21:26 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Նադեժդա Բաբկինան Հայաստանում

Ռուսական երգի թագուհու անմոռանալի արկածները Հայաստանում. լուսանկարներ

© Служба по охране исторической среды и историко-культурных музеев-заповедеников
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
58030

ԽՍՀՄ ժողովդրական արտիստ Նադեժդա Բաբկինան Նոր տարվա արձակուրդն անցկացրել է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այդ թանգարանի շքեղությամբ հիանալու, հայ-ռուսական մշակութային կապերի ընդլայնման, ինչպես նաև Ամանորը Հայաստանում անցկացնելու նպատակով Երևանում է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Русская песня» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նադեժդա Բաբկինան: Իրեն ուղեկցող անձանց` թատրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Սոբյանինի և ՌԴ Կեմորովոյի մարզի փոխմարզպետ Ելենա Պախոմովայի հետ Բաբկինան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր:

«Ինձ դուր է գալիս, որ դուք այստեղ ապրում ու այս ամենի մասին պատմում եք սիրով ու հուզմունքով: Իմ ամենագլխավոր տպավորությունը, որ Ամանորը անցկացնում եմ Հայաստանում, որտեղ մարդիկ այն նշում են ուրախ, երգում են, ուրախանում», —իր ասել է Բաբկինան:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի, տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են հուշարձանի տարածքում` ծանոթացել մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկի պատմությանը, ապա տաճարի ներսում ունկնդրել դուդուկի անզուգական հնչյունները:

Հայկական հոգևոր երաժշտությամբ տպավորված ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան ինքն էլ կատարումով է հանդես եկել: Այցի ավարտին «Русская песня» թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը նշել է, որ առաջին անգամ է Գառնիում և ստացած տեղեկատվությունն այնքան բովանդակալից է, որ դժվարանում է խոսել տպավորությունների մասին:

 

Գլխավոր թեմաներ