00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պատերազմը վերապրածների մասին․ ի՞նչ խոստում է տվել Նարինե Աբգարյանը

© Sputnik / Karen YepremyanПрезентация книги "Манюня" Наринэ Абгарян в Ереване
Презентация книги Манюня Наринэ Абгарян в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1990-ականների արցախյան պատերազմի մասին երեսուն պատվածքներ ընդգրկվել են մեկ գրքում, որը պատերազմը վերապրածների և զոհվածների մասին է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում ապրող հայ գրող Նարինե Աբգարյանը մեծ դժվարությամբ է գրել «Շարունակել ապրել» գիրքը, որը 1990-ական թվականների արցախյան պատերազմի մասին է։ Այդ մասին հեղինակը խոստովանել է facebook-յան իր էջում:

«Լույս տեսավ իմ նոր գիքրը։ Այնտեղ 1990-ական թվականների պատերազմը ներկայացնող երեսուն պատվածք է շարադրված։ Պատմությունները կապված են միմյանց հետ, հաջորդ պատմվածքի հերոսը հիշատակվում է նախորդում։ Գիրքը փոքր է, սակայն ես այն մեծ դժվարությամբ կարողացա գրել և խոսք տվեցի այլևս չանդրադառնալ պատերազմի թեմային։ Հարկավոր է շրջել էջն ու շարունակել ապրել՝ որպես այլ մարդ», — գրել է Աբգարյանը։

Աբգարյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին և նրանց, ովքեր օգնել են գրքի հրատարակման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ընթերցողներին: Ինչպես խոստովանել է հեղինակը՝ առանց ընթերցողների նա «ոչինչ» է։

Գիրքն արդեն վաճառվում է Մոսկվայում։ Գրաքննադատներն արդեն իրենց կարծիքներն են հրապարակել։

«Շարունակել ապրել» գրքի մեջ նկարագրված աշխարհը բոլորիդ ծանոթ կթվա։ Մենք ասես վերադառնում են գրողի հայրենի սահմանամերձ Բերդ քաղաք՝ իր քչախոս ու արժանապատվությունը բարձր գնահատող բնակիչներով, թաքնված հովիտներով ու լեռնագագաթներով, թեթևաշարժ կովերով, աշխարհի ամենահամով մրգերով, հեքիաթային փախլավայով, գեղեցիկ վայրերով», — գրել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։

© Sputnik / Andranik GhazaryanՆարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» գիրքը
Книга Наринэ Абгарян Будем жить - Sputnik Արմենիա
Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» գիրքը

Նրա խոսքով՝ գրքում մեկ պատմվածքը հյուսված է մյուսին շղթայի օղակների նման, նախորդ պատվմածքի երկրորդական հերոսը երկրորդի գլխավոր գործող անձն է դառնում, մեկի վշտից մյուսի վիշտն է խնվում ու այդպես անվերջ։ Գրքում պատերազմի վայրագությունները, սպանություններն ու այլ սարսափները ներկայացված են արցունքների, չապաքինվող վերքերի, կորուստների և հուշերի միջոցոով։

2016 թվականի նոյեմբերին Նարինե Աբգարյանը դարձավ «Յասնայա պոլյանա 2016» հերթական գրական մրցանակի դափնեկիր իր «Երկրնքից ընկավ երեք խնձոր» գրքի համար։ Նա լավագույնը ճանաչվեց «XXI դար», նաև «Ընթերցողների ընտրություն» անվանակարգերում։

Լրահոս
0