00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորյանի և Մուրվանիձեի եզակի ընկերությունը. ինչ է խնդրել հայ տենորը վրացի քանդակագործից

© Sputnik / Asatur YesayantsОткрытие скульптуры посвященной Гегаму Григоряну
Открытие скульптуры посвященной Гегаму Григоряну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը միշտ վստահ է եղել, որ ավելի շուտ կմահանա, քան ընկերը` Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի և թատերական նկարիչ, բեմադրող-նկարիչ, գեղանկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեի ընկերությունը եզակի էր, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրվանիձեն` մեծ տենորին նվիրված քանդակի հեղինակը։

«Գեղամի հետ մենք ավելին էինք, քան ընկերներ, մենք եղբայրներ էինք։ Շատ տարիներ մենք միասին աշխատել ենք Մարիինյան թատրոնում. նա մենակատար էր, ես` նկարիչ։ Այդ ժամանակ մենք մեր ընկերներից մեկի հետ ապրում էինք մի բնակարանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրվանիձեն։

Վրացի նկարիչն աստվածացրել է Գրիգորյանի տաղանդն ու ձայնը։ Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն բազմիցս նշել է, որ Գրիգորյանն անկրկնելի տեմբր ունի, հիշում է երգչի ընկերը։ Անկրկնելի և եզակի է եղել նաև հայ տենորի հետ ընկերությունը, ասում է Մուրվանիձեն` մաղթելով, որ յուրաքանչյուր մարդ այդպիսի մտերմություն զգա։

«Ես ամենաշատը կարոտում են այն ժամանակները, երբ ես ու Գրիգորյանը միասին էինք ապրում։ Մեր բնակարանում շատ մարդիկ էին հավաքվում, բոլորի համար հետաքրքիր էր մեզ մոտ։ Ես կուզեի հետ տալ ժամանակը և կրկին հայտնվել այդ բնակարանում»,- խոստովանում է Մուրվանիձեն։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը - Sputnik Արմենիա
1/4
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը
© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն - Sputnik Արմենիա
2/4
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն
© Sputnik / Asatur YesayantsՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան - Sputnik Արմենիա
3/4
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն - Sputnik Արմենիա
4/4
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն
1/4
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը
2/4
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն
3/4
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
4/4
Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի բացման արարողություն

Վրացի քանդակագործը 12 տարով մեծ է Գրիգորյանից։

«Գեղամը մի անգամ կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե ես ավելի շուտ մահանամ, ապա նա ստիպված կլինի երգել իմ գերեզմանի մոտ, ուստի ավելի լավ կլինի, որ ես ավելի երկար ապրեմ ու նրա քանդակը կերտեմ», — հիշում է Մուրվանիձեն։

Մտերիմ ընկերոջ մահն իսկական հարված է եղել վրացի նկարչի համար։ Նա առանց երկար մտածելու կարճ ժամանակում նկարել է Գեղամ Գրիգորյանին նվիրված քանդակի էսքիզը։ 3 մետր 5 սմ բարձրությամբ բրոնզաձույլ թռչունը լիովին արտացոլում է մեծ երգչի ոգին, ձայնը և էությունը, վստահ է Մուրվանիձեն։

«Քանդակը պատրաստվել է հենց Թբիլիսիում, այս քաղաքը Գեղամը շատ էր սիրում։ Մայրը Թբիլիսիի հայ էր, և նրա կապն այդ քաղաքի հետ յուրահատուկ էր։ Մայրը շատ երիտասարդ տեսք ուներ, և ես հաճախ կատակով նրանց քույր ու եղբայր էի անվանում», — ասում է Մուրվանիձեն։

Վրաստանի հանդեպ սերը փոխադարձ էր, կարծում է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն։ Վրաստանում հայ տենորին սիրում էին, հատկապես նրանից հետո, երբ նա կատարեց Մալխազի` Զախարիա Պալիաշվիլու «Դաիսի» օպերայի հայտնի հերոսի դերերգը։

Հունվարի 29-ին` տենորի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է Գեղամ Գրիգորյանը քանդակը։ Այսօր Գրիգորյանը կդառնար 67 տարեկան։

Լրահոս
0