00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ խռովարարը. հայտնի գեղանկարիչ Մինասը նույնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտավներ ստեղծում

© Photo : provided by Narek AvetisyanМинас с сыном Нареком
Минас с сыном Нареком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործություններն ավելի լավ ենք ճանաչում, քան հենց նկարչին։ Նա սուր հումորով ու արդարության զգացումով մարդ էր։ Հոր մասին պատմում է նրա կրտսեր որդի Նարեկ Ավետիսյանը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մինաս Ավետիսյանի երկու որդիներն ու հինգ թոռն էլ փոքր ժամանակ սիրում էին նկարել, սակայն միայն կրտսեր որդին` Նարեկն է լրջորեն գեղանկարչությամբ զբաղվում։ Եվ փոքր թոռնուհին է դեռ տարված նկարչությամբ։ Նարեկի ստեղծագործությանը Sputnik-ը դեռ առանձին կանդրադառնա։ Այս նյությում Նարեկ Ավետիսյանը կներկայանա որպես իր հոր որդի։ Ի դեպ` Նարեկը նրան երբեք հայր չի անվանում, միայն Մինաս։

Аршил Горки и Фиорильо Ла Гуардия на открытии Федеральной картинной галереи (27 декабря 1935). Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

Տղան հինգ տարեկան էր, երբ Մինասը մահացավ։ Նրա մասին հիշողությունները միախառնվել են բազմաթիվ կարծիքների, տպավորությունների ու այլ մարդկանց հիացմունքի հետ։

«Կարծում եմ` եթե Մինասին հայր անվանեմ, ապա կընդգծեմ, որ նա «իմն» է, ու դրանով կարող եմ վիրավորել զրուցակցիս։ Մինասը բոլորինն է», — համոզված է նկարիչը։

Նարեկի ամենավառ հիշողություններից է հոր «աննուղակի» նվերը։ Մի անգամ Միանսը նոր ֆլոմաստերներ էր գնել ու թողել քնած ձևացնող որդու մահճասեղանի վրա։ Նկատելով, որ տղան քնած չէ, Մինասը ձևական տոնով դիմեց կնոջն ու ասաց, որ իր համար շատ թանկարժեք ու որակյալ ֆլոմաստերներ է գնել, որոնցից ոչ ոք չունի, ու նա ամբողջ օրը նկարելու է դրանցով։ Այդ ժամանակ Նարեկը, որն արդեն նկարչությամբ էր տարված, լսելով ծնողների խոսակցությունն` աննկատելիորեն վերցրեց ֆլոմաստերներն ու նորից քնած ձևացավ` գրկելով թանկարժեք «մրցանակը»։

Մինասը, վերադառնալով սենյակ ու տեսնելով որդու ֆլոմաստերները, նույն ձևական տոնով ասաց` «Տես, իրեն է վերցրել ֆլոմաստերները։ Լավ, թող իրեն լինի»։

Նարեկը գանձի պես էր պահում ֆլոմաստերներն ու հազվադեպ էր հորը տալիս։

Հայրենասիրական հայացքներն ու սոցիալիստական ռեալիզմից հրաժարվելու հանգամանքը Մինասին դարձրէլ էին գրեթե «ժողովրդի թշնամի», իսկ ավելի ճիշտ` կոմունիստական կուսակցության։ Կուսակցությունը ուշադիր էր Մինասի նկատմամբ ու երբեմն նրա կյանքը դժոխքի էր վերածում։ Երբեմն` ուղղակի իմաստով։

Մի անգամ Նոր տարուն ընտանիքը գյուղ էր գնացել։ 1972 թվականի հունվարի մեկի գիշերը Մինասի վարպետանոցում խոշոր հրդեհ եղավ, մոտ 300 կտավ այրվեց։ Հրշեջներն այդպես էլ չեկան. իբր այդ գիշեր նրանք հարբած էին։

«Ասում են` հրդեհից հետո ընկճված էր, սակայն միևնույն է` նույն մարդն էր մնում: Երբ կուսակցությունն առաջարկեց նրան այրված արվեստանոցի փոխարեն նորը կառուցել, նա պահանջեց որ այն լինի երկհարկ ու բարձր առաստաղով», — ասում է Նարեկը։

Աշխարհահռչակ նկարիչ Արշակ Սարգսյանը ցույց է տալիս ժայռի վրա գտնվող իր էկզոտիկ արվեստանոցը - Sputnik Արմենիա
Ժայռերը օգնում են հայ նկարչին. Արշակ Սարգսյանի ապակյա թագավորությունը

Բարձր առաստաղով նույն արվեստանոցում այսօր ստեղծագործում է նաև Նարեկը։ Այն կառուցել են 1960-ականներին, այն տանը, որտեղ Մարտիրոս Սարյանի խնդրանքով Երևանի քաղաքապետարանը Մինասին բնակարան էր հատկացրել։ Տունը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա։ Դա նույնպես Մինասի համար կատակելու առիթ էր։

«Ինձ հարմար են բնակեցրել` հենց իրենց քթի տակ», — ասում էր նա` նկատի ունենալով ՊԱԿ-ին, որը նույն փողոցի վրա էր գտնվում։

Հայկական մտավորականության ներկայացուցիչները հաճախ էին հավաքվում Մինասի մոտ ու տարբեր հարցեր քննարկում։ Հաճախ այդպիսի օրերին Մինասը բարձրացնում էր բաժակն ու ասում. «Փառք կոմունիստական կուսակցությանը»։ Հյուրերը շփոթության մեջ էին ընկնում` «Մինաս, քեզ ի՞նչ եղավ»։ Իսկ նա ծիծաղում էր, իբթ թող լսեն, հանգստանան, մեկ է գաղտնալսում են իրեն։

Մի անգամ հեթական այդպիսի երեկոյի ժամանակ ծխախոտը բերանին մի տղամարդ մտավ։ Ոչ ոքի վրա չնայելով` նա երկրորդ հարկ բարձրացավ ու սկսեց պատի միջով լարեր անցկացնել։ Իհարկե, նրան հարցրին` ինչ է անում։ Նա շփոթվեց ու ասաց, որ հարևաններն են խնդրել իրեն լարեր անցկացնել, նա ուրիշ ոչինչ չգիտի։

«Նրան հանգիստ թողեցին, այդ մարդը տեղադրեց լարերը, սակայն նրա գնալուն պես Մինասն ու ընկերները հանեցին դրանք։ Մինասը համոզված էր, որ լարրեը գաղտնալսելու համար էին», — ասում է Նարեկը։

© Photo : provided by Narek AvetisyanՆարեկ Ավետիսյանը`Մինասի կտավի ֆոնին
Художник Нарек Аветисян на фоне портрета Минаса - Sputnik Արմենիա
Նարեկ Ավետիսյանը`Մինասի կտավի ֆոնին

Մինասի ճակատագիրը ողբերգական էր. 46 տարեկանում անվանի նկարիչն ընկավ տաքսու տակ ու մահացավ։ Շատերը կարծում են, որ վթարը ծրագրված էր, ու Մինասին սպանել են։ 

«Ես ու եղբայրս հասկանում ենք, որ ամեն ինչ սարքած էր։ Մինասն այն ժամանակվա ղեկավարների համար ավելորդ ու վտանգավոր մարդ էր», — նշում է Նարեկը։

Սակայն նրա մայրը (Մինասի այրին` նկարչուհի Գայանե Մամաջանյանը, մի քանի ամսից 75 տարեկան կդառնա) շատ խաղաղ կին է, ասես այլ աշխարհից լինի։ Նա այդպես էլ չհավատաց, որ ինչ-որ մեկը կարող էր սպանել Մինասին, քանի որ նա ոչ ոքի վատություն չէր արել, ոչ ոքի չէր խանգարել։

«Ուրիշներին խանգարող» խռովարար Մինասն արդեն գրեթե կես դար է չկա։ Ու նա հիշողության մեջ է մնացել հենց իր ըմբոստության շնորհիվ` և՛ կյանքում, և՛ արվեստում, նաայդպես էլ չընդունեց, որ հայրենիքից ավելի թանկ արժեք կարող է լինել։

Լրահոս
0