23:45 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Էռնա Միրզոյան

«Նոր ալիք 2017». հայուհիները շարունակում են հիացնել ժյուրիին

© Sputnik/ Нина Зотина
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
122210

«Նոր ալիք 2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրզոյանն ու Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ մրցույթի առաջատարները։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սոչիում անցկացվող «Նոր ալիք 2017» մրցույթի երկրորդ օրը հայ երգչուհիները` Էռնա Միրզոյանն ու Սյուզաննա Մելքոնյանը, կրկին բարձր գնահատականների արժանացան և շարունակում են մնալ մրցույթի առաջատարները:

Մրցութային երկրորդ օրվա ընթացքում Էռնան կատարեց «Իմ Հայաստան» երգը և ստացավ 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր)։ Նա Ուզբեկստանը ներկայացնող Սարդոր Միլանոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը:

Սյուզաննա Մելքոնյանը ելույթի համար ստացավ 119 միավոր (ընդհանուր՝ 237) և այժմ 4-րդ հորիզանականում է:

Նշենք, որ մրցութային առաջին օրը ժյուրին Էռնա Միրզոյանին շնորհել էր առավելագույն՝ 121 միավոր, Սյուզաննային` 118 միավոր։

«Նոր Ալիք 2017»-ը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը:

Գլխավոր թեմաներ