00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դիցուհու անհավանական ճանապարհորդությունը. Անահիտին կարող է փրկել Տիգրան Մեծը

Բաժանորդագրվել
Հայտնի է, որ Լոնդոնի Բրիտանական թանգարանի հունահռոմեական սրահում կնոջ բրոնզե գլուխ կա` հետևյալ գրառումով. «The Satala Aphrodite»։ Փորձագետներից շատերը վստահեցնում են, որ դա սիրո ու պտղաբերության աստվածուհի Անահիտի քանդակի մի հատվածն է։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բրիտանական թանգարանի հայ այցելուներից յուրաքանչյուրը փորձում է բազմաթիվ սրահներում նախևառաջ գտնել The Satala Aphrodite գրառումով բրոնզե գլուխը, որը թվագրվում է մ.թ.ա. 200-100 թվականներով։ Շատերը պնդում են, որ դա հայկական դիցաբանության պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի Անահիտի քանդակի գլուխն է։

Մայր աստվածուհու պատկերը քաջ ծանոթ է հայերին. այն պատկերված էր հին նմուշի 5 հազարանոց թղթադրամի վրա։ Բացի այդ, Անահիտին է նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին ոսկյա հուշադրամը, որը 25 հազար դրամ անվանական արժեք ուներ ու թողարկվել էր 1997 թվականին։ Աստվածուհու քանդակի պատճենը ցուցադրվում է Երևանի պատմության թանգարանում։

CC BY-SA 4.0 / Yerevantsi / A copy of the head of a bronze head of Anahit/Aphrodite (cropped)Անահիտ աստվածուհու քանդակի պատճենը
Копия головы бронзовой богини Анаит / Афродиты - Sputnik Արմենիա
Անահիտ աստվածուհու քանդակի պատճենը

Իրականում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե որ ժողովրդին է պատկանում Սադաղի (հին Սատալա, Երզնջան (Երզնկա) ժամանակակից քաղաքի մոտակայքում) մոտ հայտնաբերված գլուխը։ Բանն այն է, որ այդ հողը հիմա Թուրքիայի տարածքում է, իսկ ժամանակին Հայաստանի մի մասն է եղել։

Այո, մի կողմից բրոնզե գլուխը ուշ հելլենիզմի ստեղծագործություն է, բայց մյուս կողմից էլ` Հայաստանում մ. թ.ա. I դարից մինչև մ.թ. III դար գլխավոր աստվածուհի Անահիտը մեծ սեր է վայելել։ Նրա պաշտամունքը տարածում է ստացել կռապաշտության ու հելլենիզմի ժամանակաշրջանում։ Նրան բազմաթիվ տաճարներ են նվիրել։ Հայկական համառոտ հանրագիտարանի համաձայն` աստվածուհու գլխավոր սրբավայրը եղել է հենց Երզնկա քաղաքի գլխավոր տաճարում։ Հենց այդ պատճառով էլ գավառը կոչվել է Անահիտական։

Պետք է նշել, որ մ.թ. ա. 34 թվականին հռոմեական զորապետ Մարկ Անտոնիի զինվորները թալանել են տաճարը ու իրար մեջ կիսել ոսկե քանդակը։ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական տաճարներ են եղել նաև Արտաշատում, Արմավիրում, Բագարանում…

Թուրք գյուղացու անգին գտածոն

Քանդակի գլուխը 1872 թվականին գտել է մի թուրք գյուղացի։ Թերևս, չկարողանալով ըստ արժանվույն գնահատել գտածոն, նա փոքր գումարի դիմաց վաճառել է քաղաքաբնակ կոլեկցիոներին։

Հետո ձեռքից ձեռք անցնելով` բրոնզե գլուխը հայտնվել է իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելլանիի մոտ, որը վաճառել է Բրիտանական թանգարանին։ Որոշ ժամանակ անց պատկերասրահին են նվիրել նաև գործվածքը սեղմող ձախ ձեռքը։ Ամենայն հավանականությամբ, դա ևս գտել է հենց նույն գյուղացին նույն այն վայրից, որտեղից գտել էր գլուխը։

© Public domain / Central Bank of ArmeniaԱնահիտի պատկերը
5000-драмовая банкнота, образца 1995 года - Sputnik Արմենիա
Անահիտի պատկերը

Այդ ստեղծագործությունը Բրիտանական թանգարանում ցուցադրում են հունահռոմեական սրահում հետևյալ գրառումով. «Պաշտելի Անահիտայի քանդակի գլուխը, տեղացի աստվածուհու` Աֆրոդիտեի կերպարով։ Մեր թվարկությունից առաջ 200-100 թվականներ։ Փոքր Ասիայի (Փոքր Հայք) հյուսիս։

2012 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` Արմեն Աշոտյանի գլխավորությամբ (այն ժամանակ` կրթության և գիտության նախարար) Անահիտ աստվածուհու քանդակը Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու ակցիա էր կազմակերպել։ Ստորագրահավաքին 20 հազար մարդ էր միացել։ Արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը խոստացավ Հայաստանում ցուցահանդես կազմակերպել։ Բնականաբար, խոստումը չկատարվեց։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց այդ հարցով սկսեց զբաղվել Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող Գևորգ Մարտիրոսյանը։ Նա նույնպես ստորագրահավաք կազմակերպեց։ Նույնպես ապարդյուն։

Արժե՞ Անահիտ աստվածուհուն Հայաստան վերադարձնել

Արվեստի ոլորտի միջազգային փորձագետ, արտ-դիլեր, Փարիզում Galerie Berdj Achdjian պատկերասրահի տնօրեն Պերճ

Республиканский симпозиум на тему Армянский узел: культура армянское ковроделия - Sputnik Արմենիա
Ադրբեջանի «արյունալի պատերազմը». ինչպիսի պատասխան «հարվածներ» կհասցնի Հայաստանը
նույնպես կարծում է, որ Բրիտանական թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը հենց սիրո ու պտղաբերության հայկական դիցուհին է։

«Ըստ էության, հետզհետե մեծանում է այն մասնագետների թիվը, որոնց կարծիքով, այսպես կոչված, The Satala Aphrodite-ն հայկական Անահիտ աստվածուհին է` Աֆրոդիտեի կամ Արտեմիսի կերպարով», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Միաժամանակ Աչջյանը կարծում է, որ գլուխը Հայաստան վերադարձնելու պահանջով ակցիան, մեղմ ասած, նպատակահարմար չէ։

Նրա կարծիքով` նման նախագծերը ոչ միայն հաջողությամբ չեն պսակվի, այլ հակառակը` կարող են լրջորեն վնասել գործին. այդ դեպքում Թուրքիան էլ իր հերթին կարող է պահանջել վերադարձնել քանդակը, որովհետև երբ այն գտնվել է, այդ տարածքը Օսմանյան կայսրությանն է պատկանել։

Նա խորհուրդ է տալիս ավելի գրագետ գործել. «Մենք պետք է կենտրոնանանք հարցի գիտական կողմի վրա։ Ես համոզված եմ, որ արվեստի այդ գործը Տիգրան Մեծի ժամանակաշրջանին է պատկանում, ու հենց դրա վրա է պետք շեշտը դնել։ Եթե կա սասանյան ոճ, Լյուդովիկոս XIV-ի ոճ, ինչու՞ չի կարող Տիգրան Մեծի ոճ լինել»։

Լրահոս
0