օպերայի վրա:

Արտեմ Խաչատուր, Սմբատ Խալաթյան և Կարեն Ավետիսյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱրտԲոքս. առաջին ժողովրդական օպերան՝ «Աշուղ Ղարիբ»

Ինչպես Sputnik Արմենիային պատմել է Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Վերիչկա Աղաջանյանը, Վարդապետին օպերան ստեղծել առաջարկել է թբիլիսյան իշխանադուստր, բարեգործ Մարիամ Թումանյանը (բանաստեղծի համազգանունավոր), ով Կոմիստասին է ուղարկել Թումանյանի պոեմը: «Կարդացել եմ Թումանյանի «Անուշ» պոեմը և շատ եմ հավանել», — պատասխանել է Կոմիտասը:

1904 թվին Վարդապետը մեծ ոգևորությամբ սկսել է աշխատել պոեմի վրա: Մի տարի անց օպերայի մի մասն արդեն պատրաստ էր: 1908 թվին Կոմիտասը գրել է Թումանյանին, որ արդեն բավականին աշխատանք է արվել, և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի գործը միասին ավարտեն: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողանում հանդիպել…

Մեզ են հասել կոմպոզիտորի սևագրերը՝ 27 էջ, որոնք պահվում են Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Վարդապետի կյանքն ուսումնասիրող Ռոբերտ Աթայանը գրել է. «Կոմիտասի սևագրերում օգտագործված է մի քանի ժողովրդական մեղեդի, չնայած մեծ մասը նոր մեղեդիներ են՝ գրված ֆոլք-գեղջկական և քաղաքային ոճերում: Իսկ այդ մեղեդիներում, անշուշտ, ազգային երանգը շատ ավելի է զգացվում»:

Աթայանը վստաh էր, որ եթե գտնված նյութերը լրացվեին որոշ նվագախմբային և երգչախմբային հատվածներով, ապա Կոմիտասի ստեղծագործությունը կարելի է մեծ բեմ բարձրացնել:

 

Լրահոս
0