08:51 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Քոբայրում արածող կովերի լուսանկարներն ու տեսանյութը մեծ իրարանցում են առաջացրել հասարակության շրջանում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Մատինյանը ամիսներ առաջ արված լուսանկարներ ու տեսագրություն է տեղադրել Քոբայրի վանական համալիրի տարածքում անասունների գտնվելու մասին, որն էլ իրարանցում է առաջացրել:

«Երևույթն իրոք անթույլատրելի ու դատապարտելի է: Ցավոք, նման դեպքեր երբեմն լինում են հուշարձանների տարածքներում և ոչ միշտ է հնարավոր հարցը լուծել հարակից տարածքը ցանկապատելով»,- նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սեպտեմբերի 18-ին եղել են վանական համալիրի տարածքում և հերթական անգամ մաքրման աշխատանքներ իրականացրել:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնել են ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պատասխանատուները: Նրանք հանդիպումներ են ունեցել (դրանք շարունակական բնույթ են կրում) համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ՝ զգուշացրել խոշոր եղջերավոր անասուներին հուշարձանների տարածքներում արածացնելու անթույլատրելիության մասին: Համապատասխան գրություններ են ուղարկվել Թումանյան համայնքի ղեկավարին ու ոստիկանության համապատասխան բաժանմունք: Խոշոր եղջերավորների տերերը նաև տուգանվել են, սակայն երևույթը չի վերացել:

«Պատասխանատվության ու իրավագիտակցության բացակայության արդյունքում նման դեպքերի դեռ կհանդիպենք: Խոշոր եղջերավոր կենդանիները կշարունակեն արածել սրբավայրերի տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց տերերը չեն գիտակցել, որ Աստծու տունը պղծելը սրբապղծություն է»,- նշել են կազմակերպությունից` ընդգծելով, որ պետք չէ մեղավորներ այլ տեղ փնտրել. մեղավորները մեր մեջ են:

Հայտարարության մեջ նշված է, որ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումն ու օգտագործումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և իրականացվում է ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատակիցների միջոցով ՝ շրջայցերի սահմանված գրաֆիկի համաձայն:

  • Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    © Sputnik / Marine Avanesyan
  • Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    © Sputnik / Marine Avanesyan
  • Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    © Sputnik / Marine Avanesyan
  • Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում
    © Sputnik / Marine Avanesyan
1 / 4
© Sputnik / Marine Avanesyan
Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Լոռու մարզի շուրջ երեք հազար հուշարձանի պահպանության համար 15 աշխատակից է պատասխանատու: Հուշարձանի պահապանը պահակ չէ, ինչպես հաճախ թյուրիմացաբար նշվում է, և չի կարող մշտապես գտնվել հուշարձանի տարածքում:

Հուշարձանի պահպանության համար հավասարապես պատասխանատու են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ինչն ամրագրված է օրենսդրությամբ, ինչպես նաև շարքային քաղաքացիները:

Մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «գ» կետերի, ինչպես նաև 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում և աջակցում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ:

Գլխավոր թեմաներ