00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցու բարբառով խոսող Մերկուրովը. ինչպես հրեշտակները «վախեցրին» քանդակագործին

© Sputnik / Armenuhi MkhoyanДом-музей Сергея Меркурова. Скульптура "Горе
Дом-музей Сергея Меркурова. Скульптура Горе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի մոնումենտալիստը ոչ միայն հրաշալի քանդակներ ու քարե դիմակներ էր ստեղծում, այլև շատ լավ գրիչ ուներ։ Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում է Սերգեյ Մերկուրովի կյանքի հետաքրքիր դրվագները, որոնք «պահվում են» Գյումրիում:

Արմենուհի Մխոյան, Sputnik

Սերգեյ Մերկուրովի ստեղծած մոնումենտալ քանդակները կանգնեցվել են խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում, բայց քանդակագործի ամենահայտնի հավաքածուն նրա կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների հետմահու դիմակներն են, որոնց թիվը գերազանցում է 300-ը։ Դրանց մեծ մասի կրկնօրինակները պահվում են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որը գտնվում է Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի անմիջական հարևանությամբ։

© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. հետմահու դիմակներ
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. հետմահու դիմակներ - Sputnik Արմենիա
1/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. հետմահու դիմակներ
© Sputnik / Armenuhi MkhoyanԼենինի հետմահու դիմակը
Լենինի հետմահու դիմակը - Sputnik Արմենիա
2/4
Լենինի հետմահու դիմակը
© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. Մերկուրովի քանդակների լուսանկարները
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. Մերկուրովի քանդակների լուսանկարները - Sputnik Արմենիա
3/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. Մերկուրովի քանդակների լուսանկարները
© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ Մեկուրովի տուն–թանգարան
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
4/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան
1/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. հետմահու դիմակներ
2/4
Լենինի հետմահու դիմակը
3/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան. Մերկուրովի քանդակների լուսանկարները
4/4
Սերգեյ Մեկուրովի տուն–թանգարան

Քանդակագործ Մեկուրովի մասին շատ-շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ նա նաև գրել է:

«Մերկուրովը ոչ միայն լավ քանդակագործ է եղել, այլ նաև ուժեղ գրող: Թանգարանում ցուցադրված է մի գիրք, որը, ճիշտ է, հրատարակել է Մերկուրովի ծոռը, բայց գրել է քանդակագործը: Շատ լավ գրիչ է ունեցել ու այդ գործերին «քանդակաբար» է մոտեցել: Գիրքը նվիրված է այդ ժամանակների հայտնի մարդկանց: Հեղինակը մտադիր էր գիրքը վերնագրել «Քարե հրեշտակներ»»,- պատմում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքայի կենցաղի թանգարանի մասնաճյուղի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանը:

«Քարե հրեշտակներն» ունեն իրենց նախապատմություն: Փոքր հասակում Մերկուրովի մայրը որդուն միշտ տարել է եկեղեցի ու, ցույց տալով եկեղեցու հրեշտակների քանդակները, վախեցրել է որդուն. «Նայի՛ր, եթե քեզ լավ չպահեցիր, այս հրեշտակները քեզ կտանեն»: Եվ այդ հրեշտակները միշտ ուղեկցել են տղային:

Քանդակագործ Մերկուրովը Եկատերինա II –ի քանդակը Մոսկվայից Երևան է ուղարկել մահվան սպառնալիքի տակ - Sputnik Արմենիա
Հայկական հնարամտություն. ինչպես փախցրին Եկատերինա II–ի արձանը և թաքցրին Երևանում

Ասում են նաև, որ Մերկուրովի մոտ մահացածների հանդեպ «հետաքրքրությունը» դեռ մանուկ հասակում է զգացվել։ Նրանց տունը գտնվում էր Ալեքսանդրապոլի հին գերեզմանների մոտ, ու տղան հաճախ տանից փախչում ու գնում էր գերեզմանոց՝ տեսնելու, թե ինչպես են այնտեղ վարպետները տապանաքարեր պատրաստում: Ու այսպես Ալեքսանդրապոլի առաջին գիլդիայի վաճառականի որդու մոտ քանդակագործության հանդեպ սեր է արթնանում, ու տղան սկսում է քանդակներ անել: Հիմա էլ արդեն տղային ոգևորելու համար էին ասում. «Նայի՛ր, եթե կարողանաս շատ լավ քանդակել, ապա կթողնեն, որ եկեղեցու հրեշտակների նման քանդակներ անես»:«Հրեշտակները միշտ նրա հետ են եղել»,- ասում է Մերկուրովի տուն-թանգարանի վարիչը` ավելացնելով, որ Մերկուրովն իր նպատակասլացության շնորհիվ ոչ միայն հայտնի քանդակագործ դարձավ՝ աչքի ընկնելով իր մոնումենտալ գործերով, այլ նաև ռուսական քանդակագործության դպրոցում առաջինն էր, որ մոնումենտալիզմի մեջ օգտագործեց գրանիտը:

Մերկուրովը մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա Նախիջևանում։ Իր առաջին գործը` «օձերի պայքարը» ծաղկամանը, հենց այնտեղ է ստեղծել ու նվիրել խանի ընտանիքին, ապա ուսումը շարունակել է Կիևում: Եղել է եվրոպական շատ երկրներում: Ճիշտ է` այդ ընթացքում բացակայել է հայրենի Գյումրիից, բայց կապը միշտ պահել է՝ եկել-գնացել է նույնիսկ այն բանից հետո, երբ հայրը որդուն դուրս է արել տանից։

© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ Մերկուրով
Дом-музей Сергея Меркурова. Портрет скульптора - Sputnik Արմենիա
Սերգեյ Մերկուրով

Սոցիալիստական ուսմունքով տարված տղան Ալեքպոլ գալով` հորը՝ առաջին գիլդիայի վաճառականին սկսել է սոցիալիստական ուսմունք, կապիտալիզմ ու մարքսիզմ բացատրել: Հայրը լսել-լսել ու ասել է. «Քո ասածով, փաստորեն, այն ամենը, ինչին հասել եմ, գողությամբ եմ հասել»: Հաջորդ առավոտ ծառան մտել է Սերգեյի սենյակ և փոխանցել հոր խոսքերը։ «Գնա՛, գողի տանն արդար մարդն իրավունք չունի ապրելու»,- ասել է նա ու Սերգեյին փոխանցել մի կապոց, որի մեջ փոխնորդ է եղել ու 40 ռուբլի գումար:

Տունը, որտեղ ծնվել է Սերգեյ Մերկուրովը, 1869 թվականին կառուցել է քանդակագործի պապը՝ Ֆյոդր Մերկուրովը:

Մերկուրովը ծնվել է Ալեքսանդրապոլում 1881 թվականին նոյեմբերի 7-ին Կարինից գաղթած վաճառական Դմիտրի Ֆեոդորի և Պարֆենա Քրիստաֆորի Մերկուրովների ընտանիքում: Չնայած պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ Մերկուրովները հույն են, բայց քանդակագործը միշտ նշել է իր հայկական ծագումը, ավելին` նա հունարեն ոչ մի բառ չի իմացել, բայց շատ լավ խոսել է հայերեն, այն էլ` բարբառով: Նախնական ու արհեստագործական կրթությունը ևս ապագա քանդակագործը ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):

Քանդակագործը 1950 թվականին, որպես տան միակ ժառանգ, կառույցը նվիրել է քաղաքին, իսկ 1984 թվականին այստեղ բացվել է քանդակագործի տուն-թանգարանը: Թանգարանում ցուցադրված են Մերկուրովի աշխատանքները, նրա փաստաթղթերն ու անձնական իրերը: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ճանաչված մարդկանց՝ Լև Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Վլադիմիր Լենինի, Ալբերտ Էյնշտեյնի և ուրիշների հետմահու դիմակները: Հենց այս թանգարանում է պահվում նաև հենց նրա` քանդակագործի հետմահու դիմակը, որը ստեղծել է նրա աշակերտներից մեկը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՄերկուրովի հետմահու քանդակը
Дом-музей Сергея Меркурова. Посмертная маска и слепки рук скульптора - Sputnik Արմենիա
Մերկուրովի հետմահու քանդակը
Լրահոս
0