20:17 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
52110

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հոբելյանը նշվեց Մոսկվայում։ Տոնակատարությունները կազմակերպել էին Ղրիմի իշխանությունները, հայկական համայնքն ու տեղացի գործարարները։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հետաքրքիր փաստեր բացահայտվեցին նրա նկարների մասին, որոնք, ըստ էության, կանխել են միջուկային պատերազմը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Պարզվում է` սառը պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի առաջնորդներ Ջոն Քենեդին ու Նիկիտա Խրուշչովը հանդիպել են Սպիտակ տանը, ամերիկացի նախագահը հրամայել է բանակցությունների սրահում կախել Այվազովսկու կտավները։

Առանցքային են եղել այն երկու նկարները, որոնք նվիրված են մի հետաքրքիր փաստի. 1891-1892 թվականներին սովորական ամերիկացիները մթերքով բեռնած երկու նավ են ուղարկում երաշտից տառապող Ռուսաստանին։ Դա ընկերության նուրբ ակնարկ էր, ինչը թույլ է տվել հանել լարվածությունը ու նպաստել բանակցություններին, որոնք կանխել են միջուկային պատերազմը։

Репродукция картины  Корабль помощи
© Sputnik / Владимир Вяткин
Հովհաննես Այվազովսկի. «Օգնության նավը»

Այսպես է մեծ դասականը շատ տարիներ անց օգնել, որ աշխարհում խաղաղություն պահպանվի, գրում է պարբերականը։

Մոսկվայում անցկացված տոնակատարությանը ներկա է եղել Այվազովսկու թոռնուհի Օլգա Արցեուլովան, որը հատուկ ժամանել էր Ղրիմից։ Նա պատմել է ծովանկարչի` Ղրիմի հանդեպ սիրո ու «փոքր հայրենիքի» հանդեպ նվիրվածության մասին։

Այվազովսկու պատվին տոնական միջոցառումների պատրաստմանը ակտիվորեն մասնակցել է հայկական համայնքը։

Գլխավոր թեմաներ