14:24 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հովհաննես Շիրազի թանգարան

Ինչու Շիրազն իր տունն ընտրեց Իսահակյանի տան հարևանությամբ

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Մշակութային հայրաքաղաք Գյումրին (6)
32930

Հովհաննես Շիրազի սեղանի գիրքը «Նարեկն» է եղել, որն այսօր էլ պահվում է նրա հուշատուն–թանգարանում։ «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում ենք սիրված բանաստեղծի թանգարանը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

«Նարեկի» ուժը զավակների վրա պահելու համար մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազն անձամբ է զավակների նկարներն ամրացրել գրքի էջերին: Ասել է՝ ժողովուրդը «Նարեկին» աստվածացրել ու Աստծու չափ սիրել է՝ Աստված գլխավերևում, «Նարեկը»՝ գլխի տակ: Համեմատելով մյուս հեղինակներին, այդ թվում նաև իրեն Նարեկացու հետ ասել է` մենք արծվի առաջ փոքր ճնճղուկներ ենք:

Այսօր էլ բանաստեղծի «Նարեկը»՝ զավակների նկարներով, նրա հուշատուն-թանգարանում է` այն նույն տան գրասեղանին,, որը հայ մեծ բանաստեղծին նվիրել են 1983թ. հուլիսին: Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: Հուշատուն-թանգարանը գործում է 2003թ. սեպտեմբերից:

Музей Ованнеса Шираза в Гюмри
© Sputnik/ Asatur Yesayants
Հովհաննես Շիրազի գրասեղանը

Շենքը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Տարիների ընթացքում եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ, պատմում է թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:

«Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել՝ վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ գուկա»:

Փողոցն այսօր Վարպետաց է կոչվում: Շիրազը նույնիսկ պատմել է, որ երբ փոքր է եղել, հենց այս թաղերում է ջուր վաճառելով իր ապրուստը վաստակել:

Музей Ованнеса Шираза в Гюмри
© Sputnik/ Asatur Yesayants
Շիրազի թանգարանը Գյումրիում

1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը այստեղ գտան երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: 2000-2002թթ-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բնակարանի գնման վկայագրեր» ծրագրի շնորհիվ թանգարանում բնակվող այդ ընտանիքներն ապահովվեցին մշտական բնակարաններով: Սա հնարավորություն ընձեռեց թանգարանին` Գյումրու քաղաքապետարանի և Հայաստանի Կառավարության համագործակցությամբ վերականգնել այս հասարակական վայրը` հասանելի դարձնելով Գյումրու քաղաքացիների և այցելուների համար:

Հուշատուն-թանգարանում՝ գրասեղանին, Նարեկի կողքին Լեոյի «Հայոց պատմությունն» է, որն ամեն գիշեր, հեքիաթի փոխարեն Շիրազը կարդացել է զավակներին: Սեղանին, որպես սրբություն պահվում է նաև մոր դիմանկարն ու Շիրազի ձեռագիրը՝ «Ատամնաբույժներին» բանաստեղծությունը: Շիրազյան շունչը պահելու համար թանգարանում գրասեղանի դասավորությունը այնպես է, ինչպես Շիրազն է վերջին անգամ թողել. նույնիսկ մկրատն ու բաժակն են նույն կերպ դրված:

Շիրազի համար մայրն աստվածային է, և թանգարանի ամեն մի անկյունում՝ զավակների նկարների կողքին, մոր դիմանկարներն են: Այստեղ է նաև մոր գլխաշորն ու նրա ձեռքով պատրաստված գլխազարդը՝ թանթանեն: Ասում են` մայրը՝ Աստղիկը, շատ լավ թանթանաներ է պատրաստել: Մոր մահից հետո Շիրազը չի թողել ձեռք տալ գլխաշորին, անգամ լվանալ, ժամերով մտել է սենյակ ու զրուցել մոր գլխաշորի հետ:

  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազի թանգարանում
    Հովհաննես Շիրազի թանգարանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Հովհաննես Շիրազ
    Հովհաննես Շիրազ
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Սիլվա Կապուտիկյան` Շիրազի առաջին կինը
    Սիլվա Կապուտիկյան` Շիրազի առաջին կինը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Շուշանիկ Արիստակեսյան` Շիրազի երկրորդ կինը
    Շուշանիկ Արիստակեսյան` Շիրազի երկրորդ կինը
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 22
© Sputnik/ Asatur Yesayants
Հովհաննես Շիրազի թանգարանում

Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:

Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում, և ահա մի օր էլ Գյումրու շուկայում մի կնոջից փորձում է հաց գողանալ, պարզվում է՝ մայրն է: Այդ դեպքից հետո մայրը որդուն պահում է իր և երկու քույրերի հետ: Մանկության օրերի մասին Շիրազը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», «Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան, նախ` որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:

1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը:

Շիրազը Երևան է մեկնել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են՝ վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ին, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարևորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

Վարպետի հարազատ քաղաքում՝ այն նույն տանը, որն անձամբ Շիրազն է հավանել, այսօր մանկության տարիների իրեր չկան՝ միայն մի քանի լուսանկար, աշխատասենյակը՝ գրապահոցով ու գրասեղանով, հագուստից՝ պիջակն ու զավակների աշխատանքները։ Բայց թանգարան եկած յուրաքանչյուր այցելու մեծ բավականություն կստանա` լսելով Շիրազի կյանքին ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր զրույցները՝ համեմված վարպետի սրամիտ հումորներով ու մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված ամենահետաքրքիր պատմություններով, որոնք ներկայացնում է Շիրազի քրոջ թոռնուհին` էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը:

թեմա:
Մշակութային հայրաքաղաք Գյումրին (6)

Գլխավոր թեմաներ