10:19 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սևակ Խանաղյան

Սևակ Խանաղյանը՝ «Ձայնը» նախագծում իր մասնակցության մասին. «Կարևորը` բաց չթողնել տաղանդը»

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

«Ձայնը» և «Գլխավոր բեմը» հայտնի ռուսական նախագծերի մասնակից ու ուկրաինական «X–Ֆակտորի» հաղթողին ընտրել են որպես «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ։ Նախագիծը կմեկնարկի Երևանում սեպտեմբերի 30–ին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ամենակարևորը տաղանդը բաց չթողնելն է, այն լսելն է, «Հայաստանի ձայնը» առաջիկա նախագծում իր դատավորության մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ուկրաինական «X–Ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը։

«Ես շատ եմ հուզվում, չեմ ցանկանում որևէ մեկին նեղացնել։ Եթե ես չշրջվեմ ինչ-որ մասնակցին ընդառաջ, ապա, անպայման, մեղմ կբացատրեմ, ինչը չեմ հավանել, ինչը բավարար չէր։ Ամեն անգամ ընտրություն եմ անելու` հիմնվելով հույզերիս ու զգացողություններիս վրա։ Կարևորը, որ դա այնպիսի մարդ լինի, որի հետ կարողանամ աշխատել»,– նշեց երգիչը։

Տարբեր մրցույթներում մասնակցության վերաբերյալ Սևակնն ասաց, որ որոշել է այլևս չմասնակցել որևէ մրցույթի։ Միակ բանը, որ կցանկանար` ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում։

«Ես հաճույքով կներկայացնեի հայրենիքս «Եվրատեսիլում»։ Դա շատ պատասխանատու քայլ է, ես գիտակցում եմ. դու մի ամբողջ ազգ ես ներկայացնում։ Կարծում եմ` կանեի ամեն ինչ երկիրս արժանապատվորեն ներկայացնելու համար»,– նշեց նա։

Երգիչը խոստովանեց, որ «Х–Ֆակտորում» հաղթանակից հետո նրան շատերը ճանաչում են և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում։

«Մեկ տարի առաջ Հայաստան էի եկել ու այստեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում։ Հիմա գրեթե բոլորն են ճանաչում, դա շատ հաճելի է»,– ասաց Սևակը։

Երգիչը նշեց, որ միշտ պահպանել է կապը հայրենիքի հետ։

Պատմելով համերգների ժամանակ զվարճալի դեպքերի մասին` նա խոստովանեց, որ դրանք շատ են եղել։

«Մի անգամ երևանյան համերգներից մեկի ժամանակ Մելաձեի «Ես չեմ կարող առանց քեզ» երգն էի երգում, մի աղջիկ դահլիճից բացականչեց. «Ես էլ առանց քեզ չեմ կարող»։ Ընդ որում` այնքան բարձր բացականչեց, որ նույնիսկ երաժշտությունը  չխլացրեց նրա խոսքերը… Մի անգամ էլ, կրկին Երևանում, հայտարարում եմ. «Կարծում եմ, կգուշակեք` ինչ երգ եմ հիմա կատարելու», ու դահլիճից լսվում է «Սիրում եմ քեզ»։ Պատասխանեցի. «Շնորհակալություն, ես էլ եմ ձեզ սիրում»»։,– ասում է Սևակը։

Նա նշեց, որ տվյալ պահին ակտիվորեն պատրաստվում է համերգի, որը տեղի կունենա Երևանում` սեպտեմբերի 23-ին։

Գլխավոր թեմաներ