00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոբզոնի արցախցի ընկերոջ պատմությունն ու Հայաստանի առաջին տիկնոջը նվիրած երգը

© Sputnik / Asatur YesayantsИосиф Кобзон
Иосиф Кобзон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կայացավ «Вместе» բարեգործական համերգը` ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: Երգերը նա ընդմիջեց հանդիսատեսի հետ զրույցներով և պատմեց հայ ընկերների, նախընտրելի կոմպոզիտորների ու չսիրած լրագրողների մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ամենահայտնի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հարյուրավոր մեդալների դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կատարեց XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: 

Առաջին երգը նվիրեց հայրենի Ռուսաստանին, հետո անդրադարձավ հայկական թեմատիկային: Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ արտիստը հայերեն բառեր էր արտաբերում՝ բարև Հայաստան, շնորհակալություն, ջուրը սառն է և այլն: Հետո հատուկ անդրադարձավ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովին:

Президент Армении вручил Кобзону Орден Почета - Sputnik Արմենիա
Իոսիֆ Կոբզոնը Պատվո շքանշան է ստացել Սերժ Սարգսյանից

«Թուխմանովն իմ համակուրսեցին էր: Մենք ընկերացանք: Երբեմն պատահում էր, որ միասին գնում էինք այգեքաղի, բայց պետք է խոստովանեմ, որ նա լավ աշխատող չէր, ալարկոտություն էր անում: Եթե ես իմանայի, որ նա այդքան տաղանդավոր կոմպոզիտոր է դառնալու, վստահեցնում եմ՝ նրա փոխարեն կարտոֆիլով լի զամբյուղը կտանեի»,-ժպիտով պատմեց արտիստը:

Հետո հիշեցրեց իր սիրելի ընկերոջ ազգությունը՝ մեծ նշանակություն տալով դրան:

«Իսկ դուք գիտե՞ք, թե Թուխմանովն ինչ ազգություն ունի: Նա հայ է, այն էլ արցախցի հայ»,-ասաց Կոբզոնը:

Այնուհետև նա «Эти глаза напротив» երգը նվիրեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Կատարումից առաջ Կոբզոնն ասաց, որ անչափ գնահատում է առաջին տիկնոջն ու շեշտեց, որ լրատվամիջոցները վերջին ասուլիսի ժամանակ խեղաթյուրել են Ռիտա Սարգսյանի վերաբերյալ արտահայտած իր միտքը:

«Երբեք չեմ սիրել լրագրողներին: Հայ լրագրողները ոչնչով չեն տարբերվում մյուսներից, նույն գենետիկան է: Ես հիացած եմ Ռիտա Սարգսյանով: Նա հետաքրքրության մեծ շրջանակ ունի, իր վրա մեծ պատասխանատվություն է կրում՝ նախագահի կինը լինելով: Նա հոգ է տանում նաև իմ երաժիշտ կոլեգաների մասին: Եվ այս իմաստով ես սպասում եմ, որ մեր նախագահն էլ առաջին տիկին ունենա»,- ասաց Կոբզոնը:

Ըստ ԶԼՄ–ների` Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Իոսիֆ Կոբզոնն ասել է, որ հաճախ է դիմում Ռիտա Սարգսյանին` ասելով` Ձեզ դուր է գալիս այս կամ այն արտիստը։ Երբ դրական պատասխան է ստանում, ասում է`խնդրեք Ձեր ամուսնուն նրան կոչում տալ։

Համերգի ընթացքում Կոբզոնը երգեց Անատոլի Դնեպրովի «Արմենիա» երգը: Ավարտին բոլորը ոտքի կանգնեցին ու երկարատև ծափահարություններով իրենց հիացմունքը հայտնեցին հիանալի կատարման համար:

Կոբզոնը չմոռացավ նաև Ռուսաստանում ապրած հայազգի մյուս կոմպոզիտորներին՝ հատուկ շեշտելով Առնո Բաբաջանյանի անունը: Անհրաժեշտ հերթականությամբ լեգենդար արտիստն անդրադարձավ բոլորին, իսկ այդ հարցում նրան օգնեցին հայ երգիչներն ու նորօրյա կոմպոզիտորները:

Լրահոս
0