00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլի» հայ դեսանտները. հայտնի է մասնակիցների երկրորդ հնգյակը. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsСевак Ханагян
Севак Ханагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մասնակիցների առաջին հնգյակում հայտնի դեմքերը շատ չէին, ապա երկրորդը հարուստ է աստղաբույլով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube-յան պաշտոնական ալիքում հրապարակվել են հետևյալ հինգ երգերը, որոնք կպայքարեն «Եվրատեսիլ 2018» մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։

Kamil Show — Puerto Rico

Իսպաներեն երգը հույզերի ու սեփական բացառիկությունը ճանաչելու խիզախության մասին է։ Kamil Show կերպարի տակ թաքնված է հայտնի հեռուստահաղորդավար և հումորիստ Արսեն Գրիգորյանը։ Աշխույժ հիթի երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, իսկ խոսքը` Արթուր Աբգարը։

Sevak Khanagyan — Qami

Հայերեն գրված քնարական բալլադը քամին ու հուշերը ցրելու կարողության մասին է, երգում է հայ, ռուս և ուկրաինացի հանդիսատեսի սիրելի Սևակ Խանաղյանը։ Երգի երաժշտությունը գրել է կատարողը, իսկ խոսքը` Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Մալոյանը։

Սևակը հայտնի դարձավ ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ երաժիշտը հիասքանչ կատարեց «Կուկուշկա» երգը։ Իսկ 2016 թվականին արտիստը գերեց «Х-ֆակտոր» նախագծի (ուկրաինական հեռուստանախագիծ) հանդիսատեսին։

Tyom — Follow The Ocean

«Հետևի՛ր օվկիանոսին» աշխույժ երգը կատարում է Տյոմը, որը հայ հանդիսատեսի սիրուն արժանացավ, երբ «Х-ֆակտոր» նախագծի նկարահանումների ժամանակ խոստովանեց, որ իրեն քասթինգի է ուղարկել տատիկը։ Մրցույթին ներկայացվող երգի բառերը գրել է Իննա Մկրտչյանը, երաժշտությունը` Գևորգ Գևորգյանը։

Angel — Heartbeat

Հայ «հրեշտակի» (թարգմանաբար հենց այսպես է հնչում Անժելա Բարսեղյանի մականունը) «սրտի» բաբախը մրցույթի պարային գլխավոր հիթը դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, իսկ խոսքերն օգնել է գրել Վահրամ Յանիկյանը։

AlternatiV — Stare At Me

AlternatiV երիտասարդների խմբի երգը պատմում է աղջկա և տղայի մասին, որոնք համակրում են միմյանց, նայում են իրար, բայց ամաչում են մոտենալ։ Երաժշտության և խոսքի հեղինակը Սարգիս Բուռնազյանն է։

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլն է, որին մասնակցում են 20 կատարող։ Երեկ ներկայացվել էին Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, «Նեմրա» խմբի, Թամար Կապրելյանի և Սուրեն Պողոսյանի երգերը։

Մասնակիցների մրցութային երգերը Youtube-ի ալիքում կհրապարակվեն մինչև հունվարի 18-ը ներառյալ։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

Լրահոս
0