00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հեքիաթային վայրերից մեկը մի քանի օրից կտրվի վարձակալության

© Chaojoker/CC-BY-SA-3.0Пещера Мозрова
Пещера Мозрова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնության հրաշքներից մեկը` Մոզրովի քարանձավը, 25 տարով կվարձակալեն։ Արդեն հայտնի է, թե ով է լինելու պատմամշակութային այս հուշարձանի տերը և ինչպես է նա պատրաստվում վերականգնել գրեթե ամբողջությամբ ավերված քարանձավը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի–Sputnik. Մշակույթի նախարարությունը Մոզրովի քարանձավը կհանձնի վարձակալության` շուրջ 25 տարով։ Ընդամենը մի քանի օրից քարանձավի «տիրոջ» հետ պայմանագիր կկնքեն։ 38 միլիոն դրամ ներդնելով ու համապատասխան ծրագիր ներկայացնելով` Մոզրովի վերականգնմամբ ու պահպանմամբ կզբաղվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից։

«Մենք նշել ենք հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրականացնի վարձակալողը։ Եթե պահանջները չկատարվեն, կվերանայվի պայմանագիրը»,–ասաց Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը։

Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի - Sputnik Արմենիա
Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի

Մոզրովի քարանձավը հայտնաբերել են 1980 թվականին, երբ Վայոց ձորի Արփի գյուղից դեպի Մոզրով տանող ճանապարհի շինարարության ժամանակ պայթեցումներ են իրականացրել։ Քարանձավը հարուստ է բնական գոյացություններով։ Այստեղ ոտք ես դնում ու քեզ զգում ես ֆանտաստիկ ֆիլմի հերոսի դերում։ Այդ զգացողություններն ապրել է նաև բնապահպան Գոռ Հովհաննիսյանը։

«Առաջին այցն այդ քարանձավ ինձ տարավ հեքիաթների երկիր, փայլփլուն գունավոր կրիստալների, ստալակտիտների աշխարհ, այն ժամանակ նույնիսկ դրանց անունները չգիտեի, այնքան թերի կրթված էի այդ ոլորտում, որ նույնիսկ ստալակտիտ պոկեցի ու հանեցի դուրս։ Ամոթ ինձ դրա համար, բայց դա շատ վաղուց էր։ Դրա համար էլ չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր չգիտեն` ինչ անել, երբ մտնում են այնտեղ»,–ասաց բնապահպանը։

Գոռ Հովհաննիսյանը հայտնեց, որ քարանձավի 80 տոկոսը ոչնչացված է, մեծ մասն արված է մարդու ձեռքով։

«Տանիքը, որ ժամանակին փակել էին երկաթե ծածկով, որ խոնավություն դուրս չգար, փոշի ներս չմտներ, թալանել են, տարել տեղացիները։ Ընդամենը 4–5 հազար դոլարը պետությունը չի կարողանում գտնի, որպեսզի փակի։ Ստալակտիտների մեծ մասը ջարդել ու հանել են դուրս։ Քարանձավի առաջին սրահն ամբողջովին, իսկ երկրորդ սրահը 70 տոկոսով պատվել է փոշով, պատերին էլ մարդիկ իրենց անուններն են գրել»,–ահազանգեց Հովհաննիսյանը։

Касах, Армения. - Sputnik Արմենիա
Օրվա կադր. սառցե «քարանձավը»

Նա ճիշտ չի համարում այն մարդկանց տեսակետները, ովքեր դեմ են քարանձավի վարձակալությանը։ Բայց միաժամանակ շեշտում է` պետք է իմանաս` ում ձեռքն ես հանձնում պատմամշակութային արժեքը։

«Դա շատ լուրջ, գիտական պրոցես է ենթադրում, պետք է արվի կոնկրետ մասնագետների կողմից ու անընդհատ մասնագետի հսկողության տակ լինի։ Դա մեկանգամյա օգտագործման քարանձավ չէ, ու մենք իրավունք չունենք այն փչացնել մի քանի միլիոն դրամ կամ դոլար աշխատելու համար»,–ասաց նա։

Իսկ մշակույթի նախարարությունից վստահեցնում են` հաշվարկել են ամեն ինչ, պայմանագիր կնքելիս բծախնդիր կերպով հաշվի են առնելու բոլոր ռիսկերն ու պահանջները։

Իր հերթին` վարձակալող կողմը հավաստիացրել է, որ համապատասխան աշխատանքների արդյունքում կվերականգնվի ոչնչացվածը, իհարկե, դրա համար տասնյակ տարիներ կպահանջվեն։

Մոզրովի քարանձավում, ըստ հիմնավորման, իրականացնելու են ինչպես վերականգնողական, այնպես էլ գիտական աշխատանքներ։

Լրահոս
0