04:46 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
25510

Հայ էստրադային երգիչներ Էրիկն ու Իվետա Մուկուչյանը լավագույններն են` «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Իվետա Մուկուչյանը, իսկ լավագույն երգիչ` Էրիկը։  ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված այս մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ`մարտի 31-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հատուկ մրցանակների են արժանացել Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, «Մշակութային կանգառ» ծրագիրը, Գայա Արզումանյանը, Արտակ Կիրակոսյանը, Սիրուշոն, Ավետ Բարսեղյանն ու Ռիտա Սարգսյանը, Ջազի հայկական ասոցիացիան, Հանրային հեռուստաընկերությունը և Արթուր Գրիգորյանը:

Դատելով Instagram-ում տեղադրած նկարներից` «Լավագույն երգչուհի» ճանաչված Իվետա Մուկուչյանը հիասքանչ տեսք է ունեցել, նաև` 20–ականների հետաքրքիր սանրվածք։

 

Իսկ լավագույն երգիչն իր ոգևորությունն արտահայտել է Instagram–ի նկարը մակագրելով հետևյալ կերպ. «Սրտանց շնորհակալ եմ ՀՀ Մշակույթի Նախարարությանը, իմ գործընկերներին ու բոլոր երկրպագուներին ինձ համար այս կարևոր «Տարվա Լավագույն Երգիչ» մրցանակի և Ձեր բարձր գնահատականի համար»։

 

Այլ անվանակարգերում հաղթողներ էին՝

  • Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ` «Հովեր» պետական երգչախումբ
  • Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ` կատարող վոկալ-Լիպարիտ Ավետիսյան
  • Դասական ժանրում տարա լավագույն երաժիշտ կատարող գործիքային ժանրում` Դիանա Ադամյան
  • Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ` Հայկ Մելիքյան
  • Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վերդի «Ռեքվիեմ»
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ` Գյումրու ժողգործիքներ պետական նվագախումբ
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող վոկալ`Վարդան Բադալյան
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող գործիք`Նորայր Գափոյան
  • Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ` Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ`«Քեզ եմ հիշում»
  • Ժողովրդական ժանրում լավագույն համերգային նախագիծ` Կամո Սեյրանյան
  • Լավագույն ռոք խումբ` Nemra
  • Լավագույն փոփ խումբ` «Արցախի ձայներ»
  • Լավագույն ալբոմ` Yellow Stones` «Զարմանալի և անսովոր»
  • Լավագույն տեսահոլովակ` Հայկո`«Սիրո հավերժ քաղաք»
  • Լավագույն դուետ`Արամ mp3 և 3.33`«Սկսում ենք»
  • Տարվա հայտնություն` Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան
  • Լավագույն համերգային նախագիծ`Հայկո `«Սիրո հավերժ քաղաք»
  • Տարվա հիթ` Գարիկ և Սոնա`«Լուսին»։ Մրցանակը հանձնվեց Աննա Էլբակյանին։

Գլխավոր թեմաներ