21:09 13 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD488.68
  • GBP629.86
  • EUR549.03
  • RUB7.21
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը

Գեղարքունիքի գաղտնիքը. ինչպես ռուսաստանցի բարերարը իսկական գանձեր գտավ հայկական գյուղում

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
129230

Հայաստանի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող փոքրիկ կիսավեր ժամատունը երևի ոչ մեկին չէր հետաքրքրում։ Ոչ մեկին, բացի այդ գյուղի նախկին բնակչին, որը հիմա ապրում է Ռուսաստանում։ Նա վաղուց էր ուզում վերականգնել ժամատունը, բայց մտքով անգամ չէր անցնում, որ արդյունքում շուրջ 300 հնագույն խաչքար ու տապանաքար է հայտնաբերելու։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Երևանից մինչև Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղ կարելի է հասնել 2.5 ժամում։

Գյուղի ժամատան վերականգնման աշխատանքների արդյունքում այստեղ մի քանի շաբաթ առաջ հայտնաբերած խաչքարերն ու տապանաքարերը պետք է սեփական աչքերով տեսնել։ Հնագետներն այստեղ դեռ չեն եկել, ինչ-որ բանի են սպասում։ Իսկ մենք սպասել չէինք կարող։

Բացառիկ գտածոների հետ կապված պատմությունը մեզ խոստացավ պատմել քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, որի ծնողները ծնունդով Ներքին Գետաշենից են։ Կարենի հետ պայմանավորվեցինք հանդիպել հենց գյուղում։

Արդեն առավոտից անգործ գյուղացիների մի փոքր բազմություն էր հավաքվել ժամատան տարածքում։ Մայրաքաղաքի պետհամարանիշներով ամենագնացը տեսնելով` նրանք մի փոքր մտահոգվեցին։

— Դուք եկել եք, որ մեր խաչքարերը վերջապես ուսումնասիրե՞ք, — լսեցինք միանգամից մի քանի կողմից (հավանաբար այստեղ վաղուց են սպասում հնագետներին)։

— Ոչ, մասնագետները դեռ նախարարության թույլտվությանն են սպասում։ Խոստացել են շուտով զբաղվել ձեր գտածոներով, — փորձեցի սպառիչ պատասխան տալ ես։

— Իսկ դուք ովքե՞ր եք։

— Մենք լրագրողներ ենք, ուզում ենք աշխարհին պատմել ձեր գյուղի գանձերի մասին։

— Հաա… լրագրողներ…, — բազմանշանակ ասաց ինչ-որ մեկը։

— Աղջիկ ջան, եթե լրագրողներ եք, այդ ճանապարհն էլ նկարեք, տեսեք` ինչ վատ վիճակում է։ Ոչ ոք չի պատրաստվում նորոգել, — անմիջապես ավելացրեց հաստ բեղերով պապիկը։

Այդ պահին մեքենայով մոտեցավ Կարենը։ Կարճ ողջույնից հետո անմիջապես գործի անցանք. Կարենը շատ հետաքրքիր էքսկուրսավար էր։

  • Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերն ու տապանաքարերը
    Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերն ու տապանաքարերը

1 / 19
© Sputnik / Asatur Yesayants
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը

Քարի վրա պատկերված դարաշրջան

Մոտ 300 հնագույն խաչքարերն ու տապանաքարերը պատահաբար հայտնաբերելու պատմությունը հոլիվուդյան սցենարի է արժանի, բայց նախքան դրան անդրադառնալը մի քանի խոսք ասենք արտասովոր ճակատագիր ունեցող գյուղի մասին։

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Արգիճի գետի ափին է։ Նախկինում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։ Հենց նա է կառուցել հիանալի Կոթավանք եկեղեցին։ Գյուղը, ինչպես և բուն վանքը, շատ է տուժել թուրքական ցեղերի հարձակումներից։ Հայտնի է, որ XVI-XIX դարերում այս տարածքում հիմնականում քրդական ցեղեր են ապրել։ Սակայն արդեն 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատվել են Ալաշկերտի հայերը (Արևմտյան Հայաստան, ժամանակակից Թուրքիայի տարածք)։

Գաղթականները, տեսնելով, որ գյուղում գործող եկեղեցի չկա (Կոթավանքը վերականգնվել ու սկսել է գործել միայն մի քանի տարի առաջ), որոշել են փոքրիկ ժամատուն կառուցել։

— Այստեղ, — խաչքարներով պատված տարածքն է ցույց տալիս անում Կարենը, — ժամատուն կարմ, որը 1830-ականներին էր կառուցվել։ Երբ մեր նախապապերը եկան Ալաշկերտից, որոշեցին սրբատեղի կառուցել, որպեսզի մոմ վառելու և աղոթելու տեղ ունենան։ Որևէ մեկն այդ փայտե տանիք ունեցող շինությունը պատմամշակութային արժեք չէր համարում։

Ժամատունը գործել է մինչև 1930-ականները։ Խորհրդային տարիներին, ինչպես մի շարք այլ վանքեր, այն որպես պահեստ են օգտագործել։

— Կիսավեր վիճակում էր, և բարերարը որոշեց նորը կառուցել։

Խոսքը ռուսաստանցի բարերարի մասին է (անունը չեն նշում), որը ծնունդով Ներքին Գետաշենից է։ Նա վաղուց է ուզել վերականգնել հարազատ գյուղի կիսավեր ժամատունը։

— Երբ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստացավ, և մոտ մեկ ամիս առաջ սկսվեց շինարարությունը, հանկարծ պարզվեց, որ այդ պարզունակ ժամատունի պատերը հնագույն խաչքարերից է կառուցված։ Ավելի ուշ արդեն հողի տակից խաչքարների և բացառիկ տապանաքարերի մի ամբողջ շերտ ի հայտ եկավ, — ոգևորությամբ պատմում է Կարենը։

Շինարարության տարածքում շարքերով սալիկներ են շարված, որոնց թվում բավական հազվագյուտ ժայռախաչքարեր կան։ Իմ զրուցակցի խոսքով, շուրջ 270 նմուշ է հայտնաբերվել։

— Մի քանի նմուշ լուսանկարեցի և ուղարկեցի մասնագետներին։ Այս պարզունակները թվագրվում են V-VII դարերով։ Տեսնո՞ւմ եք` բավականին պարզ տեսք ունեն։ Իսկ այստեղ արդեն ասեղնագործ խաչքարերն են, որոնք ավելի կատարյալ տեխնիկա ունեն։ Դրանց վրա կարող ենք տեսնել «XIV-XV դարեր» գրությունը։

— Ստացվում է, որ այս հարուստ հավաքածուի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտե՞ր։

— Այո, դրանց մասին հիշատակումներ չկան պատմական աղբյուրներում։ 1908 թվականին Լալայանցը բավականին լուրջ ուսումնասիրել է գյուղը, բայց մի բառ անգամ չի գրել խաչքարերի մասին։ Այսինքն, այդ տարածքը երբեք չի ուսումնասիրվել, և այդ քարե սալիկների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում թագով ու ձեռքերը կրծքներին խաչած կանանց և տղամարդկանց պատկերներով տապանաքարերը։ Կասկած չկա, որ ժամանակին այստեղ թագավորական կամ իշխանական գերեզմանոց է եղել։

— Չէ՞ որ այս գյուղը ժամանակին Գեղարքունիքի իշխանների նստավայրն է եղել։ Կոթ գյուղի հիմնումը կապված է Գրիգոր Սուպան II իշխանի անվան հետ, — նշում է զրուցակիցս։ — Սա շատ հետաքրքիր վայր է, որը գտնվում է մետաքսի ճանապարհի խաչմերուկում։ Այն պատմականորեն կարևոր առևտրային հանգույց էր, և կարծում եմ, որ այստեղ ուսումնասիրելու շատ հետաքրքիր բաներ կան։

Մինչև Կարենը պատմում էր գյուղի պատմությունը, մեզ մի երիտասարդ տղա մոտեցավ։

— Այնտեղ նաև քար կա, որի վրա ձկան պոչով աղջիկ է պատկերված, — ասաց նա։

Մենք գնացինք նրա հետևից։ Իսկապես, ճանապարհի մյուս կողմում քարեր կային, որոնց վրա կենդանիներ և թռչուններ էին պատկերված։ Որոշ պատկերներ շատ լավ են պահպանվել, և սալիկներից մեկի վրա պարզ երևում է ջրահարսը։ Անկասկած, այդ նմուշները նախաքրիստոնեական դարաշրջանին են պատկանում։ Ինչպես ավելի ուշ պատմեց մեզ Կարենը, դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում այստեղ ջրի պաշտամունք է եղել։

Նա համոզված է, որ սա դեռ սկիզբն է, և պեղումները կարող են ավելի լուրջ բացահայտումների հանգեցնել։

— Չի բացառվում, որ ժամանակին այստեղ ժայռափոր վանք է եղել։ Այսինքն կարծում եմ` մինչև XII-XIII դարն այստեղ այսպես, թե այնպես գործող վանք է եղել կամ դրա նման որևէ բան, որի հիմքի վրա մեր նախապապերը ժամատուն են կառուցել։

Полуразрушенная часовня в селе Неркин Геташен
© Photo : Karen Hovhannisyan
Կիսավեր ժամատունը

Իսկ թե իրականում ինչ է եղել այդ տարածքում, կարող են ասել միայն մասնագետներն ուսումնասիրելուց հետո։ Իսկ մենք պարզապես ուզում ենք հիշել, որ Ներքին Գետաշենից քիչ հեռու խաչքարերի գերեզմանով հայտնի Նորատուս գյուղն է։ Այդ գերեզմանոցն ամենամեծն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում (այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրեց Ջուղայի խաչքարների գերեզմանը)։

Ինչ վերաբերում է Ներքին Գետաշեն գյուղին, ապա այստեղ հսկայական թվով խաչքարեր կան։ Ասում են, որ նման քար, առանց բացառության, կա յուրաքանչյուր տանը։ Ով գիտե, գուցե այս վայրը կկարողանա գերազանցել Նորատուսի ռեկորդը։ Այսպես, թե այնպես, Sputnik Արմենիան ուշադիր հետևելու է նորություններին և իր ընթերողին է ներկայացնելու բոլոր մանրամասները։

Գլխավոր թեմաներ