00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր Ալիքի» հայ աստղ Էռնա Միրը պատմել է, թե ինչպես է ծախսելու շահումը

Բաժանորդագրվել
Երկու միլիոն ռուբլի է շահել «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթի հաղթող Էռնա Միրը (Միրզոյան)։ Այն մասին, թե ինչպես կծախսի այդ գումարը, Էռնան պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Նոր Ալիք 2017» միջազգային երաժշտական մրցույթին շահած երկու միլիոն ռուբլով Էռնա Միրը (Միրզոյան) մտադիր է օգտակար լինել հայրենիքին։ Այդ մասին երիտասարդ երգչուհին պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Թե ինչպես դա կիրականացնեն, կորոշեն իր պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ միասին։

«Դեռ չգիտեմ, թե ինչի վրա կգնա գումարը։ Սակայն ինչ վրա էլ ծախսենք, հուսով եմ, որ դա կլինի ի բարօրություն մեր երկրի… Առաջիկայում դեռ մտադիր եմ քունս առնել։ Հիմա ես հոգնածություն եմ զգում, սակայն միևնույն ժամանակ հպարտ եմ մրցույթում տարած իմ հաղթանակի համար», – ասաց երգչուհին։

Էռնան ու հույզերը

Շատ հուզված եմ և չեմ կարող փոխանցել, թե ինչ եմ զգում հիմա, խոստովանում է երգչուհին։

Закрытие конкурса Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
«Նոր ալիք» մրցույթի հաղթող Էռնա Միրզոյանը խոշոր գումար կստանա

«Բայց ամեն ինչ դրական ու լավ է։ Ելույթից առաջ ես Ձեզ ասացի, որ մտադիր եմ որսալ ալիքը և հայրենիք վերադառնալ հաղթանակով։ Ինձ դա հաջողվեց, և այն հպարտության զգացողությունը, որն այժմ ունեմ, ոչ մի բանի հետ համեմատել հնարավոր չէ», – նշեց Միրը։

Էռնան ավելացրեց, որ «Նոր Ալիքը» իր համար լավ դպրոց էր և միևնույն ժամանակ իրական տոն։

«Նոր Ալիք 2017»–ի հաղթողին հաջողվեց Սոչիում անցկացվող մրցույթի ժամանակ շփվել ռուսական շոու բիզնեսի աստղեր Անտոն Բելյաևի, Ֆիլիպ Կիրկորովի և Սոսո Պավլիաշվիլու հետ։

«Նրանք բոլորն ասում էին, որ թեև ես փոքր եմ, սակայն լավ ձայն ունեմ։ Ինձ խորհուրդ տվեցին շատ աշխատել, մի քանի այլ խորհուրդ էլ տվեցին, բայց այդ մասին չեմ պատմի։ Արդեն կարոտում եմ «Նոր Ալիքը», Ալեքսանդր Ռևզինի հետ մեր փորձերը», – ասաց Էռնան։

Իր հաղթանակը Էռնան նվիրել է Արցախին

Փառահեղ ելույթից անմիջապես հետո Էռնա Միրը Facebook–ի իր էջում գրել է, որ հաղթանակը նվիրում է հարազատ Արցախին։

«Ալիքն» ինձ այդքան բարձր բարձրացրեց, հավանաբար, որպեսզի ես տեսնեմ և գնահատեմ շատ ու շատ մարդկանց ջանքերը… Շնորհակալ եմ բոլորին։ Խոստանում եմ մնալ երաժշտության, սիրո և խաղաղության ալիքի վրա։ Հաղթանակս նվիրում եմ Արցախին։ Հենց նա`փոքր, սակայն ուժեղ իմ երկիրն է ինձ սովորեցրել պայքարել մինչև վերջ և հաղթել», – գրել է երգչուհին։

Международный конкурс молодых исполнителей Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
«Նոր ալիք 2017». հայուհիները շարունակում են հիացնել ժյուրիին

Նոր նախագծերի մասին խոսելը դեռ վաղ է, կարծում է երիտասարդ երգչուհին, սակայն «Նոր Ալիքը» իր կարիերայի համար մեծ տրամպլին է համարում։

«Մենք տեղում չենք կանգնելու։ Մտադիր եմ Voice of Artsakh խմբի հետ առաջ շարժվել, սակայն մինչ այդ մի փոքր կհանգստանամ։ Ուրախ եմ, որ երկու հայ էին ներկայացված «Նոր Ալիքում» և առաջին տեղերը զբաղեցրին։ Սա շատ կարևոր է Հայաստանի համար։ Սյուզաննան և ես շատ տարբեր ենք, սակայն ես ուրախ եմ նրա համար, նա լավ երգչուհի է։ 15 օր, բայց թվում է` մրցույթին երեք տարի եմ անցկացրել։ Անդադար փորձեր, պարապմունքներ, որոնք առանձնահատուկ հույզեր պարգևեցին», – ավելացրեց Էռնան։

Էռնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) և Մոլդովայի (DoReDoS խումբ) ներկայացուցիչների հետ։

Սյուզաննան հավաքեց 357 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Լրահոս
0