00:52 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Հնագետներ

Բացառիկ գտածո. ի՞նչ են հայտնաբերել իտալացի հնագետները Հայաստանի տարածքում

© Photo : provided by Artur Petrosyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
34710

Հայ–իտալական արշավախմբի անդամները 2013 թվականից ուսումնասիրում են Հրազդանի գետաբերանը։ Նրանք ուզում են մանրամասն զննել տեղանքը և հնագիտական մանրակրկիտ քարտեզ կազմել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Կոտայքի մարզի Սոլակ գյուղում հայ-իտալական արշավախմբի ուսումնասիրության ժամանակ նռան հնագույն սերմեր են հայտնաբերվել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանը։

Մասնագետներն ուսումնասիրություններ և պեղումներ են անցկացրել Բջնիում, Հրազդանում, Քասախում և Մարմարիկ գետի հովտում, իսկ նռան սերմերը հայտնաբերվել են Ուրարտուի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձանի` Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցի տարածքում իրականացված աշխատանքների ժամանակ։

«Արևելյան արվեստի ազգային թանգարանի (Հռոմ) աշխատակից, պրոֆեսոր Լորենցո Կոնստանտինին խնդրեց ուսումնասիրության համար իրեն ուղարկել բոլոր դետալները, ցավոք, նա չկարողացավ Հայաստան գալ։ Պեղումների տարածքում մենք նռան սերմեր հայտնաբերեցինք և ուղարկեցինք պրոֆեսորին», — նշեց Պետրոսյանը։

Նրա օգնությամբ հաջողվել է պարզել, որ դրանք Հայաստանի տարածքում գտնվող նռան ամենահին սերմերն են։

  • Արթուր Պետրոսյան
    Археолог, руководитель армяно-итальянской экспедиции села Солак Артур Петросян
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հնագետները Կոտայքի մրազում ուսումնասիրությունների ժամանակ
    Հնագետները Կոտայքի մրազում ուսումնասիրությունների ժամանակ
    © Photo : provided by Artur Petrosyan
  • Հնագետները Կոտայքի մրազում ուսումնասիրությունների ժամանակ
    Հնագետները Կոտայքի մրազում ուսումնասիրությունների ժամանակ
    © Photo : provided by Artur Petrosyan
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Археолог, руководитель армяно-итальянской экспедиции села Солак Артур Петросян

Աշխատանքների սկիզբը

Արշավի շրջանակում մասնագետներն ընտրել են Կոտայքի մարզի հենց այդ շրջանը, քանի որ գիտեին, որ այն մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։

«Ես և իտալացի գործընկերներս 2013 թվականին տարածքն ուսումնասիրելուց առաջ կարծում էինք, որ զանգվածային պեղումներ կսկսենք որևէ լուրջ բան հայտնաբերելուց 5 տարի հետո։ Սակայն մենք չէին սպասում, որ պեղումների արդյունքներն այդքան հետաքրքիր կլինեն, այդ պատճառով աշխատանքները ժամանակից շուտ սկսեցինք», —ասաց մեր զրուցակիցը։

Սակայն հնագետները չէին պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, քանի որ հողը տարիների ընթացքում ամբողջությամբ ծածկել էր շինության պատերը, և երկմետրանոց շերտի տակ ոչինչ չէր երևում։

Գաղտնի սենյակ

Արշավախումբը սկսեց աշխատել` առաջին հերթին ամբողջությամբ մաքրելով սենյակներից մեկը։

«Մյուս կողմից ես դեմ եմ, որ որևէ բան պեղվի և անտեր վիճակում թողնվի։ Պետք է հստակ գիտակցել, թե ինչ օբյեկտ ես պեղել։ Իսկ եթե օբյեկտի պահպանության համար պատասխանատվություն չես կրում, ապա ավելի լավ է` ոչինչ չանես և աշխատանքները թողնես ապագա սերունդներին, երբ տեխնիկական հնարավորություններ կլինեն», — պարզաբանեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` հուշարձանն իր չափանիշներով ու չափերով բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին։ Հնագետն ավելացրեց, որ դժվար է պարզել, թե ում է պատկանում հայտնաբերված շինությունը, սակայն հնագետները հույս ունեն գտնել «տիրոջը»։

«Համենայնդեպս, մեզ հաջողվեց պարզել, որ շինությունը մ.թ.ա. VIII դարի է։ Երկհարկանի «ճարտարապետական լուծումը» բնորոշ է այդ ժամանակաշրջանին։ Աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև այն ժամանակ օգտագործվող խեցեղեն, կավե տարաների բեկորներ։ Դրանք հայտնաբերվել են փլված կաղնու տանիքի տակ, որը տուժել էր հրդեհից», — ասաց մասնագետը։

Իտալացիները համոզված են, որ երկհարկանի շենք է եղել, քանի որ ներսում «գաղտնի» սենյակ կա։ Մասնագետները եզրակացրել են, որ առաջին հարկում ամենայն հավանականությամբ կարասներ են պահվել։

27х27 քառակուսի մետր տարածքով ուրարտական շինության պատերի հաստությունը 1 մ է։ Ուրարտական սեպագիր արձանագրություններից հնագետներին հայտնի է, որ Արաքս գետն անցած ու Էրեբունի ամրոցը կառուցած առաջին արքան Արգիշտին էր, և Սոլակ ամրոցը հավանաբար նույնպես կառուցվել է նրա թագավորության օրոք, երբ ամբողջ տարածաշրջանն արդեն ուրարտական ազդեցության տակ էր։

Գլխավոր թեմաներ