00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին

© Sputnik / Лев РыжковМариам Мерабова и Сати Геворгян
Мариам Мерабова и Сати Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհի Սաթենիկ Գևորգյանն արդեն հասցրել է հիացնել «Ты супер!» միջազգային երգի մրցույթի երկրորդ եթերաշրջանի ժյուրին ու հանդիսատեսին։

Sputnik, Լև Ռիժկով

Էկրանին հայտնվելուց առաջ Սաթին հանդիպել է հայտնի հայրենակցի՝ ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ։ Հանդիպումն անմոռանալի է եղել և՛ Սաթենիկի, և՛ Մարիամի համար։ Երիտասարդ գյումրեցին իր տաղանդով ապշեցրել է աստղին։

Участница Второго Международного вокального конкурса Ты супер! от Армении Сатеник Геворгян. - Sputnik Արմենիա
«Ты супер!» նախագծի ընտրական փուլն ավարտվեց. կշարունակի արդյոք հայ մասնակիցն իր հաղթարշավը

Փորձում ենք ջազ երգել

Աստղի հետ հանդիպումից առաջ Սաթին մի փոքր հուզվում էր, թեև փորձում էր դա թաքցնել։ Հետո Սաթին խոստովանեց, որ վաղը նրա ծննդյան օրն է. տասնհինգ տարեկան է դառնում։ Ու լեգենդար Մարիամի հետ հանդիպումն ամենալավ նվերն է։ Ամեն դեպքում այս հանդիպումը հաստատ կհիշի ամբողջ կյանքի ընթացքում։

Ստուդիան, որտեղ Մարիամ Մերաբովան իր երաժիշտների հետ փորձեր է անում ու ձայնագրվում, Կրասնայա Պրեսնայի տներից մեկի նկուղային հարկում է։ Տարածքը հարմարավետ է ու հետաքրքիր ձևավորում ունի։ Մտնելուց առաջ հյուրերն անպայման բախիլներ են հագնում։

Մարիամը գրկաբաց ընդունեց երիտասարդ հյուրին, միանգամից ուղեկցեց ստուդիա։ Երկու երգչուհիներն էլ հարմար տեղավորվեցին փափուկ աթոռներին։

«Դո՛ւ էլ, ե՛ս էլ ժողովրդական երգեր ենք երգում, — ասաց Մարիամ Մերաբովան, — չէ որ ջազը նույնպես ժողովրդական, ազգագրական երգ է։ Այն հիմնվում է հին երգերի վրա։ Ուշադիր լսիր Ջորջ Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերայի հայտնի Summertime-ը։ Դա նույնպես ժողովրդական երաժշտություն է, չէ՞»։

Մարիամը որոշեց Սաթիին ջազ երգել սովորեցնել, բայց աղջկան չհաջողվեց առաջին անգամից ըմբռնել ջազային ստանդարտների էությունը։ Նա սովոր է ժողովրդական երգացանկին, որն ավելի մեղմ է, երգեցիկ, ու նրա համար դժվար էր առաջին անգամից ընտելանալ ջազի կտրատված ռիթմին։ Անծանոթ անգլերենն էլ ավելի խճճեց իրավիճակը։

© Sputnik / Лев РыжковՄարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը - Sputnik Արմենիա
1/2
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը
© Sputnik / Лев РыжковՄարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը - Sputnik Արմենիա
2/2
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը
1/2
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը
2/2
Մարիամ Մերաբովան ու Սաթենիկ Գևորգյանը

Այ քեզ հրաշք

Սակայն իզուր չէ, որ Սաթի Գևորգյանը հասել է բարդ վոկալային մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։ Այո, նրան չհաջողվեց ջազ երգել, բայց երբ Մարիամն առաջարկեց հյուրին ժողովրդական երգի անցնել, Սաթին ցույց տվեց իր ձայնի հզորությունը։

Մարիամ Մերաբովան չթաքցրեց զարմանքը։ Նա կախարդվածի պես լսեց աղջկան, և երբ Սաթենիկը վերջացրեց, ջազային աստղը միայն ասաց․ «Այ քեզ հրաշք»։

Մարիամը Սաթիին խորհուրդ տվեց երգել տաճարում, վանքում կամ եկեղեցում և զգալ՝ ինչ յուրահատուկ ձևով կհնչի այնտեղ նրա ձայնը։

«Ես Էջմիածինում եմ երգել», — համեստորեն խոստովանեց Սաթին։

«Ինչ հետաքրքիր է։ Ժամանակին ինձ այնտեղ կնքել են», — ասաց Մարիամ Մերաբովան։

Участница второго сезона шоу Ты супер! от Армении Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութ

Ջազային երգչուհին կիսաեզրափակիչ անցած երգչուհուն բազում խորհուրդներ տվեց։ Օրինակ` որ մարդ միշտ պետք է լսի իր հոգու ձայնը։

«Եթե մարդը զբաղվում է երաժշտությամբ, այլ ոչ թե շոու-բիզնեսով, ապա նա կարող է իր ունակությունները փորձել ամենատարբեր ոճերում, — ասաց Մարիամը, — ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կստացվի։ Սակայն առանց հոգևոր զարգացման ոչինչ չի ստացվի։ Մասնագիտությունը զարգանում է առաջին հերթին ոչ թե երգի վարժություններով, այլ քո կենսակերպով, քո մտքերով։ Թե ինչպես ես հասկանում աստվածային օրենքները։ Այդ ժամանակ ձայնն ինքն է քեզ մոտ գալիս։ Հենց այս է գլխավորը, այլ ոչ թե այն, թե քանի բաժանորդ ունես Instagram-ում»։

Մարիամը խոստովանեց, որ Հայաստանը հոգևոր լարվածությունը թոթափելու վայր է։ Մերաբովան Սաթենիկ Գևորգյանին հաղթանակ մաղթեց կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա այսօր` ապրիլի 7-ին։

Լրահոս
0