09:24 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Խոստում (The Promise)

«Խոստումը» ֆիլմում հնչող երգը «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել

© Survival Pictures, 2016
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
10310

Քրիս Քորնելի երգը հնչում է «Խոստումը» ֆիլմի ամենավերջում, երբ հայտնվում են լուսագրերը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի կոմպոզիտոր և կիթառահար, Soundgarden և Audioslave ռոք խմբերի երգիչ Քրիս Քորտենլը հետմահու առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` The Promise երգի համար, որը հնչում է համանուն ֆիլմում։

Բացի Քորնելից, «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում «Գրեմմիի» է առաջադրվել նաև Լեոնարդ Քոհենը։

«Խոստումը» հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է, որի ռեժիսորն է Թերի Ջորջը։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ներկայացվում է սիրային եռանկյունի` Կոստանդնուպոլիս մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 27-ին:

Գլխավոր թեմաներ