07:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ռենե Ֆլեմինգը Երևանում

Ամերիկյան գերաստղի երիտասարդության գաղտնիքը` հատուկ Sputnik–ի համար

© Sputnik / Karen Yepremyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
3510

Ամերիկյան օպերային գերաստղ Ռենե Ֆլեմինգը Երևանում հատուկ Sputnik Արմենիայի համար բացահայտել է իր երիտասարդության և տաղանդի գաղտնիքը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան.  Ամերիկյան օպերային գերաստղ Ռենե Ֆլեմինգին հիանալի տեսք և միշտ բարձր տրամադրություն են հաղորդում ճանապարհորդություններն ու սիրած աշխատանքը։ Այդ մասին Ֆլեմինգը պատմել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

«Ես սիրում եմ ձեզ։ Նույնիսկ չգիտեմ, հավանաբար լավ տեսք ունենալ օգնում են ճամփորդություններն ու աշխատանքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը», – ասել է Ֆլեմինգը` պատասխանելով Sputnik  Արմենիայի թղթակցի հարցին։

Նրա խոսքով` երաժշտական տաղանդը նրան անցել է ծնողներից, որոնք մասնագիտությամբ երաժիշտներ էին և հիանալի երգում էին։ Աշխատասիրությունն ու հրաշալի կրթությունը երգչուհուն օգնել են զարգացնել իր մեջ եղած տաղանդն ու  առաջ գնալ։

Ֆլեմինգը խոստովանեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար, առավել ևս, որ սա նրա առաջին այցն է, նա հնարավորություն ունի տեսնելու նոր վայրեր, նոր երկիր։

«Եկել եմ տեսնելու ձեր Օպերան։  Կկատարեմ արիաներ Օթելլո, Ջրահարս և այլ օպերաներից», – պարզաբանեց աստղը։

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան օպերային երգչուհի, սոպրանո Ռենե Ֆլեմինգը հոկտեմբերի 7-ին համերգով հանդես կգա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգն անցկացվելու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Երևանի օպերային թատրոնի 85-ամյակին։

Ռենե Ֆլեմինգը չորս անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակին։

Գլխավոր թեմաներ