00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ գին. հայ նկարչի կտավը վաճառվեց 360 հազար դոլարով

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցАукцион
Аукцион - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կազմակերպված աճուրդում հայ նկարիչների ստեղծագործությունները վաճառվել են հազարավոր դոլարով։ Աճուրդի կազմակերպիչ «ԱԱԱուկցիոն» աճուրդի տունը գոհ է արդյունքից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Երևանում կազմակերպված աճուրդում ֆրանսահայ նկարիչ Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը» նկարը վաճառվեց 360 000 դոլարով։ Աճուրդի կազմակերպիչ «ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա աննախադեպ է Հայաստանում կազմակերպված աճուրդների և հայ հեղինակների աշխատանքների համար։

««Դեղին դիմակը» աճուրդի ժամանակ բարձր մրցակցություն է առաջացել, ինչի արդյունքում գինը հասել է 360 000 դոլարի»,– ասաց Գրիգորյանը։

Ստեղծագործությունը համարվում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային սյուրռեալիստական արվեստի գլուխգործոցներից մեկը։

© Леон ТутунджянԼևոն Թութունջյանի «Դեղին դիմակը»
Тутунджян Леон Желтая маска - Sputnik Արմենիա
Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը»

Ցեղասպանությունը վերապրած հեղինակի`1930թ-ին ստեղծած նկարում ամայացած բնության ֆոնին պատկերված հսկա դիմակը դիտողին «պատմում է» հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության մասին:

Մինչ Հայաստանում հասնելն ու մասնավոր հավաքածուում հայտնվելը «Դեղին դիմակը» եղել էֆրանսահայ կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի, ապա «Շապիրո» ցուցասրահի հավաքածուներում, ցուցադրվել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Այվազովսկու գաղտնիքը. ինչո՞ւ է ծովանկարիչը փոխել ազգանունը

Նկարի բարձր արժեքը, կազմակերպիչների կարծիքով, պայմանավորված է Ֆրանսիայում «Թութունջյան հիմնադրամի» գործունեությամբ և արվեստագետի գործերի նկատմամբ վերջին տարիներին կտրուկ աճող հետաքրքրությամբ։

Աճուրդում վաճառված նկարներից է նաև Արշիլ Գորկու «Գրաֆիկան»։ Ցեղասպանությունը վերապրած մեկ այլ հայ հեղինակի այս աշխատանքը վաճառվել է 50 000 դոլարով։

Նկարը 1936թ-ին ստեղծված «Ալիգորիա» շարքից է։

© Аршил ГоркиԱրշիլ Գորկու «Գրաֆիկան»
Аршил Горки из серии Аллегория - Sputnik Արմենիա
Արշիլ Գորկու «Գրաֆիկան»

Աճուրդում 8000 դոլարով է վաճառվել ժամանակակից նկարիչ Քիքիի «Բոբոն կարմիրի վրա» նկարը, որը հեղինակի համեմատաբար նոր աշխատանքներից է, ստեղծվել է 2014թ-ին։ «Բոբոները» Քիքիի (Գրիգոր Միքայելյան) ստեղծագործական ուղու յուրահատուկ այցեքարտն են, որոնք մեծ ճանաչում են բերել հեղինակին։

© Кики Քիքիի «Բոբոն կարմիրի վրա»
Кики Бобо на красном - Sputnik Արմենիա
Քիքիի «Բոբոն կարմիրի վրա»

«Սկզբում կլորներ ու եռանկյուններ էի նկարում, հետո կլորները մտան եռանկյունու մեջ, տարօրինակ բան ստացվեց, հարևանս տեսավ, ասեց՝ էս բոբո ես նկարել, էրեխեքս տեսնեն, կվախենան։ Էդպես անունը մնաց բոբո»,- իր ցուցահանդեսներից մեկի ժամանակ պատմել է հեղինակը։

1992 թվականից Քիքին ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում։

Թե ովքեր են դարձել այս և այլ հայտնի հայ հեղինակների` աճուրդի հանված գործերի նոր տերերը, աճուրդի գաղտնիությունից ելնելով, կազմակերպիչները չեն բացահայտում, բայց նշում են, որ արդյունքներից գոհ են։

Աննա Գրիգորյանի խոսքով, վաճառքի ներկայացված նկարների 1/3-ը վաճառվել է։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին «ԱԱԱուկցիոն» աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառքի են հանվել հայ նկարիչների շուրջ 4 տասնյակ աշխատանքներ, որոնց թվում են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։

Լրահոս
0