00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է նրանց կապում Արգիշտի I-ի հետ. պատմում են Vaje դուետի երաժիշտները

© Photo : Из архива дуэта VajéАрмяно-эстонский дуэт Vajé
Армяно-эстонский дуэт Vajé - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Vaje խմբի անդամներ Ստեֆանն ու Հանսը եվրոպական բեմեր են նվաճում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նրանք պատմել են իրենց երաժշտական գործունեության և «Եվրատեսիլին» մասնակցելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ Ստեֆան Հայրապետյանի և էստոնացի Հանս Նոորմեթսի դուետն Էստոնիայում մասնակցել է «Եվրատեսիլ 2018» նախընտրական փուլին։ Խումբը ելույթ է ունեցել Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ին պատկերող շապիկներով։ Այդ մասին խմբի մասնակիցները պատմել են Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ցավոք, տղաներն առաջին տեղը չզբաղեցրին, որպեսզի մայիսին Էստոնիան ներկայացնեին Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթում, բայց հասցրին գերել հանդիսատեսի սիրտը։

«Էստոնիայում «Եվրատեսիլի» ազգային նախընտրական փուլի եզրափակիչում մենք հանդես եկանք հայ դիզայներների շապիկներով, որոնց վրա պատկերված էր Ուրարտուի արքա Արգիշտի I-ը»,- ասաց Ստեֆանը։

Երաժշտական կյանք

Ստեֆանը երաժշտական ընտանիքից է, նրա քույրը` Ստեֆանյան, նույնպես երգչուհի է։ Հանսը կիթառ է նվագում, իսկ Ստեֆանը երգում է խմբի հեղինակային երգերը։ Երկուսն էլ Վիլյանդիից են` Էստոնիայի հարավային մասից։

«Երկուսս սկսել ենք երաժշտությամբ զբաղվել 6 տարեկանից, բայց էլեկտրոնային պարային երաժշտությունն ավելի հոգեհարազատ դարձավ մի քանի տարի առաջ», — պատմեց խմբի հայ մասնակիցը։

© Photo : из архива дуэта VajéVaje դուետ
Армяно-эстонский дуэт Vajé - Sputnik Արմենիա
Vaje դուետ

Ստեֆանը նշեց, որ հայրը 17 տարեկանում է Էստոնիա տեղափոխվել, ռեստորանային բիզնես է հիմնել և որոշել է մնալ երկրում։

Դեպի Եվրատեսիլ

«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի ազգային նախընտրական փուլին Ստեֆանն ու Հանսը որոշել են մասնակցել, երբ նրանց հետ կապ է հաստատել պրոդյուսերը։ «Ինչո՞ւ ոչ»,- մտածել են տղաները։

«258 այլ երգերից ընտրեցին մեր «Laura» երգը։ Ազգային փուլի եզրափակիչում մենք 3-րդ տեղը զբաղեցրինք, սակայն լավ արդյունք ենք համարում դա, քանի որ մասնակիցների մակարդակը շատ բարձր էր», — նշեց Ստեֆանը։

Ինչ վերաբերում է խմբի յուրօրինակ անվանը, ապա, ինչպես բացատրում են տղաները, Vajé-ն տառերի համակցություն է, ինչը նշանակում է «հայերենն ու էստոներենը Վիլյանդիից» (Armeenia keel ja Eesti keel Viljandist)։

© Photo : Из архива дуэта Vajé Vaje դուետ
Армяно-эстонский дуэт Vajé - Sputnik Արմենիա
Vaje դուետ

Էստոնիա-Հայաստան

Պատասխանելով հարցին` արդյո՞ք մտադիր են Հայաստանում ելույթ ունենալ, երաժիշտները նշեցին, որ «մեծ հաճույքով համերգային ծրագրով հանդես կգային Հայաստանում»։

«Հայերեն երգեր ունենք, բայց դեռ չենք թողարկել, մենք կցանկանայինք համագործակցել հայ պրոդյուսերների և երգիչների հետ։ Յուրահատուկ բան կլինի, օրինակ, եթե մենք Հայաստանում կարողանանք տեսահոլովակ նկարահանել, Էջմիածնի, Գառնիի կամ այլ տեսարժան վայրերի ֆոնին», — համոզված են Ստեֆանն ու Հանսը։

Հայ-էստոնական խումբը բաց է համագործակցության համար և համատեղ աշխատանքի համար ճիշտ մարդկանց է փնտրում։ Իսկ այժմ տղաները նախապատրաստվում են նոր երգի շնորհանդեսին, որը տեղի կունենա ապրիլին։

Լրահոս
0