10:13 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Աղձքի պեղումների ընթացքում հայտնաբերված արքայական պալատը

Հայաստանում հայտնաբերված հնագույն արքայական պալատի հետքերով

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
15920

Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայտնաբերված արքայական պալատը, Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարանները վաղ միջնադարյան եզակի գտածոներ են, որոնք միաժամանակ քաղաքային մշակույթի կենդանի վկայություն են։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

2,5 մետր բարձրություն ունեցող պատերով արքայական պալատը թվագրվում է IV դարով։ Սա կենդանի վկայությունն է այն բանի, որ քաղաքային մշակույթը մեզ մոտ զարգացած է եղել դեռ միջնադարում։ Այստեղ են գտնվում նաև դեռ նախորդ տարի հայտնաբերված Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարաններն ու նույն ժամանակաշրջանի Ախցից վանքը։

«Մենք մոտավորապես 450 քառակուսի մետր ենք պեղել, մնացած մասը` մոտ 50 հա, դեռ ուսումնասիրված չէ։ Գտածոն բազմակամար կառույց է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը։

Արքայական պալատները քաղաքային մշակույթի կենդանի վկայությունն են

Արքայական պալատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, քաղաքային մշակույթին բնորոշ կառույցներ։ Հայերի մոտ քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռ IV դարում, ու դրա վկայությունն է նաև առաջին սանհանգույցի նախատիպը։ Լեռնային աղբյուրի ջուրը գետնի տակով բերվել է մինչև պալատ։

«Պալատում պարբերաբար հավաքվում էին հայ արքաները` Մեծ Հայքի տարբեր ծայրերից։ Այստեղ պետական կարևորություն ունեցող որոշումներ են կայացվել, եկեղեցական տոներ նշվել», — ասաց Սիմոնյանը։

Եկեղեցու ու տան միջև գերեզմանատուն է եղել, որտեղ թաղվել են արքաները։ Գերեզմանաքարերի վրա պահպանվել են V դարի արձանագրություններ, տվյալ ժամանակաշրջանի համար բնորոշ տարբեր դրվագներ կենցաղից` վաղ միջնադարյան պատկերներով, օրինակ` վարազին նիզակով խոցող Հայկը։

Акоп Симонян
© Sputnik/ Asatur Yesayants
Հակոբ Սիմոնյան

Նաև սելադոնից պատրաստված սպասք է հայտնաբերվել։ Այդպիսի սպասքը մեծ պահանջարկ ուներ Հեռավոր Արևելքում ու մատակարարվում էր Չինաստանից։ Այն շատ թանկ էր, իսկ դա նշանակում է, որ Աղձքում հարուստներ են ապրել։

Հնագետները հսկայական տարածքի միայն մի փոքր մասն են ուսումնասիրել։ Աշխատանքները կվերսկսվեն 2018 թվականի վաղ գարնանը։ Սակայն միայն ունեցած նմուշներով արդեն կարելի է մեծ թանգարան բացել։

«Պեղումների ժամանակ մենք գտանք նաև մոտ 150 մարդու աճյուն։ Նրանցից շատերը բռնի մահվան են ենթարկվել։ Մեկի գլուխն է կտրած, մեկի մարմինն էր մասնատված։ Պեղումները կօգնեն վերականգնել վաղ միջնադարում ապրած մեր նախնիների ԴՆԹ-ն, իմանալ նրանց կենցաղի մասին` ինչ են կերել, ինչ հիվանդություններ են բնորոշ եղել այդ ժամանակաշրջանի համար», — ասաց Սիմոնյանը։

Արտաշեսյանների ու Արշակունիների դամբարանները դատարկ էին

Աթանեսյանների ու Արշակունիների տոհմի արքաների դատարկ դամբարանները հայտնաբերվել են դեռևս 1974-1975 թվականների պեղումների ժամանակ։ Պեղումների երկրորդ «ալիքը» սկսվեց 2001 թվականին։ Այդ ժամանակ հնագետները ևս մեկ անգամ համոզվեցին, որ գործ ունեն Հայաստանի համար նշանավոր հուշարձանի հետ։

Բացի Ախցից, վանքի մոտակայքում հայտնաբերված գերեզմանատանը հայտնաբերվել է նաև հուշարձանների համալիր, որը և՛ քարադագաղ է, և՛ խեցեղենի մշակման վառարան։

  • Աղձքում իրականացված պեղումների արդյունքը
    Աղձքում իրականացված պեղումների արդյունքը

1 / 18
© Sputnik/ Asatur Yesayants
Աղձքում իրականացված պեղումների արդյունքը

Ի սկզբանե որոշ հնագետներ կարծում էին, որ դա ստորգետնյա կառույց է, սակայն 2000-ականներին պարզվեց, որ հուշարձանի միջնադարյան մակարդակը գտնվում է եկեղեցական դամբարանից 30 սմ բարձրության վրա։

Արքայական տոհմի աճյունը թաքցվել է դեռ պարսիկների արշավանքների ժամանակ. Պարսիկները կարծում էին, որ եթե տանեն իրենց հետ արքաների աճյունները, կտանեն նաև Հայոց արքայության փառքն ու մեծությունը։

Արքաների աճյունները փրկել է սպարապետ Վասակ Մամիկոնյանը։ Դրանք վերաթաղվել են Աղձքում արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում։ Վարկածներից մեկի համաձայն` աճյունների մի մասը թաղված է ակրոպոլիսում, մյուսը` Ախցից վանքի տակ։ Երկրորդ վարկածի համաձայն, որին հակված են հնագետների մեծամասնությունը, արքաների աճյունները ամենևին էլ թաղված չեն եղել դամբարանում։ Կարող է հենց այդ պատճառով է, որ դամբարաններն այսօր դատարկ են։

Այսօր հնագետները նպատակ ունեն վերականգնել հայկական արքայական գենն ու զարգացնել զբոսաշրջությունը գյուղում։ Ու նույնիսկ այսպիսի լքված վիճակում գյուղն իր յուրահատուկ գտածոներով գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ու գիտնականների։

Պեղումներն անցկացվել են միայն պետական բյուջեից հատկացված գումարով։ Հետագայում այնտեղ նախատեսվում է ստեղծել հայոց պետականության թանգարան ու նաև հնագիտական արգելոց, որը պետք է մագնիսի պես ձգի զբոսաշրջիկներին։

Հնագետները համոզված են, որ գտածոն կօգնի առավել մանրամասն ուսումնասիրել հայկական պետականության ձևավորման ընթացքը։

© Sputnik. Լաուրա Սարգսյան, Ասատուր Եսայանց
Արշավախմբի ղեկավարը Sputnik Արմենիային պատմեց Աղձքի եզակի գտածոների մասին

Գլխավոր թեմաներ