00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգ Կահվեջյան` հին Երուսաղեմի պատկերների պահապանը

© Sputnik / Arpi BeglaryanГеворк Гахведжян
Геворк Гахведжян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի այս հրապարակումը պատմում է Երուսաղեմում բնակվող լուսանկարիչ Գևորգ Կահվեջյանի մասին:

«Elia Photo-Service» լուսանկարչատունը տեղակայված է Երուսաղեմի հնագույն և խորհրդավոր թաղամասում՝ Հին քաղաքում: Դասական իմաստով այն սովորական ֆոտոսրահ չէ, այլ, կարելի է ասել, պատկերասարահի և արվեստանոցի մի յուրօրինակ ստեղծագործական համատեղում: Այցելուների համար այստեղ բացվում է հնաոճ սև և սպիտակ լուսանկարների՝ պատմական Երուսաղեմի կերպարների, հուշարձանների, բնապատկերների մի զարմանալի աշխարհ:

Այս բացառիկ լուսանկարչական վավերագրերի տնօրինողն ու պահապանը մեր հայրենակից Գևորգ Կահվեջյանն է: Սա Կահվեջյանների ընտանեկան գործն է, սերնդից սերունդ փոխանցվող: Ֆոտոսրահը հիմնել է Գևորգի հայրը՝ Էլիա (Եղիա) Կահվեջյանը, և հենց նրա անունն էլ այն կրում է: Հիմա նաև արդեն Գևորգի որդին է շարունակում Կահվեջյանների լուսանկարչական դինաստիայի ավանդույթները:

© Sputnik / Arpi BeglaryanԳևորգ Կահվեջյանի լուսանկարչատունը Երուսաղեմում
Elia Photo Service в Иерусалиме - Sputnik Արմենիա
Գևորգ Կահվեջյանի լուսանկարչատունը Երուսաղեմում

Գևորգ Կահվեջյանն այսպես է ներկայացնում իրենց ընտանեկան պատմությունը. «Հայրս` Էլիան, ծնունդով Արևմտյան Հայաստանից էր՝ հայոց մեծ եղեռնը վերապրածներից: 1915-ին նա տակավին հինգ տարեկան էր, երբ թուրք կառավարիչները ցեղասպանության ենթարկեցին իր հարազատներին: Մի քանի տասնյակ անձից բաղկացած հորս գերդաստանը բռնի կերպով տեղահանվեց հայրենի օջախից և աքսորվեց Դեր Զորի անապատներ: Նրանք բոլորը զոհվեցին, հրաշքով ողջ մնացին միայն հայրս ու իր քույրը, որին նա տարիներ անց է միայն գտել Հալեպում: Իմ մայրական կողմը նույնպես եղեռնը վերապրածներից էր՝ Ուրֆա քաղաքից»:

Փրկվելով այդ սարսափելի ոճրից, Էլիան, առաջին աշխարհամարտի ավարտից հետո տասնյակ հազարավոր այլ հայ որբերի նման, հայտնվում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանոցներից մեկում՝ Պաղեստինի Նազարեթ քաղաքի որբանացում: Այնպես է ստացվում, որ ամերիկյան որբանոցի ազգությամբ հայ աշխատակիցներից մեկը նրան ծանոթացնում է լուսանկարչական արվեստի հիմունքներին, որն էլ ճակատագրական եղավ Էլիայի համար՝ այն դառնալու էր իր ողջ կյանքի գործը: Որբանոցից դուրս գալուց հետո Էլիան Երուսաղեմում բացում է իր առաջին ֆոտոսրահը, իսկ ահա ներկայիս այս վայրում գործող «Elia Photo-Service» սրահը վերաբացվել է 1949-ին, արաբա-իսրայելական պատերազմի ավարտից հետո:

Основатель фонда Tufenkian Джеймс Туфенкян - Sputnik Արմենիա
Ջեյմս Թուֆենկյան. «Բարին տալով` բարիք ստեղծել»

Գևորգ Կահվեջյանը պատմում է. «Հայրս շատ էր լուսանկարում: Ազատ ժամանակ նա սիրում էր շրջել ֆոտոխցիկով Երուսաղեմի տարբեր անկյուններում և գտնել իրեն հետաքրքրող կերպարներ ու տեսարաններ: Շատ դեպքերում հետո չէր էլ տպագրում դրանք՝ այդպես էլ թողնում էր նեգատիվները պահոցում և մոռանում դրանց մասին: 1987-ին, երբ կնոջս հետ կարգավորում էինք մեր լուսանկարչատան ձեղնահարկը, հանկարծ այնտեղ հայտնաբերեցինք հին նեգատիվներով լի արկղեր: Հորս կողմից ժամանակին արված ու մոռացված այդ պատկերները մեծ արժեք էին ներկայացնում, և դա այսօր փաստորեն մեր հարստությունն է՝ դրանով ենք մենք հիմա գումար վաստակում: Երուսաղեմում շատերը գիտեն մեր մեծ հավաքածուի մասին. մարդիկ գալիս են և հազարավոր պատկերներից արտատպման համար ընտրում են իրենց նախընտրած որևիցե պատկեր»:

1998 թվականին Գևորգ Կահվեջյանը հրատարակեց արխիվային հազվագյուտ լուսանկարների մի ժողովածու՝ «Երուսաղեմը հորս աչքերով» անվանումով: Ընդհանուր առմամբ Կահվեջյանների արվեստանոցում այսօր կա մոտ 3500 եզակի պատմական լուսանկարների հավաքածու: Դրանց մի մասը Էլիա Կահվեջյանի արված լուսանկարներն են՝ 1924-ից սկսած, իսկ մի մասն էլ արդեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հնաոճ պատկերների Գևորգ Կահվեջյանի անձնական հավաքածուն է:

Լրահոս
0