00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկ Մերին նվաճում է աշխարհը. ինչպես ԱՄՆ–ի Կոնգրեսի անդամները հանեցին հեռախոսները

© Sputnik / Aram NersesyanЮная канонистка Мэри Мусинян
Юная канонистка Мэри Мусинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաղանդավոր աղջիկն արդեն եղել է ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Մալթայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Ավստրիայում, Ռուսաստանում. բոլորը հիացած են Մերի Մուսինյանով։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. 11 տարեկան քանոնահարուհի Մերի Մուսինյանին հաջողվել է իր նվագով հիացնել ամերիկացի կոնգրեսականներին և ճապոնացիներին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց «Նոր անուններ» փառատոնի և ծրագրի համակարգող, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը։

Мери Мусинян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մերի Մուսինյան .«Եթե երեխաները շատ աշխատեն, հաջողությունների կհասնեն»

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Մերի Մուսինյանը 11 տարեկանում արդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մալթայի, Իսպանիայի, Ավստրիայի երաժշտական մրցույթների դափնեկիր է։ Նա ելույթ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում` Մայամիից մինչև Տոկիո, Կրասնոյարսկից մինչև Սեուլ։ Նվագել է Ջիվան Գասպարյանի, Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ։ Մասնակցել է Մաքսիմ Գալկինի «Լավագույնը» շոուին։

«Մի անգամ ԱՄՆ կատարած հերթական այցի ժամանակ Մերին ելույթ է ունեցել ամերիկյան Կոնգրեսում։ Հայկական քանոնը և դուդուկի հնչյունները (դուդուկ նվագել է մեկ այլ մասնակից Հայաստանից` խմբ.) այնքան են հիացրել կոնգրեսականներին, որ նրանք հանել են հեռախոսները և սկսել են նկարել», — ասաց Ոսկանյանը։

Մերին իր նվագով հիացրել է նաև «խիստ» ճապոնացիներին հեռավորարևելյան շրջագայության ժամանակ, որի շրջանակում այցել է Չինաստան, Ճապոնիա և Կորեա։

Մերիի ուսուցչուհին` Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, վստահ է, որ տաղանդավոր աղջիկը առաջիկայում կոնսերվատորիա ընդունվելու բոլոր հնարավորություններն ունի։

«Մերին արդեն այնպիսի ստեղծագործություններ է նվագում, որոնք երբեմն կատարում են կոնսերվատորիայի ուսանողները», — բացատրեց նա։

Մերին հյուրախաղերին զուգահեռ հասցնում է լավ սովորել, նա Երևանի 181 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի է, երաժշտական կրթությունը ստանում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։

Բացի այդ, աղջիկը հասցնում է մենահամերգներ տալ Հայաստանում։ Մերիի երկրորդ մենահամերգը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

Մերին երազում է, որ իր քանոնի ձայնը հնչի հոլիվուդյան բոլոր ֆիլմերում, և քանոնը աշխարհում տարածված գործիք դառնա։

Առաջիկայում «Նոր անուններ» ծրագրի շրջանակում Մերին հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ, Մալթա, Ֆրանսիա և Ռուսաստան։

Հատկանշական է, որ Մերի Մուսինյանն իր ընտանիքի միակ երաժիշտն է, հարազատներից ոչ մեկը չի զբաղվել երաժշտությամբ։ Քանոնը միշտ սիրել է աղջկա մայրը` Անուշ Աղաջանյանը, որը և աղջկան տարել է պարապմունքների։

Լրահոս
0